Ayrudzi
Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 7/
Զինորական օրենքներ 
Զինորական օրենքների նախնական տարբերակը կիրառվել է դեռևս Հռոմեական կայսերության բանակում: Ըստ առավել տարածված կարծիքի` օրենքները այս ժողովածույի հեղինակը հռոմեական նշանավոր օրենսդիր Արրի Մենանդրեն է: Հետագայում այս օրենսգիրքը փոխառվել է Բյուզանդական կայսրության օրենսգետների կողմից և տեղ գտել 6-րդ դարում Հուստինիանոս 2-դ կայսեր օրոք հրատարակված օրենքներ ժողովածուի` "Դիգեստների”, ապա նաև 8-րդ դարի բյուզանդական համահավաք օրենսգրքի` "Էկլոգայի” մեջ: Ամենայն հավանականությամբ, այս օրենքները Բյուզանդական կայսրությանը ենթակա Կիլիկիայի տարածքում գործել են նաև նախքան այնտեղ հայկական պետության հիմնադրումը: 
Տարսոնի եպիսկոպոս Ներսես Լամբրոնացին (1153-1198) Կիլիկիայի հայկական թագավորության ակնառու գործիչներից էր, խոշորագույն մտածող, փիլիսոփա և օրենսգետ: Նա հավաքել, թարգմանել, խմբագրել և շրջանառության մեջ է դրել հասարակության տարբեր խավերի կենսագործունեությունը կարգ...]]></description>
Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 6/
Կիլիկյան նավահանգիստնեից առավել խոշոր ու հանրահայտը Այաս-քաղաք նավահանգիստն էր, որ ընկած էր Հայոց ծոցի արևմտյան ափի խոր ծովախորշերից մեկում: Այստեղից հյուսիս հառնում են Մսիսի լեռնագագաթները լեռնագագաթները, իսկ ծովախորշում ձգվում էր խութերից ու ծանծաղուտներից բաղկացած մի բնական շղթա, որն ավարտվում է հսկա կոհակաբեկով ու ծովային ամրոցով: Ավելի քան երկու հարյուրամյակ Այասը Կիլիկիայի գլխավոր նավահանգիստն էր: Այս նավահանգիստով էին տեղափոխվում տարանցիկ ապրանքները. մետաքս ու բուրդ, մթերք ու համեմունքներ, Եվրոպայից` զարդեղեն ու զենք, հյուսիսից` մորթեղեն և այլն: Իր աշխարհագրական դիրքը և տարածաշրջանու ունեցած դերի շնորհիվ Այասը Ջենովայի և Վենետիկի հետ կազմում էր միջերկրածովային առաջատար նավահանգիստների եռյակը: Ահա թե ինչ գրառում է կատարյալ իտալացի նշանավոր ճանապարհորդ Մարկո Պոլոն, որը դեպի Արևելք իր նշանավոր ճանապարհորդության ընթացքում 1271թ. այցելե է Այաս. «Հայերեն ուն...]]></description>
Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 5/
Կիլիկյան Հայաստանի ծովային ուժերը 
Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության բնօրրանն է, այն խաչուղին, որով անհիշելի ժամանակներից ի վեր անցել են աշխարհի հնագույն երկրները, Արևելքն ու Արևմուտքը միմյանց շաղկապող մայրուղիները: Ընդ որում` այդ ճանապարհները ձգվել են ոչ միայն մեր լեռներով ու սարահարթերով, այլև ջրային տարածքով` երեք խոշոր լճերով` Վանա, Ուրմիա և Սևան, ինչպես նաև մեր լեռնաշխարհով հոսող ջրառատ գետերով: Սրանցից առնվազն չորսը` Եփրատը, Տիգրիսը, Կուրը ու Արաքսը, հնագույն ժամանակներից նավարկելի լինելով` հուսալի հաղորդակցության ուղի են եղել մեր և հարևան երկրների միջև, Հայկական լեռնաշխարհը կապել են մեր տարածաշրջանն ընդրկող Սև, Կասպից ու Միջերկրական ծովերի հետ: Ավելին, իր պատմության որոշակի հատվածներում, մասնավորապես` Տիգրան Մեծի և Կիլիկիայի Հայկակն թագավորության դարաշրջաններում, Հայստանը եղել է ծովային երկիր, հայկակն առևտրական ու ռազմական նավերին ակսորել են լայնարձակ ծովերի ու օվկիանոսնե...]]></description>
Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 4/
<description><![CDATA[Կիլիյան ասպետների դասը
Միջնադարյան Հայաստանում իր դաստիրակության համակարգով և բարոյական չափանիշներով եվրոպական ասպետների դասին նմանվում էր հայ ազնվականների ստորին դասը` ազատանին: Ազատները վասալական կանխման մեջ էին խոշոր հողատերերից և զինվորակա ու նաև այլ կարգի ծառայությունների համար նրանցից ստանում էին հողաբաժին և ժառանգաբար օգտագործում էին այն` դառնալով ավատառու: Ազատներից` սեպուհներից ու ոստանիկներից էր կազմվում երկրի ընտրյալ զորախումբը` Ազատագունդ զորքը կամ Ազտազորքը, այլ խոսքով` ազնվականների հեծելազորը: Ասպետները գերազանցապես հեծյալ ռազմիկներ էին, ուստի բնավ պատահական չէ, որ ասպետ բառը մի շարք լեզուներում ստուգաբանորեն նշանակում է «ձիավար»: Այսպես նույն ինքը` ասպետ բառի արմատը` ասպ, նշանակում է «ձի», ֆրանսերեն հանրածանոթ cheval «ձի» բառից և բառացի նշանակում է «ձիավոր», ռուսերեն рыцарь բառը ծագում է գերմաներեն Ritter «...]]></description>
Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 3/
Կիլիկյան Հայստանի բանկը 
Կիլիկիան Հայոց թագավորությունը գտնվում էր Արևելքը և Արևմուտքը շաղկապող ուղիների կիզակետում, անչափ բարդ և մշտապես լարված աշխարհքաղաքական միջավայրում: Այն, ըստ էության, քրիստոնեական աշխարհի ծայրագույն հանգրվանն էր Արևելքում` շրջապատված այլադավան թշնամաբար տրամադրված տերություններով: Իր գոյության ողջ ընթացքում այն պարբերաբար ենթարկվում էր զանազան նվաճողների ռազմարշավներն, շրջակա թշնամական բանակների ասպատակություններին:
Արտաքին թշնամիներից երկրի անվտանգությունն ապահովելու համար Կիլիկյան Հայաստանի իշխաններն ու թագավորություները պարտադրված էին մշտապես ամրապնդել եկրի պաշտպանունակությունը: Այս առումով բացառիկ է Կիլիկյան Հայաստանի առաջին թագավորի` Լևոն 2-րդի դերը, որը Սմբատ Գունդիստաբլի «Տարեգրքում» բնորոշվում էր իբրև «այս իմաստուն և հանճարեղ, ձիավարժ հմուտ և ի զինվորությ...]]></description>
Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 2/
Կիլիկիան Հայստանը` տարածաշրջանի առաջավոր տերություն
1-3 դարի կեսերին Կիլիկիայի Հայկական թագավորությունը հասավ իր հզորությոն բարձրավանդակին: Իր տարածքով այն գրեթե կիսով չափ մեծ էր այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքից և ավելի քան մեկ միլիոն հայ բնակչություն ուներ: Նրա ցամաքային սահմանները օտար նվաճողների ոտնձգություններից պաշտպանված էին բարձրաբերձ լեռներով, անանց կիրճերով ու անառիկ ամրոցներով, իսկ ծովային շուրջ 500 կմ ձգվող սահմանը աչալուրջ հսկում էին կիլիկիան ռազմանավերը: Կիլիկիան Հայաստանը դարձել էր Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան միմյանց կապող բոլոր առևտրական ուղիների խաչմերուկը: Նրա տարածքով էր անցնում նշանավոր Մետաքսի ճանապարհը: Ցամաքային ու ծովային ուղիներով Կիլիկիան կապվում էր Մեծ Հայքի, Միջագետքի, Պար...]]></description>
Տարոնի պատմական հուշարձանները
Տարոնը եղել է պատմական Տուրուբերան նահանգի գլխավոր գավառը և կենտրոնական դիրք ուներ։ Այս պատճառով էլ Տուրուբերանը հայտնի է եղել «Տարոնի աշխարհ» անունով։ Տարոնի կենտրոնը Մուշ քաղաքն է, որը մեր բանահյուսության օրրաններից մեկն է եղել։ Տարոնը գտնվելով Տուրուբերանի կենտրոնական մասում, շրջապատված է Սասուն, Սալնո ձոր, Բզնունիք, Հարք, Ապահունիք, Հաշտեանք, Ասպակունիք գավառներով։ Տարոնը հայտնի է պատմական վայրերով։ Առաջին քրիստոնեական աղոթատունը Հայաստանում կառուցվել է Տարոնում։ Հարց է ծագում իսկ ինչո՞ւ Տարոնում և ոչ մի այլ տեղում։ Պատճառը այն է, որ այստեղ է գտնվել մեր նշանավոր դիցանվեր ավանը՝ Աշտիշատը կամ Հաշտիշատը։ 
Աշտիշատ կամ Հաշտիշատ անվան ստուգաբանությունը կապված է «հաշտ» և «շատ» բառերի միացումից: Հաշտ բառը հին հայերենում նշանակել է «զոհ» կամ «մատաղ», իսկ «շատ» բառը գործածվել է «վայրի» կամ «տեղի» իմաստով։ Այսպիսով, Աշտիշատ նշա...]]></description>
Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 1/
Եվ ոչ մեկ վայրն է արդարև 
Գեղեցիկ քան Կիլիկիա, 
Աշխարհ, որ ինձ ետուր արև…
Ն. Ռուսինյան 
Կիլիկիա երկրամասը գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելյան մասում: Ըստ առավել տարածված տեսակետի` Կիլիկիա անունը ծագել է հունարեն «կալիկա» («քարքարոտ») բառից, ինչը, թերևս, այս լեռնային երկրամասի առավել բնորոշ հատկանիշն է: Տավրոսի լեռնաշղթան, ձգվելով հյուսիսարևմուտքից, հարավ - արևելք, բնական պատնեշ էր Կիլիկիայի և փոքրասիական հարևան երկրների միջև, որը հնարավոր էր հաղթահարել սոսկ մի քանի դժվարաանցանելի կիրճերով: Դրունք Կիլիկիո /նաև կիրճ տանող բերդի անունով Գուգլակ/ կոչվող լեռնանցքը Կիլիկիան կապում էր Կապադովկիայի հետ: Ներկայումս այդ կիրճով է անցնում Բաղդադից Եվրոպա հասնող երկաթուղագիծը: Կապադովկիա տանող մյուս` արևելյան լեռնանցքը Կապանն էր: Մեկ այլ կիրճով...]]></description>
Վանի նահանգը
Թիմար.— Թիմարը պատմական Գնունյաց գավառն է, որն ընկած է Վանա լճի հյուսիս-արևելյան մասում։ Բնությունը լեռնոտ է։ Թիմարի միջով հոսում է Մարմետ գետը, իսկ արևելյան կողմում գտնվում է Արճակ լիճը։ Գեղածիծաղ և ծովահայաց են այս գավառի գյուղերն ու ավանները։ Հայաշատ և այգեզարդ երկիր էր Թիմարը։ Գավառի նշանավոր Մարմետ գետը հարուստ է տառեխ ձկներով։ Գավառի բնակավայրերից նշանավոր էին Ալյուր, Էջմիածին, Էրերին, Մարմետ, Տիրամոր գյուղ, Լեզք, Շահբազ։ 
Ալյուր կամ Այլուր հայաշատ և հացառատ գյուղ էր, առանձնահատուկ գեղեցիկ բնությամբ։ Ավանդությունն ասում է, երբ ս. Թադևոսը գալիս է այստեղ, հիանալով գյուղի բնությամբ, բացականչում է. «Այլ ուր գնալ»։ Ըստ այդ ավանդության գյուղը կոչվել է Այլուր։ Գյուղը հայտնի էր իր ընտիր այգիներով, պարտեզներով և համեղ գինիներով։ 
Վանա լճի ափից մեկ կիլոմետր հեռու գտնվում է Լիմ կղզին։ Կղզու դիմաց գտնվում է Ջանիկ նախկինում...]]></description>
Հոգևորականությունը 19-րդ դարի վերջի և 20 –րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի քառուղիներում /մաս – 5/
1897թ. հուլիսի 2-ին Խանասորի հայտնի ճակատամարտին մասնակցել են երեք հայ քահանա: Նրանցից մեկն աղբակեցի Տեր Վարդանն էր, Սորատեր գյուղի ռես Նալբանդի որդին` Խալաթը: Նա հոգևոր կրթություն էր ստացել Վարագա վանքում, այնտեղ էլ ձեռնադրվել էր քահանա Տեր Վարդան անունով: Վիճելով վանքի ջրաղացը քանդող մի քրդի հետ և սպանելով նրան` Տեր Վարդանն ստիպված է լինում փաղչել Պարսկաստան և ապաստանել հայդուկների արծվաբույն դարձած Դերիկի վանքում: Այնուհետև Տեր Վարդանն Ատրպատականում գործում էր որպես Ֆիդայ Վարդան: 1914թ. Տեր Վարդանը զինվորագրվում է Անդրանիկի կամավորական խմբին, կռվում և վիրավորում է Սալմաստում: Ծերության հասած հայդուկ քահանան իր մահկանացուն կնքում է 1918թ., արդեն անկախ դարձած Հայստանի մայրաքաղաքում:
Որպես հիսնապետ, արշավանքի մասնկացել է Տեր Հակոբ Սառիկյնը` Ղազախ գավառից, որը հետագյում քահանա է դառնում Վլադիկովկազում: 