Կիլիկիան Հայստանը` տարածաշրջանի առաջավոր տերություն 1-3 դարի կեսերին Կիլիկիայի Հայկական թագավորությունը հասավ իր հզորությոն բարձրավանդակին: Իր տարածքով այն գրեթե կիսով չափ մեծ էր այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքից և ավելի քան մեկ միլիոն հայ բնակչություն ուներ: Նրա ցամաքային սահմանները օտար նվաճողների ոտնձգություններից պաշտպանված էին բարձրաբերձ լեռներով, անանց կիրճերով ու անառիկ ամրոցներով, իսկ ծովային շուրջ 500 կմ ձգվող սահմանը աչալուրջ հսկում էին կիլիկիան ռազմանավերը: Կիլիկիան Հայաստանը դարձել էր Եվրոպան, Ասիան ու Աֆրիկան միմյանց կապող բոլոր առևտրական ուղիների խաչմերուկը: Նրա տարածքով էր անցնում նշանավոր Մետաքսի ճանապարհը: Ցամաքային ու ծովային ուղիներով Կիլիկիան կապվում էր Մեծ Հայքի, Միջագետքի, Պարսկաստանի, Հնդկաստանի ու Չիանաստանի, ինչպես նաև` Սկյութիայի Ղրիմի, դանուբյան և միջերկրածովյան բոլոր երկրների հետ: Կիլիկիան թագավորության գլուխը, գերագույն տերնը ու միանձնյա կառավարիչը հայոց թագավորն էր, ով օժտված էր բացառիկ իրավունքներով: Թագավորի իրավասության տակ էր երկրի ներքին ու արտաքին հարաբերությունների ողջ համակարգը: Նա էր ղեկավարում երկրի արտաքին հարաբերությունները, դեսպաններ առքում Կոստանդնուպոլիս, Հռոմ, Ֆրանսիա, Անգլիա, Եգիպտոս, Մոնղոլիա և այլուր, նա էր գլխավորում երկիր բանակը, պատերազմ հայտարարում և խաղաության դաշնք կնքում: Թագավորն էր միանձնյա կառավարում երկրի ներքին կյանքը` օրենքներ հրապարակում, դրամ հատում, քաղաքներ ու բերդեր հիմնում, լուծում համապետական մյուս կարևոր հարցերը: Երկրի կառավարումը իրականացվում էր մշտապես գործող կենտրոնական գերատեսչությունների` արքունի գործակալությունների միջոցով: Վերջիններիս ղեկավար նշանակվում էին տվյալ բնագավառում հմտավարժ և ունակ իշխանները (ի տարբերության բուն Հայաստանի, որտեղ գործակալությունները ժառանգաբար պատկանում էին որոշակի նախարարական տների):
Հասարակության երկու հիմնական խավեր էին` քաղաքականապես ազատ, արտոնյա, ավատատեր «ազատները» և իրավազուրկ, հատուկ «անազատները»:
Կիլիկաիան, ըստ Ղ. Ալիշանի, բաժանված էր 30 գավռի, որոնց մի մասը արքունական ենթակայության տակ էին, մյուսները` իշխանական: Ըստ այդմ, երկիր ողջ իշխանությունը, և արտադրության հիմնական միջոցը` հողը, կենտրոնացված էր թագավորի և շուրջ 80 խոշոր հողատերերի ձեռքում: Ամենախոշոր և ամենահզոր հողատերը թագավորն էր: Նրա տիրությունը կոչվում էր «տերունի», «արքունի», «թագավորական» ներառում էր երկիր լավագույն հողերը, կարևորագույն բերդերը, ամրոցները, նավահանգստային կենտրոնները, հանքերը, ձկնորսարանները, վանքերն ու եկեղեցիները: Նոր քաղաքների, բերդերի ռազմական կարևոր շինությունների կառուցման, նավատորմիղ ունենալու իրավունքը վերապահված էր թագավորին:
Խոշոր հողատերերը (կորվել են «մեծ իշխան», «իշխանաց իշխան», «պարոնաց պարոն», «տեր», «բերդատեր») ժառանգաբար, վարչական և սեփականատիրական իրավունքով իշխում էին իրենց անձեռնամխելի տիրույթներում: Նրանցից յուրաքանչյուրը ուներ իր բերդը, գյուղերը, վասալները, զորքը, դրոշը: Իրենց տիրույթներում իշխանները (պարոնները) օժտված էին վարչական, տնտեսական, դատական ու ռազմական որոշակի իրավունքներով: Հողատերերի երրորդ աստիճանը ոչ հայրենատեր – բերդատեր իշխաններն էին, այդ թվում` հոգևոր ասպետական օրդենների անդամները, որոնք որպես երկրի գերագույն տիրոջ` թագավորի վասալներ, նրա համար կատարում էին զինվորական և վարչական ծառայություններ, արքունի գանձարանը մուծում որոշ տուրքեր, մասնակցում արքունի ատյաին և իշխանական խորհրդների նիստերին: Այսպիսով, երկրում առաջացավ նաև մանր հողատերերի` հեծյալների մի նոր դաս, որի հիմնական զբաղմունքը զինվորական ծառայությունն էր:
Հիշատակարաններից մեկը Կիլիկյան Հայաստանը բնութագրում է իբրև «երկրի իմաստասիրաց և ուսումնասիրաց»: Կիլիկյան Հայսատանի կրթությունը, գիտությունն ու մշակույթը զարգացել են ազգային ավանդույթների հիման վրա` իբրև համահայկական գիտակրթական և մշակույթային համակարգի անկապտելի մաս: Հատկանշական է, որ գիտական ու մշակույթային բոլոր ձեռնարկումները ամեն կերպ խրարուսվում էին արքունիքի և առաջին հերթին` թագավորների կողմից: Ավելին, նրանց նախաձեռնությամբ են հիմնադրվել երկրի վարդապետարաններն ու լուսավորչական խոշոր կենտրոնները` Դրազարկը, Մաշկևորը, Մեծաքարը, Ակները, Սիսը, Տարսոնը, Սկևռան և այլն:
Երկրում ըստ էության ձևավորվել էր համընդհանուր և անվճար կրթական համակարգ: Ընդ որում, կրթական օջախները նաև գիտամշակույթային կենտրոններ էին, որտեղ ծաղկում էին գիտության և մշակույթային բոլոր ճյուղերը: Դրանցից առավել նշանավոր էին Սիս մայրաքաղաքի վարդապետարանն ու Հռոմկլայի կաթողիկոսների դպրոցը: Մասնավորապես, վերջիններս մեծ համբավ բերեցին Գրիգոր Պահլավունին, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տղան և այլ ականավոր գործիչներ:
Պատմագրության ասպարեզում նշանավոր են Հեթում պատմիչի` Կզեմես 5-րդ պապի հանձնարարությամբ գրած «Պատմություն թաթարաց» ֆրանսերեն երկը և Սմբատ Սպարապետի «Տարեգիրքը»: Ի դեպ, այդ տաղանդավոր զորավարը` Հեթում 1-ին թագավորի հորեղբյրը, բազմակողմանի օժտված անձնավորություն էր, որը ականառու ներդրում ունեցավ նաև հայ միջնադարյան իրավագիտության բնագավառում: Նրա գրչին է պատկանում Կիլիկյան Հայաստանի իրավական նորմերի ժողովածուն` «Դատաստանագիրքը», ավելին նա թարգմանել է նաև «Անտիոքի ասիզները», անշուշտ ոչ թե բառացի պատճեներով, այլ օտար իրավական դրույթները համապատասխանեցնելով մեր իրականությանը: Օտար օրենսգրքերի թարգմանությամբ հայտնի է նաև Տարսոնի եպիսկոպոս Ներսես Լամբրոնացին:
Բժշկագիտության ասպարեզում ուշագրավ է Մխիթար Հերացու «Ջերմանց մխիթարություն» երկը, փիլիսոփայության մեջ` Վահրամ Րաբունու երկերը, որոնցում վերլուծվում են օտար և հայ փիլիսոփաների հայացքները: Իր «Ողբ Եդեսիոյ» և «Վիպասանություն» պոեմներով Ներսես Շնորհալին հայ միջնադարյան գրականության մեջ սկզբնավորեց պատմակն պոեմի ժանրը: Առակագիր Վարդան Այգեկցին իր առակներով դարձավ Մխիթար Գոշի արժանի աշակերտն ու հետևորդը: Կիլիկյան Հայաստանի արվեստի խորհրդանիշը, անկասկած մանրանկարչությունն է: Հռոմկլայում, Դրազարկում, Սկևռայում, Ակներում, Սիսում և այլուր գործում էին մանրանկարչության կենտրոննոր, որտեղ արվեստի այս յուրօրինակ ճյուղը իր զարգացման բարձրակետին հասավ Գրիգոր Մլիճեցու, Վարդանի, Հովհաննեսի և այլ ծաղկողների փայլուն աշխատանքների շնորհիվ: Իսկ Թորոս Ռոսլինի ու Սարգիս Պիծակի գլուխգործոցները կարելի է դասել համաշխարհային կերպարվեստի լավագույն նմուշների շարքը:
Կիլիկյան Հայստանի շինարարները հայ ճարտարապետության ավանդույթների լուսագույն շարունակողներն էին նրանց վարպետության ու տքնաջան աշխատանքի շնորհիվ են հառնել Կիլիկիայի հիասքանչ քաղաքները` Սիսը, Անարզաբանը, Տարսոնը, Ադանան, Կոռիկոսը և իհարկե Այաս նավահանգիստը: Իսկ բարձրադիր ու վեհասքանչ ամրոցները` Լամբրոնը, Վահկան, Պապերոնը, Օձաբերդը, Բարձրաբերդը, իրենց վեհությամբ և ճարտարապետական անկրկնելի լուծումներով այնպես էին հմայել եվրոպական խաչակիրներին, որ նրանք փոխառելով հայ ամրոցաշինության յուրահատկությունները, դրանք տարածեցին եվրոպական տարբեր երկրներում:
Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր»
|