Статистика


Онлайн всего: 0
Гостей: 0
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Январь » 29 » Սուրբ Սարգսի տոնը
18:05
Սուրբ Սարգսի տոնը
«Սերը գոյության սկիզբը և վերջն է: Առանց սիրո չկա կյանք: Դրա համար էլ սերն այն է, ինչի առաջ խոնարհվում են իմաստուն մարդիկ»: Կոնֆուցիուս

Ամենայն Հայոց Գարեին Բ հայրապետի տնօրինությամբ, Ս.Սարգիս Զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 30-ին:

Սուրբ Սարգիս Զորավարը հայոց ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից Կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու դեմ հալածանքները, Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է Քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է դեպի Պարսկաստան, Հայոց արքան, որպեսզի իր երկիրը զերծ պահի հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է նրան և նշանակում զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով քաջ զորավարի բարեպաշտությունը, նրա վարքով վկայված նվիրումն առ Աստված և աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել:

Զորավարը մերժում է` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Արարարողը երկինքի և երկրի: Իսկ կրակը կամ կուռքերն ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Սարգիսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակը ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Սարգիսը բանտարկվում է և, աներեր մնալով իր հավատքի մեջ, գլխատվում: Նահատակվելուց հետո նրա մարմնի վրա լույս է իջնում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև նրան հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Քանի որ Սուրբ Սարգիսը հայերի մեջ ամենասիրված Սրբերից է, պատահական չէ, որ Ս.Մեսրոպ Մաշտոց վարդապետը նրա մասունքները տեղափոխում է Կարբի (Աշտարակի շրջան), ամփոփում և կառուցում երանելու անունը կրող եկեղեցի:

Ս.Սարգիսը երիտասարդների և սիրո բարեխոսն է: Ս.Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորություններով: Ս.Սարգիս Զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա բարեխոսությամբ հրաշքներ են տեղի ունենում: Տոնի օրը երիտասարդները աղոթում են Սրբին, որ նա իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Նա սիրո երազանքն իրականցնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան:

Ժողովրդական սովորություններից է նաև, երբ Ս.Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս.Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս.Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի, և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Просмотров: 181 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Январь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Архив записей