Սուրմալուի գավառ - 20 Марта 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Март » 20 » Սուրմալուի գավառ
15:36
Սուրմալուի գավառ
1919թ. սկզբին, երբ թուրքական զորքերը արդեն հեռացել էին Արևելահայաստանի գրավյալ տարածքներից, սկսվեց այդ վայրից գաղթել հայ ազգաբնակչության վարադարձը իր հայրենի օջախները: Սա առաջին հերթին վերաբերվում էր Երևանի մերձակա Սուրմալուի  գավառի բնակչությանը: «Սուրմալուի շրջանից, - վկայում է Ռուբեն Տեր- Մինասյանը, - հազիվ 700 քառ. վերստ տարածություն էր մեր ձեռքին. մնացածը` Արալխի, Կողբի, շրջանները, /3000 քառ. վերստ/, քրդերի և թուրք -թաթարների ձեռքին կգտնվեին: Հոն ոստիկան և զորք ունեիք, բայց նրանք ավելի թակարդն էին ընկած: Այս շրջանից ուրեմն, որ ամենից հարուստն է Հայաստանի` իր բամբակով, իր առատ ջրերով ու հանքերով, մեզ ոչ մի օգուտ չկար, բացի վնասից»:  Գավառի հայ ազգաբնակչությունը պարբերեբար ենթարկվում էր, սահմանախախտ թուրքական զորքերի ու քրդկան հերոսակախմբերի ասպատակություններին: Անպատժելիությունը և հայ բնակչության գրեթե լիովին անպաշտպան վիճակը թշնամուն այնքան ինքնավստահություն էր ներշնչել, որ անգամ թուրք- քրդական  բազմահազարանոց հրոսակախումբը հանդգնեց գրավել Իգդիրը: Տեղի հայկական փոքրաթիվ զորամասը անկարող էր, պատշաճ դիմադրություն ցույց տալ մեծաքանակ ավազակախմբերին և նահանջեց դեպի Երևան: Տեղեկանալով իր ծննդավայրի գրավման մասին` Դրոն, որ այդ ընթացքում, իր հատուկ զորախմբով զբազված էր Վեդու մահմեդականների ապստամբությունը ճնշելով, իր հեծելազորի ուղեկցությամաբ շտապեց Իգդիր: Ծանոթանալով իրավիճակին` հանդուգն ծրագիր հղացավ. գիշերային անսպասելի գրոհով անակնկալի բերել թվաքանակով անհամեմետ գերազանցող թշնամուն, խուճապ առաջացնել նրա շարքերում և փախուստի մատնել: Իր ռազմիկներին նա տեղաբշխեց Իգդիրից դուրս եկող ճանապարհի երկայնքով և մի փոքրիկ ջոկատով մտնելով քաղաք` հանդուգն գրոհ ձեռնարկեց թալանչիների վրա: Վրեջիններս, կարծելով, որ հայ զինվորները գրավել են քաղաքը, շտապեցին ճողոպրել և ընկան քաղաքի մատույցներում դարանակալած հայ զինվորների խաչաձև կրակի տակ: Նրանցից քչերին հաջողվեց ազատվել հայ վրիժառուների կրակաից:  

Այսուհանդերձ, նման հանպատրաստից գործողություններով գավառում իրավիճակը լիովին շտկել հնարավոր չէր: Գավառը վերագրավելու և իրենից բնակության վայրեը վերադարձող գաղթականներին մահմեդական հրոսակախմբերի շարունակական հարձակումներից պաշտպանելու համար 1919թ. մարտի սկզբին Իգդիրում տեղաբաշխվեց գնդապետ Մելիք Մուրադյանի գլխավորոծ զորաջոկատը, որի կազմում էին փոխգնդապետ Հասնփաշայանի գլխավորած 2-րդ հետևեկայանի գունդը, 6-րդ հետևակայանի մարտկոցը /հրամանատար` կապիտան Միրիմանյան/, նաև ներքին գործերի նախարարության միլիցիայի պահեստային ջոկատը:

«Ջոկատը գրավեց Իգդիրն ու Կուլպան և, այդ բնակավայրերից երկու զորասյունով շարժվեվելով դեպի Արղաջի-Օրգով  և Մոլլա-Քոմար-Գյոլ /Իգդիրից` փոխգնդապետ Հասանփաշայանի  և Կուլպայից` գնդապետ Մելիք Մուրադյանի գլխավորությամբ/, 1919թ. ապրիլի վերջին ամբողջ շրջանը մաքրեց քուրդ հրոսակներից: Այդ գործողությունն ավարտվեց Կարսի ջոկատի կողմից Կաղզվանի գրավմամբ, քանի որ Կուլպայի շրջանն ապահովում էր Կաղզվանի ձախ թևն ու թիկունքը»:

Ձեռնարկված  միջոցառումների շնորհիվ 1919թ. ապրիլի վերջին Սուրմալուի գավառում իրավիճակը համեմետաբար կայունացավ: Այդ հնարավորություն տվեց 2-րդ հետևակային գունդը վերադարձնել Երևան, իսկ Իգդիրում ծագումով արևմտահայ զինվորներից կազմավորվեց 7-րդ հետևայկային գունդը` պորուչիկ Տիգրան Բաղդասարյանի հրամանատարությամբ: Ավելի ուշ 7-րդ և 8-րդ հետևակային գնդերը միավորվեցին 4-րդ բրիգադի կազմում, որը տեղաբաշխվեց Կարսի մարզում: 7-րդ հետևակային գնդի փոխարեն Իգդիրում գավառի պաշտպանության համար կազմավորվեց նոր` 9-րդ հետևակային գունդը:  

Նախիջևանը և հարակից շրջանները

Օգտվելով  պատերազմի հետևանքով Հայստանում ստեղծված օրհասական վիճակից` Վեդու, Զանգիբասարի և Շարուր-Նախիջևանի մահմեդականները, որ կազմում էին տեղի բնակչոըթյան գերակշռող մասը, թուրքերի աջակցությամաբ իրենց տարածքից արտաքսեցին գրեթե ողջ հայ բնակչությանը: Բաթումի հաշտության պայամանգրի վավերացումից հետո դեպի Նախիջևան ընկած տարածքում Հայաստանի իշխանությունների վերահսկողությունը տարածվում էր մինչև Ղամարլուի /Արտաշատի/ շրջանը. «Զորքը կանգնած էր Բեյուք-Վեդիի դիմաց, Ղամարլու` ինչքն որ էր մեր հողը. Այնտեղից մինչև Արագած, Արաքսի հովիտով, ամբողջ Նախիջևանը, Շարուրը Երևանի նահանգի մի մասը` մոտ 10000 քառ. վերստ տարածություն, ինքնիշխան պետություն էր դարձած» /Ռուբեն/: Ավելին, ըստ հեռահար ծրագրի, նախատեսվում էր այդ տարածքը իսպառ անջատել ՀՀ-ից և «այդ մարզի ու նույնպես թաթարներով  բանակեցված Զանգեզուրի հարավային մասով անմիջական կապ ունենալ իրենց ցեղակից Ադրբեջանի հետ» :

Նախքան Հայաստանի  տարածքից պարտադրված հեռնալը, թուրքերը հիմնականապես կազմակերպեցին տեղի թաթար  բնակչությանը, թողեցին իրենց հրահանգիչներին ու գործակալներին նաև առատ զենք ու զինամթերք: «Թուրք հրամանատարության դրդմամբ, ամեն տեղ կազմվեցին տեղական «անկախ հանրապետություններ» իրենց կառավարություններով` «շուրաներով»: Հայստանի հողի վրա կային «Արևմտյան Կովկասի հանրապետությունը» Կարսի «շուրայով» և Արևմտյան Կովկասի կամ «Արաքսյան հանրապետությունը», որի մեջ մտնում էին Սուրմալուն, Զանգի և Վեդի Բասրները, Միլին, Շարուրն ու Նախիջևանը` Նախիջևան կենտրոնով: Այդ «հանրապետությունները» պահում էին սեփական «բանակներ»` զինված թուրքական թնդանոթներով, գնդացիրներով ու հրացաններով, թուրք սպաների ու չաուշների հրամանատարության տակ»: Մահմեդական զինյալների թվաքանակը տեղ-տեղ հասնում էր մի քանի հազարի, որոնք, ի դեպ, գերազանց սպառազինված էին:  Առավել զինավառ և կամզակերպված շրջանը Շարուր-Նախիջևանն էր, որտեղ թուրքական բանակի գնդապետ Խալիլ բեյի գլխավորությամաբ կենտրոնացել էր շուրջ 10000 զինյալների ջոկատը և սպառնում էր ապստամբել և մարզը անջատել հանրապետության տարածքից:

1919թ. հունիսի  սկզբին անգլիական վաշտի ուղեկցությամբ  Նախիջևան մտավ հայկական կայազորը, որի կազմում էին «նորաստեղծ  սահմանապահ գումարտակը` կապիտան  Խուդավերդյանի հրամանատարությամբ /375 սվին/, դիվիզիայի շտաբի պարետային վաշտը պորուչիկ Ժամհարյանի հրամանատարությամբ /100 սվին/, պորուչիկ Գավրիշյանի սահմանապահ- հեծյալ գնդի 2 հարյուրյակ և պորուչիկ Միանսյանիհրետանային դասակը: Կայազորի պետն էր գեներալ-մայոր Շելկովիկյանը` 1-ին բրիգադի պետը»: Այսուհանդերձ, այս ուժերը բավարար չէին տեղի մահմեդական բնակչությանը հնազանդեցնելու, մարզում կարգուկանոն հաստատալու, երկաթուղու անխափան աշխատանքը ապահովելու համար: Այդ պատճառով հուլիսին Նախիջևանի ջոկատն ուժեղացվեց փոխգնդապետ Մամաջանյանի նոր կազմաորված առանձին գումարտակով:

Հանրապետության  իշխանությունների նկատմամաբ բացահայտ անհնազանդություն էր դրսևորում նաև  Երևանի մերձակա Բեյուկ-Վեդու շրջանը, որում կենտրանացվել էին շուրջ 4000 զինյալ հրոսակներ: Այս շրջանը հնազանդեցնելու համար Շիրազլու-Թաշլու շրջանում տեղակայվեց մի զորախումբ, «որը ներառում էր 2 –իդ և 3-րդ հետևակային գնդերը, գնդապետ Ղորղանյանի 1-ին հեծելազորային գունդը /Ալեքսանդրապոլից/ և 4-5 մարտկոց Դրոյի գլխավորությամաբ և Նախիջևանի ուղղությամբ գործող զորախմբերի պետն էր»:

Դեռևս անգլիական զորքերի առկայության պայմաններում Հայստանի մահմեդական բնակչությունը բացահայտորեն նախապարաստվում էր ապսամբության: Այն բռնկվեց հուլիսի սկզբին Բեյուկ Վեդիում սկսված խռովությամբ և շուտով ընդգրկեց ողջ Նախիջևանն ու Շարուրը, ապա տարածվեց  մինչև Սուրմալուի և Կարսի մարզը: Ստեղծված ներքաղաքական սպառնալից իրավիճակը կառավարությանը հարկադրեց կտրուկ միջոցների դիմել: «Հուլիսի 30-ին կազմվեց երեք հոգանոց Ապահովության կոմիտե` վարչապետից և ներքին գործող ու զինվորական նախարարներից: Ապահովության կոմիտեն պիտի վարեր երկրի պաշտպանության գործը` լիազորություն ունենալով դիմելու արտակարգ միջոցների` նույնիսկ առանց նախարարական խորհրդի որոշման» Ս. Վ./: Սակայն, նախ հարկ էր համարել զինված ուժերի անձնակազմը: Ս. Վրացյանի վկայությամբ` 1919թ. մայիսին Հայաստանի զինված ուժերում առկա էր 3 հետևակային բրիգադ` յուրաքանչյրում 2 գունդ` 3-ական գումարտակներով, 2 ձիավոր գունդ` յուրաքանչյուրում` 6 հարյուրյակով, 12 մարտկոց` 4 –ական թնդանոթով, 3 զրահապատ գնացք և մի քանի տեղական զորամասեր: 1919թ. ամռանը հայարարվեց 26-28 տարեկան  զինվորների, նաև մինչև 40 տ. Սպաների զորակոչ: Հաստատվեց զորահավաքային  կոմիսարի պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվեց Արշ. Ջամալյանը: Մտցվեց մահապատիժ` պետական դավաճանության ու դասալքության համար: 

Վճռական գործողությունների  անցնելուց Դրոն զիզնթափվելու և  իշխանություններին  ենթարկվելու կոչով դիմեց տեղի մահամեդական բնակչությանը, ինչը, սակայն որևէ ազդեցություն չունեցավ: Ավելին, մահմեդականների անհանազանդ կեցվածքը բացահայատ դրսևորումներ ստացավ. շրջան այցելած իշխանությունների ներկայացուցիչներին դիմավորեցին զենքով: Այդժամ վճռվեց նրանց նկատմամաբ ուժ գործադրել: Սակայն Դրոի գլխավորած զորախմբի մի քանի գրոհները հաջողությամաբ չպսակվեցին: Պատճառը, ըստ Հովհ. Հախվերդյանի` «մարտավարության հիմնական սկզբունքների խախտումն էր, այն է` Դրոյի` շրջանը բոլոր կողմերից շրջապատելու ցանկությունը, որի հետևանքով ճակատն անչափ երկարեց, ընդ որում նշված չէր յուրաքանչյուր զորամասի ճշգրիտ խնդիրները, և գործողությունները փոխկապակցված չէին: Զինորական ներկայացուցիչները առաջարկեցին ողջ ջոկատը կենտրոնանել Թաշլու շրջանում` Բեյուկ- Վեդցու հյուսիս- արևմուտք և հրետանային նախապատրաստություններից հետո ողջ ուժերով գրոհել մեկ ուղղությամաբ, այսինքն` կենտրոնոցված ուժերով, բայց Դրոն գործեց իր հայեցողությամբ: Զինվորական ներկայացուցիչները անցանկալի համարեցին պնդել իրենց կարծիքը, քանի որ պատերազմը քաղաքացիական էր, և կորոuստները որքան քիչ լինեին, այնքան լավ»:

Թոուրք - թաթարական ապստամբության հետևանքով Շահաթախթը, Բաշ-Նորաշենը և միջանկյալ կայարանները անցան թաթարների վերահսկողության տակ, որով և Նախիջևանի զորաջոկատը լրիվ կտրվեց Երևանից: Ջոկատի պետը` գեներալ Շելկովնիկյանը, հիվանդացավ բծավոր տիֆով, նրանա փոխարինեց փոխգնդապետ Սամաջանյանը: Ամբողջ ջոկատը կենտրոնացած էր քաղաքում, ընդ որում` հետևակային զորամասերը մարտերով գրավել էին կարևորագույն կետերը, իսկ հեծելազորն ու հրետանին թողնվել էին իբրև պահեստազոր` անհրաժեշտության դեպքում Ջագրի մեծ գյուղի կողմից հարվածը հետ մղելու համար:

«Երերք շաբաթ  շարունակ ջոկատի վրա անընդհատ հարձակումներ գործեցին թվով մի քանի անգամ շատ, բայց ավելի թույլ կազմակերպված թաթարական ջոկատները, որոնք մեծ կորուստներ ունեցան: Այդ ընթացքում հայերը կորցրին մեկ ապա / պորուչիկ Ժամհարյանին/ և հինգ զինվոր, մեկ ապա և 12 զինվոր վիրավորվեցին: Երևանի հետ ոչ մի կապ չունենելու և փամփուշտի ու պարենի անբավարարության պատճառով եռօրյա մարտերից հետո Նախիջևանի ամբողջ ջոկատն անցաավ Ազնավաբերդի գիծը Դարալագյազի ուղղությամբ` ճանապարհին ոչնչացնելով Զահրի ու Սուստ գյուղերը, որոնց զինյալները փորձում էին կտրել ճանապարհը: Նահնջն իրականացնում էր խիստ ծանր պայմաններում. անանացանելի լեռնային արահետներով մարտիկներն ուսերին տանում էին վիրավորներին ու մասերի բաժանված հրանոթները: Այդպիսով, ջոկատը համեմետաբար փոքր կորուստներով 7 հազար գաղթականների հետ բարեհաջող անցավ Դարալագյազ»: Այնտեղ ջոկատը միացավ Դրոյի զորախմբին: Իսկ Շաուրի հայկական 5 գյուղերի բնակիչները, միամտորեն հավատալով Խալիլ բեյի հավաստիացումներին, զենքը վայր դրեցին և ենթարկվեցին կոտորածի:

Նախիջըանի և հարակից շրջանների այս կիսանկախ կարգավիճակը պահպանվեց մինչև 1920թ. ամռան զկիզբը: Ադրբեջանի խորհրդացումից հետո օգտվելով մնայիսյան բոլշեվիկյան խռովո´թյան հետևանքով երկրում ստեղծված անկայուն իրավիճակից, ուղղորդվելով թուրք գործակալների կողմից և ստանալով նաև բոլշեվիկների ջերմ աջակցությունը` մահմեդական հրոսակները նոր թափով վերսկսեցին իրենց լկտի և սնաձարձակ գործողությունները հայ ազգաբնակչության նկատմամբ. անպատիժ կերպով ասպատակում էին հայկական բնակավայրերը, ավազակային հարձակուներ գործում երկաթուղու վրա, դարանակալում ճանապարհներին, թալանում և անխնա կոտորում բոլորին: Ավելին, ըստ նախօրոք մշակաված ծրագրի` Արաքսի հովտի, Վեդու և Զանգիբասարի շրջանները, Երևան - Էջմիածին – Արտաշատ սահամանագծով անջատվելով Հայաստանից, պետք է ստեղծեին «անկախ Թաթարստան»: Հանրապետության կառավարությունը, որ մինչև այդ ամեն կերպ փորձում էր խուսափել կտրուկ միջոցներից և հարցը լուծել խաղաղ ճանապարհով, այժմ արդեն պարզապես պարտադրված էր բռնի ուժ գործադրելով ճնշել ապստամբությունը և վերացնել երկրի սրտում` մայրաքաղաքին հարակից գոտում ստեղծված այդ անիշխանական օջախը:

Զանգիբասարը «բաժանում էր Ղամարլուն Էջմիածնից ու Սուրմալուից և վտանգում էր Սուրմալու- Էջմիածին, Ղամարլու-Երևան ու Էջմիածին Երևան ճանապարհները. թշնամին նստած էր Երևանից ընդամենը 2 կմ հեռու» /Ռուբեն/: Այս շրջանները իրենից ներկայցնում էր մի ռազմականացված և հուսալիորեն ամրացված գոտի, որը պաշտպանում էին տեղի 4000 զինյալներ և նրանց միացած շուրջ 800 թուրք ասկյարները` սպառազինված 3 թնդանոթներով և 8 գնդացրով: 1920թ. հունիսի 18-ին Հայաստանի կառավարությունը Զանգիբասարին ներկայացրեց վերջնագիր` կամովին զինաթափելու և թուրք ու ազերի գործակալներին տարածքից վտարելու պահանջով: Սակայն վերջնագիրը մնաց անպատասխան: Հաջորդ օրը հայկական զորքը Ա. Շահմազյանի գլխավորությամբ, երկու ուղղություններով անցան հարձակաման: Փարաքարի զորախումբը գրավեց Գյոքումբեթ, Ղուլալի և Արբաթ գյուղերը, իսկ Նորագավիթից շարժվող զորախումբը ջախջախեց խռովությունների կենտրոնի` Հաջիելազ գյուղի ամրությունները և ոչնչացրեց հրոսակների այդ որջը: Հուլիսի 21-ին ռազմական գործողություններն ավարտվեցին: Ի, դեպ այդ մարտերում զոհված ռազմիկների թվում էին նաև ՀՀ 1-ին վարչապետ Հովհ, Քաջազնունու որդին:

Այսպիսով, հայկական զորքերն ընդամենը 3 օրվա ընթացքում ռազմական արագ ու արդյունավետ գործողություններով գրավեցին ողջ տարածքը և ճնշեցին խռովարարների բոլոր օջախները: Հերթը խռովարարության մյուս օջախինն էր` Վեդուն, որտեղ կենտրոնացել էին շուրջ 3000 զինված հրոսակներ, որոնք ունեյին 3 թնդանոթ, 9 գնդացիր: Այստեղ խռովությունը ճնշվեց 4 օրում` հուլիսի 12-ին. հայկական զորքերը մտան Վեդի, նույն օրը գրավեցին նաև Դավալուն, որտեղ պատսպարվել էին Վեդուց ճողոպրած թուրք և թաթար հրոսակները: Հաջորդ օրը մեր զորքերը հասան Նորաշեն, ապա նաև Շահթախթ: Խռովարաների մնացորդները փախան Պարսկաստան: Խռովությունը ճնշվեց, բացվեցին ճանապարհները, վերականգնվեց երկաթուղային հաղորդակցությունը:   

Վահան Մկրտչյան                                       
Просмотров: 127 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Архив записей