Հոգևորականությունը 19-րդ դարի վերջի և 20 –րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի քառուղիներում /մաս – 5/ - 24 Мая 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Май » 24 » Հոգևորականությունը 19-րդ դարի վերջի և 20 –րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի քառուղիներում /մաս – 5/
14:48
Հոգևորականությունը 19-րդ դարի վերջի և 20 –րդ դարի սկզբի հայ ազատագրական պայքարի քառուղիներում /մաս – 5/
null1897թ. հուլիսի 2-ին Խանասորի հայտնի ճակատամարտին մասնակցել են երեք հայ քահանա: Նրանցից մեկն աղբակեցի Տեր Վարդանն էր, Սորատեր գյուղի ռես Նալբանդի որդին` Խալաթը: Նա հոգևոր կրթություն էր ստացել Վարագա վանքում, այնտեղ էլ ձեռնադրվել էր քահանա Տեր Վարդան անունով: Վիճելով վանքի ջրաղացը քանդող մի քրդի հետ և սպանելով նրան` Տեր Վարդանն ստիպված է լինում փաղչել Պարսկաստան և ապաստանել հայդուկների արծվաբույն դարձած Դերիկի վանքում: Այնուհետև Տեր Վարդանն Ատրպատականում գործում էր որպես Ֆիդայ Վարդան: 1914թ. Տեր Վարդանը զինվորագրվում է Անդրանիկի կամավորական խմբին, կռվում և վիրավորում է Սալմաստում: Ծերության հասած հայդուկ քահանան իր մահկանացուն կնքում է 1918թ., արդեն անկախ դարձած Հայստանի մայրաքաղաքում:
Որպես հիսնապետ, արշավանքի մասնկացել է Տեր Հակոբ Սառիկյնը` Ղազախ գավառից, որը հետագյում քահանա է դառնում Վլադիկովկազում: 

Երրորդ հոգևորակնը, որ մասնկցել է Խանասորի ճակատամարտին, այդ ժամանակ արդեն հայտնի ազգագրական գործիչ Դարալագյազի Տեր Գրիգոր Տեր – Ավագյանն է: Ծնվել է 1840թ., ավանդական հոգևորականների ընտանիքում: Նրա պապը` Տեր Աբրահամը, և հայրը` Տեր Ավագը, ժամանկի կիրթ մտավորականներից էին և նվիրվել էին Վայոց Ձորի ժողովրդին կրթելու գործին: Իրենց որդիներն էլ, կրթություն ստանալով Լազարյան, Նեսիսյան, Գևորգյան ճեմարաններում, Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում, վերադառնում էին հայրենիք և ծառայում հարազատ ժողովրդին: Վայոց Ձորում տարածվել էր այն կարծիքը, թե Տեր-Ավագյաններին ի վերուստ վերապահված է կրթված լինելու և լուսավորություն տարածելու առաքելությունը: 

Գրիգորը նույնպես շարունակում է իր երախտավոր նախնիների գործը: Ձեռնադրվելով քահանա` Տեր Գրիգորը 1876թ. հիմնադրում է Եղեգիս գյուղի դպրոցը և զբաղվում մանուկների կրթությամբ: Այդուհանդերձ, իրականությունը կյանքի այլ ուղի էր նախապատրաստել հայրենասեր քահանայի համար: Նա զինվորագրվում է հայկ ազատագրական պայքարին և արդեն 1880-ական թվականներին հիշաակվում է որպես «Դարալագյազցի Տեր Գրիգոր» անվամբ:

Հայրենաշունչ քահանան հայտնվում է հայ ազգային - ազատագրական պայքարի օրեցօր ահագնացող հորձանքում, մտնում Հ. Յ. Դաշնակցության շարքերը և ընդունում «Բիձա» ծածկանունը: 

Տեր Գրիգորի պահվածքը և եկեղեցուն չծառայելու, զենք կրելու հանգամանքը նկատի ունենալով, նաև Էջմիածինը վտանգի չենթարկելու պարագան, որորվհետև ցարական ժանդարմերիան հետապնդում էր զինյալ քահանյին, կաթողիկոսը հրանմայում է վանք չթողնել Տեր Գրիգորին, ում գլխի համար սահմանված էր 2000 ռուբլի: Այս արգելքը վերացնում է Խրիմյան Հայրիկին իր կաթողիկոսության առաջին իսկ օրը: Խանասուրի ճակատամարտի նախօրեին Տեր Գրիգորին է վերապահվում հայ ազատամարտիկների առջև ելույթ ունենալու և նրանց ոգևորելու պատիվը:

Մ. Վարանդյանը, ինքն էլ մասնակիցը լինելով հայ ազգային-ազտագրական պայքարի այդ հերոսական դրվագին, գրում է. «Մոտենում է խորհրդավոր վայրկյանը, տղերքը մահվան են նախապատրաստվում… Ֆիդայի - քահանա Տեր Գրիգորը` մի ձեռքում խաչ, մյուսում` սուր սկսում է խոսել ձիու վրայից: «Նայեք դեպի Արևմուտք. դուք տեսնեւմ եք այնտեղ ավերակ սրբություններ, քանդված քաղաքներ, ամայացած հայրենիք. Բոլորը ողջունում են ձեզ լի հույսերով: Դուք քիչ եք թվով հզոր ուժի դեմ, փույթ չէ. 300 մարդ ուներ նաև Ղարաբաղի մեր Դավիթ Բեկը, որ 70000 պարսիկ ու թուրք հաղթեց…»:
 
Քահանայի կրակոտ խոսքերը հափշտակում են մեր հոգիները: Հինգերորդ դարն է կարծես ներկայանում մեր աչքի առջև, իսկ այդ կատաղի կրոնավորը Ղևոնդ երեցի Դեմքն է հիշեցնում»:

Խանասորի արշավանքից հետո էլ զենքը վայր չդրեց, «Քրիստոնեության և հայրենիքի դյուցազուն» Տեր Գրիգորը: Նա կատարում էր պատասխանատու հանձնարարություններ, սրտի ցավով տանում համիդյան նոր զոհերի մասին լուրերը, անցնում էր Երկիր, պայքարում, վերադառնում: Առաջին աշխարհամարտի տարիներին նա Դրոյի կամավորական խմբում էր: Իր որդու հոտ նա օգնության է հասնում Վանի հերոսամարտին: Պատերազմից հետո ֆիդայի քահանան մեծ գործունեություն ծավալեց Երևանի նահնգում` կատարելով Արամի ու Դրոյի հանձնարարությունները: Իսկ երբ կերվում էր հայոց նոր Ավարայրը` Սարդարապատը, Տեր Գրիգորը մարտնչողների առաջին շարքերում էր: Սարդարապատում ստացած վերքից էլ հիվանդանոցում վախճանվեց հայ ժողովրդի արիասիրտ զավակը:

Ի դեպ, Մկրտիչ Խրիմյան կաթողիկոսն իր իսկ ինքնագրով Տեր Գրիգորին է նվիրել իր լուսանկարը, ձեռնափայտը, խաչը, դարձել հայդուկ –քահանայի որդիներից մեկին` Մկրտչի կնքահայրը, որից հետո երեխան կրել է Մկրտիչ- Հայրիկ անունը:

Գևորգ վարդապետ Նալբանդյանը (Ընծայր վարդապետ) ծնվել է Եդեսիայում (Ուֆա), 1870 թվականին: Մկրության անունը Ասլան էր: Դեռևս պատանի հասակում նրան հրապուրել էր հոգևորականների խորհուրդներով լեցուն աշխարհը: Հավտքով լեցուն պատանուն, հայտնի չէ թե ինչ միջոցներով հաջողվում է հասնել Երուսաղեմ, ուսանել այնտեղ և վերադառնալ որպես Աղթամարի վանքի միաբան: 1887-ին նա ձեռնադրվում է ընդունելով Գևորգ անունը: Հետագայում զինակիցները նրան կոչում են «Ընծայր» ծածկանունով:

Աղթամարում երիտասարդ վարադապետը թուրքական կառավարության կողմից «մերկացվում» է ազգային հեղափոխական գործունեության մեջ և աքսորվում է Կ. Պոլիս` կառավարության հսկողության նեքո: 

Պոլսից Գևորգ վարդապետն անցնում է Բուլղարիա, շփվում այնտեղ հաստատված հայ ազգային-ազատագրական շարժման գործիչներին, այդ թվում նաև ՀՅԴ կուսակցության երեք գլխավոր սյուներից մեկին` Ռոստոմի (Ստեփան Զորյան) հետ, որը 1900 թվականից գտնվում էր իր հիմնած հայկական վարժարանում, միաժամանակ իրականացնում հայ-մակեդոնական գործունեությունը թուրքական կառավարության դեմ: Հենց Ռոստոմի թելադրանքով էլ Գևորգ վարդապետն անցնում է Պարսկաստան և դառնում Սբ. Թադևոս առաքյալի «Մենավոր» վանքի վանահայր: Նա Ռուսաստանից Երկիր գնացող զենքի ընդունման, պատասխանատուն էր և այդ գործը, ինչպես երևաում է ժամանանկակիցներ հուշերից, կատարում էր փայլուն կերպով: Կիրթ և աշխարհ տեսած վարդապետը բարձր էր գնահատում իր կատարած գործի կարևորությունը:

Գևորգ վարդապետն իր փայլուն գիտելիքների և նուրբ դիվանագիտության շնորհիվ բարեկամական կապեր էր հաստատել Մակուի սարդարի, տեղի պարսիկ բարձրաստիճան հոգևորականների հետ: Լավ տիրապետելուվ քրդերենին` նա կարողանում էր սիրաշահել քուրդ բեկերին և շրջակա քուրդ ազգաբնակչությանը:
Օգտվելով այդ առանձնաշնորհյալ վիճակից` Գևորգ վարդապետը մեկնում էր Մակու` Սալմաստ վաննքի պետքերը հոգալու պատրվակով ու թեև գնում էր առանց բեռնակիր ձիերի, բայց վերադառնում էր բեռնավորված ձիերով…

Գործունյա և շինարար վարդապետը նորոգում է Սբ. Թադեի վանքը, քանդված ջրաղացը, հիմնում է հայկական մի գյուղ և դպրոց հայ մանուկների համար: Գևորգ վարդապետը դպրոց է հիմնադրում նաև Խոյում`«Ստեփանոս Նազարյան» գրադարանով:

Սահմանադրությունից հետո Գևորգ վարդապետը նշանակվում է Սղերդի առաջնորդական տեղապահ: Այստեղ ևս հայրենասեր վարդապետը շարունակում է իր ազգանվեր գործունեությունը: Նա Պատրիարքարան էր ուղարկում տագնապալից լուրեր ժողովրդի վերաբերյալ:

1914թ. Գևորգ վարդապետը դառնում է Սղերդի հոգևոր առաջնորդ: 1915թ. մեծ արհավիրքի օրերին այդ խիզախ հայորդին ձերբակալվում է և ահավոր կտտանքների ենթարկվելուց հետո նահատակվում Խարբերդում: 

Հակոբ Մկրտչյանը ծնվել էր Վանում: Նրա մասին եղած տեղեկությունները քիչ են: Երկիր գանցող ազատաարտիկների հաղորդած տեղեկությունների համաձայն, ուսանել էր Վարագա վանքում, եղել էր Հայրիկի սաներից:

1901թ. Հակոբն անդամագրվում է ՀՅԴ կուսակցությանը և Դերիկի վանքում զբաղվում դեպի Երկիր փոխադրության գործով, որի համր էլ կոչվում էր Չարվադար (ջորապան): Կուսակցությունն իր միջոցների հաշվին գաղտնի պահարանով մի կառք է նվիրում Հակոբին: Վաճառականների համար ապրանք տեղափոխելու պատրվակով նա լինում է Սալամաստում, Խոյում, Թավրիզում, և կապ հաստատում տեղերում գործող ազատամարտիկների հետ, հաղորդում կուսակցության հրահանգները: 

Երբ 1904թ. Երկիր գնալու նպատակով Խոյ են ժամանաում Նիկոլ Դումանը, Ռուբենը և Թադևոս Ամիրյանը (1918թ. զոհվեց Բաքվի 26 կոմիսարների հետ), նրանց դիմավորում են արդեն տարիների վաստակ ունեցող հայդուկները` դարալագյազիցի Սարբազ Խեչոն, ռուսական բանակի նախկին սպա Կոստյա Համբարձումյանը` Կոստին և Չարվադար Հակոբը:

Չարվադար Հակոբի մասին պատմում են, որ նա ծանոթ էր նահնգի ոչ միայն ջորեպաններին, այլև Խոյի պարսիկ և թաթար տարրերին: Ազնիվ էր, խոսքի տեր, քաջ և պարտաճանաչ: Շրջանի վստահելի անձն էր: Մասնակցել է նաև պարսկական հեղափոխությանը, ուր ևս աչքի է ընկել: Հակոբը, որպես Վարագում ուսանած, Էջմիածնում ձեռնադրվում է քահանա և վերադառնում է Խոյ` իր գործունեությունը շարունակելու իբրև քահան Տեր Եղիշե: Նա վարում էր Արտազի և Հեր գավառների առաջնորդական փոխանորդի պաշտոնը` շարունակելով իր գաղտնի ազգանվեր գործունեությունը: Վերջին տեղեկությունների համաձայն, նա 1914թ. անցնում է Երկրի և դառնում Արճեշի առաջնորդական փոխանորդ: Նույն տարում էլ Տեր Եղիշեն սպանվում է իր 17-ամյա որդու և Ականց գյուղերում ապրող Փայլակի (բժիշկ Ռուբեն) հետ` 45-ամյա հասակում:
 
 Տեր Մարկոս քհն. Սարգսյան 
(Բանակի հոգևոր սպասավոր)  
«Հայ Զինվոր»  




Просмотров: 91 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Май 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Архив записей