Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 5/ - 25 Июня 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Июнь » 25 » Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 5/
12:09
Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 5/
Կիլիկյան Հայաստանի ծովային ուժերը
Հայկական լեռնաշխարհը մարդկային քաղաքակրթության բնօրրանն է, այն խաչուղին, որով անհիշելի ժամանակներից ի վեր անցել են աշխարհի հնագույն երկրները, Արևելքն ու Արևմուտքը միմյանց շաղկապող մայրուղիները: Ընդ որում` այդ ճանապարհները ձգվել են ոչ միայն մեր լեռներով ու սարահարթերով, այլև ջրային տարածքով` երեք խոշոր լճերով` Վանա, Ուրմիա և Սևան, ինչպես նաև մեր լեռնաշխարհով հոսող ջրառատ գետերով: Սրանցից առնվազն չորսը` Եփրատը, Տիգրիսը, Կուրը ու Արաքսը, հնագույն ժամանակներից նավարկելի լինելով` հուսալի հաղորդակցության ուղի են եղել մեր և հարևան երկրների միջև, Հայկական լեռնաշխարհը կապել են մեր տարածաշրջանն ընդրկող Սև, Կասպից ու Միջերկրական ծովերի հետ: Ավելին, իր պատմության որոշակի հատվածներում, մասնավորապես` Տիգրան Մեծի և Կիլիկիայի Հայկակն թագավորության դարաշրջաններում, Հայստանը եղել է ծովային երկիր, հայկակն առևտրական ու ռազմական նավերին ակսորել են լայնարձակ ծովերի ու օվկիանոսների ջրերը, հասել մինչև արևմտյան ու արևելյան հնագույն երկիրները: Այդ են վկայում հնագիտական տվյալները, ժայռապատկերները ու մանրանկարները, հայկական և օտար գրավոր հուշարձանները, նաև վիամական արձանագրությունները ու որմնաքանդակները, մասնավորապես` Աղթամարի Սուրբ խաչ եկեղեցու պատերին:
 
Սևանա լճում նավարկում էին թե´ լաստանավեր, թե´ առագաստանավեր` նեղ երկար և դյուրաշարժ, որոնք ունեին մակ կամ երկու առագաստ և ավելի քան 10 մ երկարություն: Մինջդեռ Վանա լճում նավարկելու համար կառուցվել են ավելի խոշոր և տարողունակ նավեր, որոնց երկարությունը հասել է 20 մետրի: Այսպիսի մի նավի հիասքանչ նկարագրություն կա Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգուըթյան» պոեմում.

Ալիքների վարյագ բախումից նավը խորտակվեց.
Քայքայվեց սարքը թիավարության,
Հիմնախիլ եղավ կայմը բարձրաբերձ,
Առագաստն ամբողջ իր թռչարանով
Պատառոտվելով` դարձավ ծվեններ անկարկատելի…
Տապալվեց գլխի դիտարանը պերճ,
Կտրվեց պարանն ապավանդակի,
Խարսխակալը քանդվեց հիմնիվեր,
Բաժանվեցին զույգ կցման լծակներն հաստ ու ամրակուռ,
Ծովեցին սամիքն ուղղընթացության,
Սուզվեց հիմնալաստ նեցուկը նավի,
Ղեկն իր կազմվածքով ընկղմվեց անհետ…
Ավերակ դարձավ նավագոգն ամբողջ,
Նավախելն իր եզրաշրթերով խախտած դուրս թռավ,
Շքեզ բազմոցներն ընկան սուզվեցին,
Հիմնահատակվեց վանդակապատը վայելչակառույց,
Գահավորակը հանգստարանի փլված խորտակվեց,
Տախտակամածը քայքայվեց իսպառ…

Այս գեղեցիկ այլաբանական պատկերի միջոցով հեղինակը ներկայացնում է իր հոգեկան տվայտանքը, այն համեմատելով խորտակվող նավի տարուբերումների հետ: Միաժամանակ, նավի այս մանրակրկիտ նկարագրությունը վկայում է, որ Նարեկացին ոչ միայն տեսել և նավարկել է նամն նավով, այլև քաջածանոթ է նրա կառուցվածքին: Այս նկարագրությունից հետևում է, որ այն մեծ, միակայմ, ողնուցով առագաստանավ է, որն ունեցել է տախտակամած, մեծ առագաստ, երկու ղեկաթի, նաև սովարական թիեր: Նավի վրա եղել է հատուկ տեղ` նախատեսված նավապետի ու հյուրերի համար: Իսկ նավի տարբեր մասերի անվանումները հարուստ նյութ են նավագնացության ոլորտի հին տերմինների ուսումնասիրության համար:

Վանա լճում աշխույժ նավագնացության նպաստել են լճի տարբեր կողմերում` Վանում, Ոստանում, Արճեշում, Բերկրիում կառուցված նավահանգիսները` իրենց հարմարավետ նավամատույցներով: նավկայաններ են գործել նաև Դատվանում, Արտամետում, Ավանցում, ինչպես նաև Լիմ, Կտուց և Առտեր կղզիներում: Աղթամար կղզու վրա գիշերները կրակ են վառել ` իբրև փարոս, իսկ նավավարները անխախտ պահպանել են նախատեսված ուղուց չշեղվեկու կանոնը:

Արագընթաց նավեր են նավարկել նաև Ուրմիա լճում: Ըստ 13-րդ դարի արաբ աշխարհագիր Յակուտի, որը Հայաստանով ճանապարհորդում էր դեպի Խորասան, Ուրմիայի, առագաստանավերը մեկ գիշերվա ընթացքում կտրում էին լիճը և հասնում հանդիպակաց ափ:

…Սակայն հայ նավագնացության ծաղկման շրջանը Կիլիկիայի Հայկական թագավորության դարաշրջանն է: Միջերկրական ծովով կիլիկյան նավերը հասնում էին Կիպրոս ու Փյունիկիյա, Վենետիկ ու Ջենովա, Սիրիա ու Եգիպտոս, Թունիս ու Մարսել, անգամ դուրս գալիս Ատլանտյան օվկիանոս և լողում Եվրոպայի արևմտյան ափի երկանքով: Կիլիկյան Հայաստանը առևտրական սերտ կապեր ուներ հիշյալ երկրների հետ: Միաժամանակ նրա նավահանգիստները ժամանակավոր կայան էին արևելքից արևմուտք և հակառակ ուղղությամբ նավարկող բոլոր առևտրանավերի համար:

Ինքը` Կիլիկյան Հայստանը ևս զարգացած նավաշինության երկիր էր, որի հիմքը բուն Հայաստանից, Վանա լճի շրջակայքից անմիջականորեն ստացված ժառանգությունն էր: Սա լիովին բնական էր. հայտնի էր, որ մասնավորապես Վանա լճի շրջանից շուրջ 100 հազար հայեր են վերաբնակեցվել Կիլիկիայում և հարակից վայրերում: «Վասիլ կայսերը, - գրում է Միքայել Ասորին, - հայերից զավթեց Սենիքերմի թագավորի երկիրը և փոխարենը նրանց տվեց Կապադովկյան, Սեբաստիան: Այստեղ նրանք բազմացան ու տարածվեցին ամբողջ Կապադովկիայում, Կիլիկիայում, Ասորիքում»:

Ներգաղթած հայերը իրենց հետ Միջերկրական ծովի ափերը բերեցին իրենց կյանքի և կենցաղավորության յուրահատկությունները, մասնավորապես` նավաշինական ու նավավարական փորձն ու հմտությունը: Այս առումով բնավ պատահական չէ, որ կիլիկյան համեմատաբար փոքր նավերը հաստ և նման էին Վանա լճի վրա նավարկող նավերին: Մեծ նավերը, բնականաբար, կառուցվում էին Միջերկրական ծովի ջրերն ակոսող մեծ առևտրանավերի և ռազմանավերի նմանությամբ:

Վահան Մկրտչյան
«Հայ Զինվոր»





Просмотров: 74 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Июнь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Архив записей