Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 7/ - 21 Июля 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Июль » 21 » Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 7/
15:46
Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 7/
Զինորական օրենքներ
Զինորական օրենքների նախնական տարբերակը կիրառվել է դեռևս Հռոմեական կայսերության բանակում: Ըստ առավել տարածված կարծիքի` օրենքները այս ժողովածույի հեղինակը հռոմեական նշանավոր օրենսդիր Արրի Մենանդրեն է: Հետագայում այս օրենսգիրքը փոխառվել է Բյուզանդական կայսրության օրենսգետների կողմից և տեղ գտել 6-րդ դարում Հուստինիանոս 2-դ կայսեր օրոք հրատարակված օրենքներ ժողովածուի` "Դիգեստների”, ապա նաև 8-րդ դարի բյուզանդական համահավաք օրենսգրքի` "Էկլոգայի” մեջ: Ամենայն հավանականությամբ, այս օրենքները Բյուզանդական կայսրությանը ենթակա Կիլիկիայի տարածքում գործել են նաև նախքան այնտեղ հայկական պետության հիմնադրումը:

Տարսոնի եպիսկոպոս Ներսես Լամբրոնացին (1153-1198) Կիլիկիայի հայկական թագավորության ակնառու գործիչներից էր, խոշորագույն մտածող, փիլիսոփա և օրենսգետ: Նա հավաքել, թարգմանել, խմբագրել և շրջանառության մեջ է դրել հասարակության տարբեր խավերի կենսագործունեությունը կարգավորող օրենքների ժողովածուները, որոնք երկրում բուն հայկական օրենսդրական դաշտի բացակայության պայմաններում փոքրիշատե բավարարում էին հասրակության պահանջները` նախքան Սմբատ Գունդստաբլի "Դատաստանագրքի” ի հայտ գալը` "Քաղաքային օրէնք Ներսէսի Լամբրոնացվոյ, ըստ Կոստանդինոպոլսի, Թեոդոսի և Լեւոն թագավորաց Հռովմայեցվոց” "Բյուզանդական օրենսդրությունք” "Ընտրություն համառոտ օրինացն թագավորանց”, "Օրենք վասն աստիճանաց ազգականության” և այլն:

Զինվորական օրենքների (սահմանադրության) թարգմանություն Ներսես Լամբրոնացին կատարել է 1196թ. Լևոն 2-րդ Մեծագործի օրոք` անկասկած վերջինիս գիտությամբ և հավանությամբ: Հարկ է նշել մի կարևոր հանգամանք. այն, որ Լամբրոնացին օգտագործել է օտար օրենսգիրք, դույզնինչ չի նսեմացնում նրա աշխատանքի արժեքը առավել ևս, որ նա ոչ թե սոսկ պատճենելն է օտար տեքստը, այլ վերամշակամն է ենթարկել այն լրացրել և լիովին հարամարացրել հայ իրականությանը և հայոց բանակի պահանջներին: Օրենսգիրքը հայ զորականից պահանջում է անձնուրա ծառայել հայոց թագավորին, լինել հայրենիքի անմնացորդ նվիրյալ, երկրի սահամանները պաշտպանել թշնամիների բոլոր ոտնձգություններից, ծառյության մեջ լինել կարգապահ ու պարտաճանաչ, անվեհեր ու քաջարի, վարքուբարքով` առաքինի ու պարկեշտ զորական:

Զինվորական օրենքների այս ժողովածուն Կիլիկիայի հայոց բանակում զինվորական ծառայությունը կարգավորող կանոնադրություն է, որ սահմանված էր ծառայության ժամկետը, հրամկազմը, զորամիավորումների տեսկները, դասավորությունները, զինծառայողների պարտականություններն ու իրավունքները: Ժողովածուն միաժամանակ քրեական օրենսգրքի արժեք ունի, քանզի ներկայացնւոմ է զինծառայության ընթացքում զորականնորի կատարած տարբեր օրինախախտումները` դավաճանություն, զինվորական կարգապահության խախտում, զինծառայությունից խուսափում, նաև զորապետների հրամանին չենթարկվել և ինքնակամ գործողություններ կատարել, թույլ տալ այլ կարքի հանցանքներ կամ զինվորին անվայել, նրա ապտիվը արատավորող արարքներ: Նշած են նաև այդ օրինախախտումների համար սահմանված պատիժները:

Ինքը` Ներսես Լամբրոնացին, օրենքների այս ժողովածուն համարում է "զինվորական սահամանադրություն” և հավելում հետևյալ արտահայտությունը` "զգուշացուցանեմ սովավ զզորս”, այսինքն` ի սկզբանե ընդգծում է օրենսդրական այդ նորմերի ոչ թե պատժիչ, այլ առաջին հերթին` կանխարգելիչ բնույթը: Ըստ այդմ, "Զինվորական օրենքների” բուն նպատակը հզոր և կարգապահ բանակ ունենալն էր, զինվորականների մեջ իրենց զորապետների, թագավորի և երկրի հանդեպ, հավատարմություն և նվիրվածություն ներարկելը, քաջարի և միաժամանակ առաքինի ու պատվախնդիր զինվոր դասիարակելը…

. Եթե հաստատվի, որ զինվորներից որևէ մեկը ցանկանում է անձնատուր լինել թշնամուն. անարգ նախատինքներով պատուհասել, ոչ միայն նրան, այլև բոլոր նրանց, ովքեր այդ գործին մասնակից են եղել:

. Եթե որևէ մեկը խորհի միանալ բարբարոսներին, (թշնամիներին), և այդ հայտնի դառնա. գլխավորի կողմից կպատժվի, իսկ եթե իր թագավորին լքել և հակառակորդի կողմն է անցել. Առանց դատաստանի սպանել նրան:

. Ով համաձայնի առևտուր անել բարբարոսների հետ և վաճառի իր զենքը` սարքին լինի, թե անսարք, կամ որևէ երկաթե իր, մահվան պատժի կդատապարտվի:

. Եթե որևէ մեկը մեղանչի թագավորի դեմ, կնշավակվի և մահապատժի կենթարկվի, իսկ նրա հիշատակը առհավետ կմնա անարգված:

. Ով անպատշաճ գործ ձեռնարկի և մարդկանց ժողովի իշխանությունը զավթելու նպատակով` կամ գլխատել, կամ գավառից վտարել:

. Ով իր զինակիցներին այպանի կամ հեծյալներին մատնի, նույնպես ծանր պատժի կենթարկվի:

. Թագավորի զինվորներից նա, ով քաղաքի գաղտնիքները կպատմի հակառակորդին, գլխավորի կողմից կպատժվի նմանապես և նա, ով կխռովի մարդկանց անդորրը:

. Ով տասնապետից լսած գաղտնիքը չպահի, պետք է պատժվի, իսկ եթե անգիտության հետևանքով հայտնի, նրա վերադասը պետք է պատժվի նրա փոխարեն, քանզի նրան չի զգույշացրել գաղտնիքը չհայտնելու մասին:

. Եթե որևէ մեկը հանձն առնի պաշտպանել բերդը կամ քաղաքը և այն հանձնի այլոց, թեև կարող էր պահել, ընդ որումայդ անի առանց իր իշխանի կամքի, կամ իր ապահովության համար, իրավացիորեն կդատապարտվի գլխատման:

. Եթե որևէ մեկը առանց վիրավորվելու կամ այլ պատճառի խույս տա թշնամուց, հրաման պետք է արձակվի նրան բանտ ձգելու մասին, միչև խելքի գա, արգելանքի տակ պահել և քննություն կատարել:

. Իսկ ով թշնամու հարվածից վիրավորվել է, վերոնշյալ պատժիչ ազատվում է, քանզի իր մարմնի վրա կրում է արիությոն վկայությունը:

. Զինվորներից նա, ով ճակատամարտի ժամանակ իր զենքը վայր գցի, հրամայում ենք ծեծել նրան և տանջել, քանի որ իրեն զինաթափում է և իր զենքով զինում թշնամուն:

. Եթե զինվորներից մեկը ճակատային զորախմբից փախչի կամ հեծելազորի շարքերը լքի, կամ իր զինակիցների աչքի առաջ պատերազմից փախուստ տա, գլխավորը ծանրագույնս պետք է պատժի, մինչդեռ, ներողամտություն ցուցաբերոլով` մարմնական պատիժ կտա և կվտարի զինվորական ծառայությունից:

. Եթե մեկը ճակատամարտից փախչի և տուն վերադառնա` նրան կամ գազաններին հոշոտման ձգել կամ ծառից կախել:

. Եթե որևէ զինվոր ժամանակ ճակատամարտի ժամանակ լքի իր զորաշարքը և փախչի կամ հեռանա իր դիրքից կամ ինքնակամ հետապնդի թշնամուն, ապա հրաման պետք է լինի գլխատել նրան և նրա ողջ ունեցվածքը հանձնել ճակատի գլխավոր զորապետին, քանզի գունդը խուճապի է մատնում: Նրա հետ միասին պատժել նաև իր համախոհներին:

. Ճակատի առաջամարտիկներից նա, ով հարվածի թշնամուն և ապա իր զինակիցների աչքի առաջ փախուստ տա, գլխավորի կողմից պետք է պատժվի:

. Ով ճակատամարտի օրը իր եքսարխոսին (տասնապետին) և զիանակիցներին լքի և օգնության չհասնի, նույնպես գլխավորի կողմից կպատժվի:

. Պատերազմի ժամանակ, ըստ արքունի պարտավորության, հրամայում ենք բոլոր զորականներին առանց որևէ պատճառաբանության ներկայանալ սահմանված վայրը: Իսկ ովքեր փախուստ տան իրենց դասից, կտուգանվեն: Մինչդեռ եթե իրենց զորաշարքում նետահար են եղել կամ թշնամուց հարված են ստացել և այդ պատճառով են լքել իրենց դասը, կազատվեն տուգանքից:

. Եթե որևէ մեկը համարձակվի հրաժարվել զինվորական ծառայությունից մինչև սահմանված տարվա ավարտը և դուրս գա զինվորական դասից, որպես անարգ` անողորմ պատժել նրան:

. Եթե զինվորը լքի ծառայությունը և փախչի. Կամ գանահարել նրան, կամ որպես դասալիք` զինվորական ծառայությունից վտարել:

. Եթե մեկը պատերազմի ժամանակ իր որդուն խնայի և զինվորության չուղարկի, կաքսորվի և իր ունեցվածքից զրկվելով` կխայտառակվի: Եթե նա իր որդին վատաբանեն զինվորական ծառայությունը, կաքսորվեն:

. Ով իր գլխավորին հակաճառի, պատժել արտաքսել կամ աքսորել նրան և կամ այլ կերպ պատուհասել կամ իր կարգից զրկել:

. Եթե զինվորը համարձակվի իր իշխանի դեմ որևէ պատճառով այլ` մեծապատիվ իշխանի դատաստանին դիմել, գլխավորը իր կամեցողությոմբ պետք է պատժի նյրան, նա և նրանց, ովքեր եղել են նրա կողմնակիցները և չարախորհուրդ հորդորիչները:

. Եթե իր ստորադրյալը հնազանդ չէ, զինվոր հնգապետը պետք է սաստիկ պատժելով խելքի բերի. այդպես և տասնապետը պետք է պատժի իր ստորադասյալներին. պետք է պատժվի և տասնապետը, որ հնազանդվի և հարյուրապետին, և եթե սրանցից որևէ ընդդիմանա նախագլուխ (գլխավոր) իշխանին, այսինքն` կոմսին կամ տրիբունին` հարկ ե դաժանորեն պատժելով խրատել:

. Եթե զինվորը, որևէ անիրավության ենթարկելով, դիմի իր վերակացուին և նրա կողմից անտեսվի. Պետք է դիմի նախագլուխ իշխանին:

.Եթե որևէ մեկը, պատերազմի ժամանակ իր զորապետից ստացած հրամանից բացի այլ բան անի կամ նրա ասածը չկատարի, գլխավորի կողմից պետք է պատժվի` թեկուզ և բարի գործ կատարած լինի:

. Եթե զինվորը քանդի բանտի պատը և փախչի, գլխավորի կողմից կպատժվի:

. Եթե գիշերային ժամին պալատի պահապան զինվորը լքի իր ծառայությունը և հեռանա, նրան պետք է դատապարտելմահվան կամ մարդասիրաբար վերաբերելով` գանահարել և պատվազուրկ անել:

. Ով ճակատամարտի օրը խաղտի զորակարգը, նրան կաշեփոկով ծեծել կամ թույլ չտալ զենք կրել:

. Եթե որևէ մեկը ճակատամարտից երկյուղելով իրեն մարմնական վնաս պատճառի` գլխավորի կողմից կպատժվի:

. Եթե մեկը իր զորակիցին հարվածի կամ ծեծի ենթարկի, հարկ է քննել. եթե ճշմարիտ է, ապա զինվորական ծառայությունից վտարել, իսկ եթե սրով է հարվածել, գլխավոր զորապետը պետք է ծայրագույնս պատժվի:

. Եթե հրաման արձակող զինվորը իր զինակցին սրով հարվածի` կգլխատվի:
 

Վահան Մկրտչյան
"Հայ Զինվոր”






Просмотров: 70 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Архив записей