Կիլիկյան Հայստանի բանկը
Կիլիկիան Հայոց թագավորությունը գտնվում էր Արևելքը և Արևմուտքը շաղկապող ուղիների կիզակետում, անչափ բարդ և մշտապես լարված աշխարհքաղաքական միջավայրում: Այն, ըստ էության, քրիստոնեական աշխարհի ծայրագույն հանգրվանն էր Արևելքում` շրջապատված այլադավան թշնամաբար տրամադրված տերություններով: Իր գոյության ողջ ընթացքում այն պարբերաբար ենթարկվում էր զանազան նվաճողների ռազմարշավներն, շրջակա թշնամական բանակների ասպատակություններին: Արտաքին թշնամիներից երկրի անվտանգությունն ապահովելու համար Կիլիկյան Հայաստանի իշխաններն ու թագավորություները պարտադրված էին մշտապես ամրապնդել եկրի պաշտպանունակությունը: Այս առումով բացառիկ է Կիլիկյան Հայաստանի առաջին թագավորի` Լևոն 2-րդի դերը, որը Սմբատ Գունդիստաբլի «Տարեգրքում» բնորոշվում էր իբրև «այս իմաստուն և հանճարեղ, ձիավարժ հմուտ և ի զինվորությունս քաջասիրտ»: Դեռևս իշխանապետության շրջանում կազմավորվոծ կանոնովոր բանակը Լևոն 2-րդի թագավորության շրջանում է´լ ավելի հզորացավ` թե´ քանակապես, թե´ սպառազինությամբ: Ավելին, հենց նրա օրոք ձևավորվեց երկրի զինված ուժերը ղեկավարող մարմինը` սպարապետության գործակալությունը, հաստավեցին բանակի հրամանատարի` սպարապետի (գունդստաբլի) և վերջինիս տեղակալի` մարաջախտի, այն է` բանակի սպառազինության և մատակարարման պետի պաշտոնները: Թշնամաբար տրամադրված երկրների հարևանությամբ գոյատևելու համար գոյատևելու համար Կիլիկիայի հայկական պետությունը պարզապես դատապարտված էր ստեղծելու ռազմական հզոր կառույց` մշտական, կանոնովոր և մարտունակ բանակ, դարաշրջանի չափանիշներին համապատասխանող ռազմանավերով համալրված նավատորմիղ: Երկրի բանակի կորիզը կազմում էր արքունի մշտական զորաբանակը` հեծելազորը (12 հազար) և (50 հազար): Բանակը բաժանվում էր գնդերի, վերջիններս` ավելի փոքր ստորաբաժանումների` դասերի: Խաղախ ժամանակաշրջանում մշտական բանակաը տեղակայվում էր քաղաքների, բերդերի ու ամրոցների թագավորական զորակայաններում, հատակապես երկրի սահմանամերձ շրջաններում և կատարում էր «սահմանապահ» կամ «կողմնապահ» ծառայություն: Ըստ անհրաժեշտության` (պատերազմ, զորահանդեսներ, զորախաղեր կամ այլ խոշոր միջոցառումներ) թագավորի կամ երկրի սպարապետի հրամանով արքունի մշտական զորաբանակը համալրվում էր վասալ իշխանների նաև վասալ խաչակիր ասպետների զորախմբերով: Բանակի հեծելազորը` «հայոց հեծյալը», ձևավորվում էր երկրի ազգաբնակչության «ազատ» խավից` խոշոր և մանր ազնվականներից: Հեծելազորը ազնվացեղ մարտական ձիերով ապահովելու համար երկրում անչափ զարգացած էր ձիաբուծությունը: Կիլիկիան հայտնի էր իր ազնվացեղ ձիերով, և հատկանշական է, որ երկրից ձիերի ու ջորիների արտահանումը պետական վերահսկողության ներքո էր, ծանր մաքս էր սահմանաված անգամ Վենետիկի ու Ճենովայի` առևտրական մեծ արտոնություններ ունեցող վաճառականների համար:
Բացի արքունական և նրան միացած իշխանական ազատագունդ հեծելազորից, առավելապես երկրի «անազատ» խավերից` ռամիկներից, քաղաքային արհեստավորական դասից ու գեղջուկ շինականներից , հավաքագրվում էր հետևազոր` «աշխարհաժողով ռամիկ քաղաքաց ու գեղջուկաց» կամ «ռամիկ հետևակք»: Պատերազմի ժամանակ վերջինս կազմում էր զորքի ճնշող մեծամասնությունը: Հատկանշական է, որ, ի տարբերություն ազնվական «ձիավորների» կիլիկյան բանակում շարքային զինվորների համար զինծառայությունը ամենայն հավանականությամբ կամավոր էր (ըստ Ն. Լամբրոնացու «Զինվորական օրենքների»` «ընծայեաց զանձն իւր զինուորել» կամ «զդաշն զինուորելոյն ետ»): Այս հիմնական զորատեսակներից բացի, բանակը համալրված էր սպասարկող զորախումբերով` «աղեղնավորներ, չարխողներ, սակրավորներ», նաև զինվորկան բժիշկներ, գումարտակավորներ, մատակարարներ և այլն: Ըստ այդմ, կիլիկյան բանակի ընդհանուր թվակազմը ռազմարշավների և պատերազմների ընթացքում հասնում էր մինչև 80-100 հազարի: Մշտական բանակի ահռելի կարիգները հոգալու համար երկրի հողատերերից գանձվում էր ռազմական հարկ` զինվորական պարտույէ: ինչ վերաբերվում է կիլիկյան բանակի ռազմիկների վարձատրությանը, ապա Ղ. Ալիշանը նշում է, որ ծառայության համար նրանց վարձատրության կարգը հեևյալն էր. հետևազորը` տարեկան 3, իսկ հեծյալները` 12 ոսկեդրամ: Վերջիններս, ռոճիկից բացի, սատնում էին նաև պարգևական կալվածքներ, իսկ պատերազմից հետո` ռազմական ավարի որոշ մասը:
Կիլիկիայի արքունի գործակալությունների շարքում պետության մեջ ունեցած իր հույժ կարևոր դերով ու նշանակությամբ առաջատարը սպարապետության գործակալությունն էր: Սա ինքնին խոսուն վկայություն էր առ այն, որ զինվորական դասը կիլիկյան հայ հասարակության ազդեցիկ խավն էր: Սպարապետության գործակալությունը ղեկավարում էր սպարապետը կամ գունդստաբլը (ֆր. connectable- թագավորի ռազմական խորհրդատու, նաև արքայակն ասպետների ապա նաև ողջ բանակի հրամանատար): Սկզբնապես` դեռևս վաղ միջնադարյան Հայսատանում սպարապետը արքունի ախոռապետն էր, ապա հեծելազորի պետը: Մինչդեռ այրուձին` հեծելազորը միջնադարյան բանակի կորիզն էր, այդ պատճառով նրա հրամանատարի իրավասությունները հետզհետե տարածվեցին երկրի ողջ զինված ուժերի վրա: Սպարապետը թագավորի առաջին տեղակլն էր` ռազմական գծով, երկրի զինված ուժերի հրամանատարը: Նա էր գլխավորում ինչպես արքունի, այնպես էլ իշխանական զորամիավորները, որոնք ըստ հարկի միանման էին արքունական զորքին: Կիլիկյան Հայաստանում սպարապետը մեծ կշիռ և հեղինակություն ուներ, բայց և, ինչպես մյուս պաշտոնները, ժառանգական չէր. այդ պատասխանատու պաշտոնը վստահվում էր ժամանակի առավել օժտված, հմտավարժ և փորձառու ռազմական գործիչներին: Կիլիկյան Հայաստանի ամենափառաբանված սպարապետը Սմբատ Գունդստալն էր` Հերթում 1-ին արքայի ավագ եղբայրը, տաղանդավոր պետական և ռազմական գործիչը: «Ռուբինյանց թագավորության ժամանակի ամենէն նշանավոր անձանց մեկն էր, - գրել է Ղ. Ալիշանը,- և քաջությունն ու գրչությունը զուգելով` գրեթե առաջին կրնա ըսվիլ: Հավատարիմ պաշտպան իր թագակիր եղբոր և ավելի քան 50 տարի այդ թագավորության` զենքով, արյամբ և քրտամբ: Սպարապետ և ըստ սովորության ժամանակին` լատին կամ փռանկ բառով` Գունդստաբլ կոչվելով, որ իր գրեթե հատուկ անուն եղած է և իր կյանքն այլ գրեթե պատերազմով և հաղթությամբ կնքած է: Քաջությունը կրնա ըսվիլ, որ կենացն հետ իր հորմեն ժառանգներ էր և աչոք տեսած Լևոնի գործերէն, իսկ իմաստասիրությունը` հատուկ շնորհքով և զանազան գրվածով ցուցեր է հանճարը»: Ալիշանը միանգամայն իրավացի էր. տաղանդավոր զորավար լինելով հանդերձ` Սմբատ Գունդստաբլը նաև բազմակողմանի օժտված անձնավորություն էր, իր ժամանակի պատմության` «Տարեգրքի», նաև Կիլիկյան Հայստանում կիրառվող օրենքների ու իրավականնորմերի ժողովածուի «Դատաստանագրքի» հեղինակը:
Ղ. Ալիշանը ներկայացնում է մատենագրության մեջ հիշատակված կիլիկյան սպարապետներին ` 12 –րդ դար` պարոն Բաղդի (Պալտի), 13-րդ դար` պարոն Աբլղարիբ, Կոնստանդին Պայլ, Սմբատ Գունդստաբլ, պարոն Օշին, պարոն Լևոն, պարոն Կոնստանդին, պարոն Ջիվան, Հեթում, ասպետ Լիպարիտ:
Սպարապետի տեղակալումը մարջախտն էր (լատ. Marescalcus, ֆր. Marechal`մարեշալ, մարշալ), որը ևս ըստ Ալիշանի, իր նշանակությամբ գրեթե նույնանում էր ախոռապետին և վերջինիս նման հոգում էր «զպէտս և զկարգ բանակին» և կամ «զդրօշն կամ զմեծ նշան պատերազմին»: Մարաջախտը կառավարում էր բանակի մատակարարման, սպառազինության ու պարենավորման գործը: Մատենագրության մեջ հիշատակվում են հետևյալ մարաջախտները` 13-րդ դար` Վասիլ մարաջախտ, Վահրամ Կոռիկոսեցի մարաջախտ, Լևոն` որդի Կոստանդին Պայլի, Լևոն Ապլհասնանց, Օշին` որդի Կոնստանդին Լամբրոնացու, 14-րդ դար`Թորոս մարաջախտ, պարոն Սմբատ մարաջախտ, Բաղդի, Հովհան, Փեբոս մարաջախտ: Կիլիկյան բանակի հեծելազորի հրամանատարը սպասալարն էր (պարսկ. ասպ «ձի» և սալար` «զորապետ»), որն անմիջականորեն ենթարկվում էր բանակի ընդհանուր հրամանատարին` սպարապետին: Բանակի հրամկազմում բարձրաստիճան զինվորականները կոչվում էին զորապարտ, իշխան, կոմս, դուկ (դուքս), որոնց նշանակում էր անձամբ թագավորը: Սրանք «նախագլուխ կամ մեծապատիվ իշխաններ» էին` ի տարբերություն հազարապետներին, որ սովորական իշխաններ էին: Հազարապետներին ըստ աստիճանակարգի հաջորդում էին հարյուրապետերը, տասնապետները և հնգաբետները: Շարքային զինվորականների անմիջական պետը կոչվում էր «վերակացու» կամ «գլխավոր»:
Պատերազմի կամ ռազմարշավի ընթացքում զորքը առաջնորդում էր թագավորը` երկրի զինված ուժերի գլխավոր հրամանատարը («նախագահ և առաջնորդ բանակին»): Նրան ուղեկցում էր սպարապետը` թագավորական դրոշը պարզած: Իսկ թագավորի բացակայությոն դեպքում բանակը գլխավորում էր գունդստաբլը, որը կրում էր թագավորի խորհրդանիշը` կանգնած առյուծի պատկերով` ի նշան միանձնյա հրամանատարության: Այս դեպքում թագավորական դրոշը սպարապետի կողքից տանում էր նրա տեղակալը` մարաջախտը: Բուն ճակատամարտը վարող զորապետը կոչվում էր «ճակատի նախագահ», իսկ թշնամուն անմիջականորեն առճակատող զինվորակնները` «առաջամարտիկներ»: Արտաքին քաղաքական անբարենպաստ իրավիճակը էր ոչ միայն կազմում ու պատրաստ ունենալ մեծաքանակ ու մարտունակ բանակ, այլև մշտապես կատարելագործել ռազմական տեխնիկակն և սպառազինությունը, ինչպես նաև ստեղծել պաշտպանական կառույցների համակարգ: Երկրի պաշտպանականությունը ամրապնդելու համար թագավորության ողջ ընթացքում երկրում կառուցվել են սահմանային բազմաթիվ անառիկ ամրություններ ու բերդեր` Բարձրաբերդ, Բերդուս, Գուգլակ, Լամբրոն, Կոռիկոս, Հռոմկլա, Մունդաս, Պապերոն, Վահկա և այլն: Բերդապահ վասալների անմիջական պարտականությունն էր սահմանային բերդերը ամուր և անառիկ, կայազորները մշտապես մարտական պատրաստության վիճակում պահելը:
Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր»
|