Զանգեզուր և Արցախ - 24 Марта 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Март » 24 » Զանգեզուր և Արցախ
12:09
Զանգեզուր և Արցախ
Հայաստանի նկատմամաբ Ադրբեջանի տարածքային  նկրտումները, որ առաջին հերթին վերաբերվում էին Արցախն ու Զանգեզուրին, 1918թ. մայիսից հետո վերաճեցին այդ բնիկ հայկական տարածքները իսպառ հայաթափելու և Ադրբեջանի բռնակցելու հետևողական քաղաքականության: Հայաստանի նորաստեղծ կառավարությունը, ինչ խոսք, այդ տարածքները պաշտոնապես հայտարարեց Հայստանի անբաժանելի մաս, «ինչպես Վրաստանի հետ վեճի ժամանակ, Հայաստանը հիմնվում էր ազգագրական /հայ բնակչության մեծամասնության/ սկզբունքների վրա, իսկ Ադրբեջանը` ռազմավարական, այսինքն պատճառ էր բերում Ղարաբաղի` Ելիզավետպոլին հարակից լինելը և դրա վտանգավորությունը Ադրբեջանի համար /հաշվի առնելով Թիֆլիսի ու Բաթումիի հետ հաղորդակցության ուղիների մոտիկությունը/ Հայաստանի հետ ընդհարման դեպքում: Առհասարակ պետք է ասել, որ անգլիացիներն ավելի շատ աջակցում էին Ադրբեջանին, քան Հայաստանին /գուցե պատճառը Բաքվի նավթն էր/»:

Թուրքիայի բացահայտ աջակցության, նաև դաշնակից տերությունների բարյացկամ վերաբերմունքի  շնորհիվ, հայկական այդ մարզի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները դարձան պարբերական և հետզհետե ավելի վտանգավոր: 1918թ. ամռանը ադրբեջանցի քոչվոր անասնապահների բազմահազարանոց զինված խմբերը քանիցս փորձեցին ներխուժել Զանգեզուրի տարածք: Նոր արոտավայրերի փնտրտուքի պատրվակով փորձ էր արվում զինյալ խմբեր մտցնել Զանգեզուր և աստիճանաբար զավթել ողջ տարածքը: Նույնը իրականացվում էր նաև Արցախի բարեբեր հողերի նկատմամբ: Ադրբեջանցի հրոսկաները, սակայն ամենուրեք հանդիպեցին տեղի հայ ազգաբնակչությանը, պետք է առավելապես ապավիներ սեփական ուժերին, քանի որ Հայաստանի նորաստեղծ կառավարությունը այդ շրջանում անկարող էր շոշոփելի օգնություն ցույց տալ Սյունիքին և Արցախին:

Բարեբախտաբար, 1918թ. հուլիսի վերջին իր զորախմբով Զանգեզուր հասավ զորավոր Անդրանիկը և ստանձնեց այդ մարզի ինքնապաշտպանության կազմակերպմնմ ու ղեկավարումը: Զանգեզուրը դարձավ անառիկ բերդ, որի պատերի տակ բազմիցս ջարդուբուրդ եղան թուրք – թաթարական զորախմբերը: Անդրանիկ զորավարը ցանկանում էր օգնության գնալ նաև Արցախին. «Այս մոբիլիզացված ժողովրդին և իմ բանակին մնում էր մեզ հետ կապել բուն պատմական Ղարաբաղը, որ սակայն, նախքան այդ ընկավ թուրքերի տրապետության տակ», - գրում է նա իր հուշերում:  

1918թ. աշնանաը  ավարտվեց Առաջին աշխարհամարտը: Թուրքիան, թեև ստորագրել էր Մուդրոսի  զինադադարի պայամանագիրը, այսուհանդերձ, թուրքական զորքերը դեռևս շարունակում էին արշավանքը Զանգեզուրի վրա: Դեկտեմբերի սկզբին Անդրանիկը իր զորախմբով Զաբուղի մոտ ծանր հարված հասցրեց Արցախը զավթած Նուրի փաշայի զորքերին և արդեն պատրաստվում էր շարժվել դեպի Շուշի և ազատագրել Արցախը: Սակայն Բաքու մտած անգլիական զորքերի հրամանատար, գեներալ Թովմասի պատվիրակները, ներկայանալով Անդրանիկին, պահանջեցին դադարեցնել արշավանքը դեպի Արցախ` պատճառաբանելով, որ պատերազմական գործողություններն արդեն ավարտված են: Անդրանիկը Զանգեզուրում մնաց մինչև 1919թ. ապրիլի զկիզբը:

Անդրանիկի հեռանալուց հետո, ոգևորված անգլիական  հրամանատարության բարյացկամ վերաբերմունքից ` Ադրբեջանը այնքան հափրացավ, որ հայաստյաց  Խոսրով բեկ Սուլթանովի գլխավորությամբ բացահայտ ռազմական գործողություններ սկսեց  Արցախը և Սյունիքը զավթելու համար: Շուտով գեներալ Շիխլինսկու գլխավորած 3 հետևակային ու 2 հեծյալ գնդերը, որոնց օժանդկաում էր Շարուրից արշավող զինախումբը` ընդհանուր առմամաբ 7000 հոգիներխուժեցին Զանգեզուր և գրավեցին Խնածախ, Խոզնավար ու Կռնիձոր գյուղերը: Սակայն տեղի հայկական զորախումբը` գնդապետ Արսեն Շահմազյանի գլխավորությամաբ, ծանր պարտության մատնեց ադրբջանական հրոսակներին: Բավական է ասել, որ հայ զինյալները գլխովին ջախջախեցին թշնամու հեծյալ գնդերից մեկը, նաև առգրավեցին մեկ թնդանոթ, 20 գնդացիր, մեծ քանակությամբ զինամթերք:

1919թ. ամռանը. «կառավարությաունը որոշեց տեղի բնակչությունից կազմավորել զորամսեր, որոնք պետք է ներառեյին 1-ին հետևակային գունդը, 1-ին հետևազորային դիվիզիոնը և 2-րդ մարտկոցը, Երևանից Զնգեզուր ուղարկելով սպաներ և պորուչիկ Մելիք - Հարութունյանի 9-րդ լեռնային մարտկոցը` լրիվ կազմով: Դրա կազմակերպումը հանձնարարվեց գնդապետ Ղազարովին, որը համարվում էր Զանգեզուրում կազմավորվող բոլոր  զորամսերի պետը»:

Ողջ տարածքը  բաժանվեց 3 ռազմականացված շրջանների` Սիսիան, Կապարգողթ և Զանգեզուր: 1919թ. օգոստոսին Կապանի, Արևիքի և Գողթի /Կապարագողթի/ զորքերի հրամանատար նշանակվեց փոխգնդապետ Գարեգին Նժդեհը: Սկսվեց մեծ հայրենասերի զանգեզուրյան երկամյա հերոսամարտը` թուրք- ադրբեջանական և բոլշևիկյան բռնազավթումից այդ երկրամասը զերծ պահելու համար:

1919թ. նոյեմբերին  Գորիս Ժամնաեց Դրաստամատ Կանյանը` Դրոն, այսպես կոչված «էկսպեդիցիոն ջոկատով», որը ներառում էր փոխգնդապետ Թարվերդյանի հրամանատարությամաբ գործող հիմնական իգդիրցիներից կազմված հավաքական գումարտակը, Կուռո Թարխանյանի գլխավորոած հեծելավաշտը, որը պետք է տեղում վերածվեր դիվիզիոնին, նաև պորուչիկ Արզանյանի լեռնային հրետանու դասակը: «Դրոյի առաջին խնդիրն էր թաթարական բնակչությունից մաքրել Զանգեզուրի ու Ղարաբաղի հարավային ու արևելյան սահմանները, ինչպես նաև Զանգեզուրի ու Ղարաբաղի միչև ընկած գոտին` վերջինիս հետ կապն ապահովելու համար: Պետք է ասել, որ թաթար բնակչությունը լավ կազմակերպված էր ադրբեջանցի հրահանգիչների կողմից և զինված էր, այդ թվում` գնդացիրներով»:

«Էքսպեդիցիոն  ջոկատի» իրականացրած մարտական առաջին գործողությունը ուղղված էր Շուռնուխի  ադրբեջանաբնակ 28 գյուղերի դեմ, որոնք  կտրականապես մերժեցին զինաթափ լինելու  և գործող իշխանություններին հնազանդվելու առաջարկը: Ավելին, նրանք սպառնացին, որ պատրաստվում են գրավել ողջ Զանգեզուրը: Շուտով, սակայն, նրանք չարաչար զղջացին իրենց հոխորտանքի համար. 1919թ. հունիսի սկզբին Դրոյի ջոկատը Գորիսից, իսկ Գարեգին Նժդեհըի զինյալները` Կապանից ընդամենը երկու օրում ջախջախելով ամբարտավան հրոսակների զորախմբերը, գրավեցին բոլոր  անհնազանդ բնակավայրերը: «Էքսպեդիցիոն ջոկատի առաջադրված առաջին խնդիրը, այն է` Զանգեզուրի ու Կապանի հարավային ու արևելյան սահմանամերձ շրջանները և Զանգեզուրի ու Ղարաբաղի միչև ընկած գոտին թաթարներից մաքրելը, փայլուն իրականացվեց: Չնայած ուժեղ դիմադրությանը` թաթարական գյուղերն այրվեցին ու հիմնահատակ ավերվեցին, իսկ բանկիչները քշվեցին: Կապը Ղարաբաղի հետ վերականգնվեց».- վկայում է Հովհ. Հախվերդյանը:

«Էքպեդիցիոն ջոկատի» գլխավոր նպատակակետը, սակայն, Արցախն էր, տեղի հայ ազգաբանկչության զինումը ու հուսալի պաշտպանության կազմակերպումը: Մինրդեռ Ադրբեջանի կառավարությունը փորձում էր զանգեզուրյան անհաջողությունները փոխհատուցել թուրքական զինված ուժերի օժանդակությամբ արցախահայության դիմադիությունը կետրելով և Արցախը Ադրբեջանին բռնակցելով: 1920թ. մարտին Արցախի գեներալ- նահանգապետ նշանակված Սուլթանովը բազմահազարանոց զորախմբով ներխուժեց Արցախ. սկսվեց արցախահայության հերոսական ինքնքպաշտպանությունը:  Մարտի 22-ին հայ ապստամբները գրավեցին Ասկերանի բերդը, ապա նաև ջախջախեցին Խանքնդում և Շուշիում տեղակայված ուժերին: Սայկայն ուժերն անհավասար էին, և ապստամբները առժամանակ ընկրկեցին: Թուրք-թաթարական հրոսակները Շուշիում և այլուր սոսկալի նախճիր կազմակերպեցին, որին զոհ գնաց ավելի քան 35 հազար հայ: Շուշիում ամբողջովին թալանվեց և հրո ճակատ դարձավ քաղաքի հայկական թաղամասը` շուրջ 7000 տուն:

Ապրիլի 13-ին իր զինակիցներով Արցախ հասավ Դրոն: Նրա առաջին գործը եղավ ստեղծել  արցախահայության ղեկավար մարմին` «վարիչների խորհուրդ»: Վերջինս զորահավք հայտարվեց և կազմավորվեց ինքնապաշտպանական խմբեր, որոնց օժանդակությամբ սկսվեց Արցախում եղած ադրբեջանական զորքի հենակետերի ոչնչացումը և թշնամու վերահսկողության տակ եղած տարածքների ազատագրումը: Սակայն Դրոյին վիճակված էր ծրագիրը ավարտին հասցնել:

Ապրիլի 28-ին Խորհրդային Ռուսաստանի 11-րդ Կարմի բանկաը մտավ Բաքու. ընդամնեը մեկ գիշերվա ընթացքում Ադրբեջանը մուսավաթական դիմակը փոխարինեց խորհրդայինով: Հետևանքը չուշացավ. Հաջորդ օրը իսկ Կարմիր բանակի հրամանատարության կողմից վերջնագիր ներկայացրեց ՀՀ-ին` իր զորքերը Արցախից և Զանգեզուրից անմիջապես դուրս բերելու պահանջով: «Ես իմ կառավարության հրամանով եկած եմ փրկելու Ղարաբղի հայությանը ավեր- կոտորածից և կհեռանամ միմիայն իմ կառավարության հրամանով», - եղավ Դրոյի կտրական պատասխանը բոլշեվիկայն պատրվակությանը: Սակայն իրավիճակը է´լ ավելի չսրելու և բացահայտ առճակատման չգնալու համար հանրապետության կառավարությունը Դրոյին հրահանգեց հեռանլ Ղարաբաղից: Իր զորամասով Դրոն անցավ Զանգեզուր և Նժդեհի կազմած աշխարհազորային խմբերի աջակցությամբ դուրս շպրտեց արդեն Գորիս մտած 11-րդ Կարմիր բանակի զորամասերը, որոնք Ադրբեջանի խորհրդայնացումից հետո ներխուժել էին Սյունիք` այն վերջնականապես գրավելու և Ադրբեջանինբռնակցելու նպատակով:

Զանգեզուրում  կատաղի բախումները շարունակվեցին մինչև  օգոստոսի կեսերը: 1920թ. օգոստոսի 10-ին Թիֆլիսում ՀՀ-ի և Խորհրդային Ռուսաստանի ներկայացուցիչներ Արշակ Ջամալյանի և Բորիս Լեգրանի միչև կնքվեց զիադադարի համաձայնագիր, որից հետո Հայաստանի արևելայն շրջանում հարաբերական անդորր տիրեց: Դրոն իր ջոկատի հետ անցավ Դարալագյազ:

Իսկ Գարեգին  Նշդեհը մնաց Սյունիքում և շարունակեց անհավասար պայքարը թուրք- թաթարական  և բոլշեվիկյան ուժերի դեմ: Նա Սյունիքը չլքեց անգամ այնքամայն ժամանակ, երբ ռազմական նախարար Ռուբեն Տեր  –Մինասյանը կարգադրեց ենթարկվել  զինադադարի պայմանագրի պայմաններին: Օգոստոսին  Նժդեհը ստեղծեց Դավիթբեկյան ուխտերը, որոնց նշանաբանն էր «Հանուն հայրենիքի` դավիթբեկաբար»: Եվ դավիթբեկաբար պայքարով` մի բուռ քաջեր պարտության մատնեցին սպիտակգվարդյական բանակի դեմ մարտերում անպարտելի անուն վաստակած կարմիր բանկի հրամանատար Կուրոչկինի հեծելազորին: Հայաստանի խորհրդայնացումից հետո էլ Նժդեհը զենքը վայր չդրեց . 1920թ. դեկտեմբերին Սյունիքը հռչակվեց ինքնավար: 1921թ. ապրիլին` փետրվարյան ապստամնբության պարտությունից հետո հռչակվեց Լեռնահայաստանի Հանրապետությունը` սպարապետ Նժդեհի գլխավորությամաբ, իսկ հունիսի 1-ին Սյունիք հասած ՀՀ նախկին կառավարության նախաձեռնությամաբ Լեռնահայաստանը հռչակվեց Հայստանի /վարչապետ` Ս. Վրացյան, սպարապաետ` Գ Նժդեհ/: Եվ սոսկ այն բանից հետո, երբ Հայաստանի խորհրդային իշխանությունը Նժդեհի համառ պահանջներից հետո Սյունիքը պաշտոնապես հայտարարեց Հայաստանի անբաժանելի մաս, Նժդեհը դադարեցրեց պայքարը և անցավ Պարսկաստան:

Մինչդեռ Արցախի նկատմամբ ճակատագիրը բնավ բարեհաճ չէր. բոլշեվիկների Անդրկովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստում բնիկ հայկական այդ չքնաղ երկրամասը բռնակցվեց Ադրբեջանին: Սակայն Արցախի համար պայքարը դրանով չավարտվեց: Տասնամյակներ անց վրա հասավ արդարության վերահաստատաման պահը. 1988 - 1994 թթ. ազգային- ազատագրական պայքարում Արցախի ժողովուրդը համայն հայության օժանդակությամբ վերանվաճվեց և մինչև օրս հաջողությամբ պաշպանվում է իր ազատ ապրելու իրավունքը:                

Վահան Մկրտչյան 
«Հայ Զինվոր» 
Просмотров: 183 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Архив записей