Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 1/ - 27 Мая 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Май » 27 » Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 1/
13:26
Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 1/
nullԵվ ոչ մեկ վայրն է արդարև 
Գեղեցիկ քան Կիլիկիա, 
Աշխարհ, որ ինձ ետուր արև…
Ն. Ռուսինյան 

Կիլիկիա երկրամասը գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելյան մասում: Ըստ առավել տարածված տեսակետի` Կիլիկիա անունը ծագել է հունարեն «կալիկա» («քարքարոտ») բառից, ինչը, թերևս, այս լեռնային երկրամասի առավել բնորոշ հատկանիշն է: Տավրոսի լեռնաշղթան, ձգվելով հյուսիսարևմուտքից, հարավ - արևելք, բնական պատնեշ էր Կիլիկիայի և փոքրասիական հարևան երկրների միջև, որը հնարավոր էր հաղթահարել սոսկ մի քանի դժվարաանցանելի կիրճերով: Դրունք Կիլիկիո /նաև կիրճ տանող բերդի անունով Գուգլակ/ կոչվող լեռնանցքը Կիլիկիան կապում էր Կապադովկիայի հետ: Ներկայումս այդ կիրճով է անցնում Բաղդադից Եվրոպա հասնող երկաթուղագիծը: Կապադովկիա տանող մյուս` արևելյան լեռնանցքը Կապանն էր: Մեկ այլ կիրճով Կիլիկիան կապվում էր Իսավիրայի հետ: Կիլիկիայի և Ասորիքի միջակա Սև կամ Ամանոսի լեռնաշղթայի գլխավոր լեռնանցքն էր Դրունք Ասորվոցը, որ գտնվում էր Ալեքսանդրետի մերձակայքում: 

Բուն Կիլիկիայում, ըստ հայ պատմագիտությանը, առանձնանում էին հյուսիսային շրջանը` Լեռնային Կիլիկիան (Գահ Կիլիկիո) և հարավաային` ծովամերձ շրջանը, որ կոչվում էր Դաշտային Կիլիկիա: Վերջինս միջերկրածովային ափամերձ տարածքը երկրի ավելի քան 500 կմ ձգվող ծովային սահմանի` նավարկության համար առավել բարենպաստ շրջան էր` իր բազմաթիվ ծովերով ու ծովախորշերով, որոնցից ամենախոշորը 4-րդ դարի հռոմեացի պատմաբան Ամմիանոս Մարկելինոսի հիշատակած Հայոց ծովն էր: Այն այժմ կոչվում է Ալեքսանդրեթի կամ Իսքենդերունի ծոց: Բացի այդ, Տավրոսի լեռներից սկիզբ առնելով, ողջ երկիր տարածքով դեպի Միջերգրական ծով էին հոսում մի քանի ջրառատ գետեր` Կիդնոսը (Տարսոնը), Ջահանը (Պիրամոսը), Սարոսը (Սեյհանը), Կալիկադնոսը (Սեևկիան), որոնք գետաբերանում այնքան էին լայնանում, որ նավարկելի էին դառնում նույնիսկ խոշոր նավերի համար: Մեծապես այս գետերի և մեղմ կիլիկիայի շնորհիվ Կիլիկիան այնքնա բերրի, չափազանց հարուստ բուսական ու կենդանկան աշխարհ ունեցող երկրամաս էր, որ օտարերկարցիները այն կոչում էին ոչ այլ կերպ, քան դրախտավայր, ասիական էլդորադո: «Կիպրոսից երկու օրվա ճանապարհ է մինչև Կոռիկոս` եդեմական երկրի սկիղբը, որը կոչվում է Հայկական», - գրել է 12-րդ դարի ճանապարհորդ Բենիամին Տուդելացին:

Պատահական չէ, որ այս դրախտային երկրամսը հնագույն ժամանակներից ի վեր մշտապես կռվախնձոր է եղել անցյալի հզոր տերությունների միջև: Կիլիկիան տիրելու համար անհաշտ պայքար են մղել խեթական թագավորնեն ու եգիպխտական փարավունները, ավելի ուշ` Ասորեստանի տիրակալներն ու Աքեմենյան Պարսկաստանը: Ք. ա. 4-րդ դարում Կիլիկիան նվաճեց Ալեքսանդր Մակեդոնացին, որի անծիր տիրակալության տրոհումից հետո այս երկրամաս հայտնվեց Սելեկյան պետության, ապա Հռոմեական կայսրության կազմում: Ք. ա. 83թ. Տիգրան Մեծը տեղի բնակչության աջակցությամաբ Դաշտային Կիլիկիան միացրեց իր տերությանը, իսկ Լեռնային Կիլիկիան անցավ Միհրդատ Պոնտացուն: Ք. ա. 66թ. հռոմեացի զորավար Պոպեոսը վերստին նվաճեց Կիլիկիան, որը դարձավ կայսրության կարևորագույն ռազմակայաններից մեկը արևելքում: 4-րդ դարում Կիլիկիայի գերիշխանությունը անցավ Բյուզանդիայի և Բաղդադի արաբական խալիֆայության միջև, որը փոփոխակի հաջողություններով շարունակվեց մինչև 10-րդ դարը:

Հնագույն ժամանակներից Կիլիկիայի բազմազգ բնակչության մեջ գերակշռել են ասորիները, հույները, հրեաները և հայերը: Մասնավորապես, Հովհան Ոսկեբերանը, որը 5-րդ դարի սկզբին աքսորվել էր Կիլիկիա, վկայում է, որ դեռևս այն ժամանակ այստեղ հոծ հայ բնակչություն կար, որն ուներ իր իշխանական տները, եկեղեցին ու հոգևոր առաջնորդը: Ուշագրավ է, որ Լեռնային Կիլիկիայի խստաշունչ ձմեռը Ոսկեբերանը անվանում է «հայոց ձմեռ»: Ավելի ուշ` 8-10-րդ դարերում, արաբա – բյուզանդական պատերազմների շրջանում, հայերի տեսակարար կշիռը Կիլիկիայում ավելի մեծացավ բուն Հայաստանից զանգվածաբար ներգաղթածների հաշվին: Ընդ որում, հայ իշխանները Կիլիկիա և հարկից երկրներն էին տեղափոխվում իրենց ռազմական ուժերով հանդերձ և նվիրատվություն ստանալով ընդարձակ հողաարածքներ` դառնում էին կայսեր վասալները` ստանձնելով սահմանամերձ բերդերի և ամրոցների պաշտպանությունը: Հայստանի տարբեր շրջաններից հայերի գաղթը Կիլիկիա զանգվածային բնույթ ստացավ 11-րդ դարի սկաբին` թուրք սելջուկների կողմից բուն Հայաստանի ասպատակության շրջանում: Բագրատունիների թագավորության կործանաման հետրանքով` հայ իշխանական բազմաթիվ տներ իրենց հարկատու բնակչության հետ տեղափոխվեցին Կիլիկիա:
 
1071թ. Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական բանակը ծանր պարտություն կրեց թուրք սելջուկներից: «Մանազկերտի պատմությոն ճակատագրական օրը Բյուզանդական մեծ պետությոն մահվան օրն էր, - գրել է բյուզանդագետ Հ. Գելցերը: - Փոքր Ասիայի արևելյան մասերը, Հայաստանը և Կապադովկյան, որոնք այնքան կայսեր ու զորապետեի էին տվել և կազմում էին պետության իսկական ուժը, ընդմիշտ կորած էին կայսերության համար և թափառական թուրքը իր վրանը հաստատեց հին հռոմեական փառահեղության ավերակների վար»: Հայաստանի նվաճումը սելջուկների կողմից ուժեղացրեց հայերի զանգվածային արտագաղթը դեպի արևմուտք, որտեղ միացան դեռևս դարասկզբին հաստատված հայերի հոծ զանգվածներին: Արդյունքում` Կիլիկիայում Կապադովկիայում, Ասորիքում և միջինարևելյան այլ երկրներում առաջացան հայկական խոշոր գաղթօջախներ:
 
Միանգամայն բնական է, որ հայերը շուտով առաջատար դեր ստանձնեցին Կիլիկիայի ռազմաքաղաքական, տնտեսական և մշակույթային կյանքում: 11-րդ դարի կեսերին երկրամասի հիմնական շրջանների և բնակավայրերի կառավարիչներն արդեն հայ իշխաններն էին. Դաշտային Կիլիկիան կառավարում էր իշխան Աբլղարիբ Արծրունին, Քարուտ Կիլիկիան` իշխան Խաչատուրը, Լամբրոն բերդաքաղաքը և շրջակա գավառները` իշխան Օշինը, երկրի արևելյան շրջանները` Փիլարտոս Վարաժնունին: Վերջինս ստեղծվեց հայկական ինքնավար իշխանություն` Մարաշ կենտրոնով, որը սակայն երկար կյանք չունեցավ: Այսուհանդերձ, այն Կիլիկիայում հայոց պետականության առաջին ծիծեռնակն էր: 

Այն, ինչ հաջողվեց Փիլատրոս Վարաժնունուն, լավագույնիս կատար ածեց Գագիկ Բ արքայի նախկին թիկնապահ իշխան Ռուբենը: Ամրանալով Բարձբերդ, կոպիտառ և Կոռմոգոլ բերդերում` նա գլխավորեց Լեռնային Կիլիկիայի հայերի ապստամբությունը բյուզանդական տիրապետության դեմ, որոնք զինված պայքարում նվաճեցին ինքնավար իշխանություն ունենալու իրենց իրավունքը, իշխանությունը, որը Ռուբենի անունով կոչվեց Ռուբինյան իշխանություն:

Այսպիսով, 11-րդ դարի վերջին` Բագրատունյաց թագավորության անկումից հետո, բյուզանդական և սելջուկյան նվաճողների դեմ ազատագրական ծանր ու անհավասար պայքարում ստեղծած և երեք հարույրամյակ գոյատևեց հայոց հազարամյա պետականության անկապտելի բաղադրիչը` Կիլիկիայի հայկական պետութունը /1080-1375/: Հայ պատգամավորներն այն անվանել են «Կիլիկյան աշխարհ», «Հայոց աշխարհ» կամ Սիս մայրաքաղաքի անունով` «Սիսվան», իսկ միջնադարյան եվրոպական աղբյուրներներում այն անվանվում են Փոքր Հյաք կամ Արմենիա: Կիլիկյան Հայկական այս պետությունը ունեցել է զարգացման երկրու` Կիլիկիայի մեծ իշխանապետություն (1080-1198) և թագավորություն (1198-1375) շրջան: 

Վահան Մկրտչյան 
«Հայ Զինվոր»  
   


Просмотров: 128 | Добавил: Admin | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Архив записей