Առաջին հանրապետության ԶՈՒ ծառայությունները - 17 Февраля 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Февраль » 17 » Առաջին հանրապետության ԶՈՒ ծառայությունները
17:41
Առաջին հանրապետության ԶՈՒ ծառայությունները

Հայկական կորպուսի հրետանին կազմավորված էր հրետանական 2 բրիգադից, 4 առանձին դիվիզիոններից և առանձին լեռնային մարտկոցից, ընդհանուր առմամաբ մոտ 100 հրանոթ, որոնցից սոսկ կեսն էր պահպանվել պատերազմից հետո: Կորպուսի վերակազմավորման ընթացքում ձևավորվեց հրետանային մեկ բրիգադ` հրետանային հավաքակայանով և ուսումնական զորախմբերով: Դիվիզիայի հրետանին ուներ 28 դաշտային հրանոթ, որից 8-ը` թեթև, մյուսները` լեռնային:

«1918թ. սեպտեմբերին ձևավորվեց ռազմական նախարարության հրետանային վարչությունը, որի խնդիրն էր զինել բանակը, նորացնել հրետանու նյութական մասը, զորքն ապահովել հրետանային զենքով, ու զինամթերքով: Տարեվերջին, թուրքերին կողմից Ալեքսանդրապոլը պարպելուց հետո, այնտեղ մեկնեց վարչության պետը` գեներալ Կոնստանդին Ղամազյանը, ընդունելու և կարգի բերելու զինամթերքի պահեստները, որոնք թուրքերը թողել էին թափթփված վիճակում (պահեստները բաց էին, արկերն ու վառոդը թափված բաց երկնքի տակ, վառոդը ցրիվ էր տրված, ըստ երևույթին պիտի տեղափոխվեր, գուցե և պայթեցվեր, սակայն այդպես էլ նետել էին): Վրաստանի դեմ պատերազմում մենք բռնագրավեցինք 17 հրանոթ, որից 2-ը` հաուբից, գնդացիրներ, հրացաններ, ձիեր և այլ գույք: Սա հնարավորություն տվեց իսկույն ևեթ ձևավորել 2 մարտկոց թեթև ու լեռնային: Բացի այդ մեր բանակը համալրվեց երկու սարքին զրահագնացքով»:

Կարսում ևս թուրքական զորքերը թողել էին հսկայական քանակությամբ հրետանաաժյին գույք` հրանոթներ, զիանմթերք, վառոդ և այլն: Կարս գործուղվեցին մասնագետ սպաներ` այդ գույքի հավաքման, տեսակավորման և Ալեքսանդրապոլի ու Քանաքեռի պահեստները տեղափոխելու համար: Ձևավորվեց նաև Կարսի բերդի հրետանին: Ալեքսանդրապոլում հիմնվեց հրետանային արհեստանոց` հրանոթները վերանորոգելու, նաև բանակի հրետանին ու հրազենային զենքերը պահեստամասերով ապահովելու համար:

Դիվիզիան երեք առանձին բրիգադների վերակազմավորմանը համապատասխան, ձևավորվեցին 3 առանձին դիվիզիոններ` 3-ական մարտկոներով: «1919թ. վերջին բանակի հրետանին ուներ 131 հրանոթ, որոնցից 63ը (15 մարտկոց) տրված էր հրետանային բրիգադին: Կարսի բերդի հրետանին ոիներ 64 հրանոթ և 2 զրահագնացք` 4 հրանոթով»: 1920թ. օգոստոսին հայկական բանակի հրետանին արդեն ուներ 4 դիվիզիոն, որորնք ներառում էին 4 թեթև և 9 լեռնային մարտկոցներ: Հրետանու սպառազինությունը հիմնականում կազմում էին երեք դյույմանոց հրանոթները և 48մմ հաուբիցները:

1919թ. հուլիսին ձևավորված ռազմատեխնիկական վարչության ենթակայության տակ էին ինժեներական գումարտակը, ռադիոհեռագրային դիդվիզիոնը, ավտոմոբիլային զորամասը, ավիոջոկատը և նավատորմիկը:

«1918թ. օգոստոսին ձևավորվեց ռադիոհեռագրական բաժանմունքը: Ի հայտ բերվեց 2 ռադիոկայան` մեկը Քանաքեռի հրետանային պահեստում, մյուսը` Բաշ- Ապարանում: Հաջողվեց գտնել որոշ պահեստային սարքավորումներ: Կարսն ազատագրելով մենք ձեռք բերեցինք հսկայական քանակությամբ տեխնիկական գույք , որը, սակայն մեծամասամբ, շարքից դուրս եկած էր և գործնականության համար պիտանի չէր: Ուստի ստեղծվեց արհեստանոց` հաղորդիչ և ընդունիչ կայանների մասերի պատրաստման և վերանորոգման համար: Այս ճանապարհով հնարավոր եղավ ևս մի քանի ռադիոկայան հավաքել և ապահովել պահեստամասերով»:

1919թ. սեպտեմբերին ռադիոբաժանմունքը վերափոխվեց ռադիոդիվիզիոնի` ավտոմոբիլային, դաշտային և 2 փոքր ռադիոկայաններով: Բացի այդ, դաշտային ռադիոկայանի առանձին մասերից սարքավորվեց ժամանակավոր բազիսային ռադիոկայան: Երևանի տեխնիկակական ընկերությունը սարքավորեց և ռազմական գերատեսչությանը հանձնեց հզոր ռադիոկայան: Ռադիոհեռագրական ծառայության համար մասնագետներ պատրաստելու նպատակով, դիվիզիոնին առընթեր բացվեց հատուկ դպրոց:

Պատերազմից հետո Հայաստանում մնացած սկավաթիվ մեքենաները հավաքելու և կարգի բերելու համար, 1919թ. ապրիլին ձևավորվեց ռազմական նախարարության ավտոմոբիլային զորամասը, որտեղ եղած ավտոպահեստամասերով սարքավորվեց բեռնատար և մարդատար 20 ավտոմեքենա: Ավելի ուշ ձեռք բերվեց ևս մի քանի ավտոմեքենա, նաև որոշ պահեստամասեր:

Ռուսական հրամանատարության կողմից հայկական կորպուսի տնօրինությանն էր հանձնված երկրորդ Կովկասյան ավիոջոկատը, որը և դարձավ հայկական բանակի օդուժի հիմքը: Ավիաջոկատի առաջին հրամանատարն էր պորուչիկ Վոիպովը: «Սկզբնապես հայկական միակա ավիոջոկատը ուներ երեք ինքնաթիռ` «Նյուպոնը», «Մորանը» և «Վուազենը»: Պահեստամասեր չկային, և թռիչքներ գրեթե չէին կատարվում: Քամին պոկել էր անգարը, որի հետևանքով ջախջախվեցին ինքնաթիռներից երկուսը: «Վուազենը» մասնակցեց հայ-վրացական պատերազմին, սակայն նունպես շարքից դուրս եկավ Ալեքսանդրապոլում, վառոդի պահեստի պայթյունի ժամանակ: Այսպիսով, ավիոջոկատը փաստորեն դադարեց գոյություն ունենել»:

Կարսի ազատագրումից հետո փաստորեն սկսվեց նոր ջոկատի կազմավորումը: Կարգի բերվեցին թռիչքադաշտը, անգարներն ու պահեստամասերը, ստեղծվեցին ինքնաթիռների նորոգման ու հավաքման արհեստանոցներ: Սկսվեց նոր ինքնաթիռների սարքավորումը: «1919թ. վերջին հավաքվեցին 3 «Մորան», 3 «Վյուազեն» և մեկ «Նյուպոն», որոնց վերջնական շահագործման համար, սակայն դեռևս անհրաժեշտ էր ձեռք բերել համապատասխան երեսպատման նյութեր, և Հայկական ավիաջոկատը կունենա 7-8 թռչող սարք»: Ավելի ուշ Ֆրանսիայից ձեռք բերվեցին երկու ինքնաթիռներ, որոնք տվյալ ժամանակի համար թռիչքային մեծ արագություն ունեին` 200կմ/ժ և նախատեսված էին հետախուզական թռիչքների, ըստ հարկի` նաև ռմբակոծում իրականացնելու համար: Ընդհանուր առմամբ, հայկական ռազմական ինքնաթիռները կատարել են շուրջ 30 ռմբանետում:

Սևանա լճի նավատորմիկը կազմավորվեց 1919թ. մայիսին: Կազմավորողն ու հրամանատարն էր ռուսական ծովակալության սպա Սերգեյ Թումանյանը:Նավատորմիկի «բազան սարքավորվեց Ելենովկա գյուղում (այժմյան Սևան քաղաքում): Հիմնվեց նավահանգստային դարբնոց, փականագործական և ատաղծագործական արհեստանոցներ: կառուցվեց «Աշոտ Երկաթ» ռազմաբեռնատար երկկայմ առագաստանավը, որի տարողությունը 1000 փութ էր, զիված է մեկ թնդանոթով, երկու գնդացիրով, և ուներ լուսարձակ»:

Նավատորմիկը կոչված էր ուղևորներ և ռազմական բնույթի բեռներ փոխադրելու համար: Բացի «Աշոտ Երկաթ» ռազմանավից, նավատորմիկը ուներ նաև մի քանի շարժիչային թիանավ, իսկ 1920թ. սեպտեմբերին Շահթախթից Սևանա լիճ փոխադրվեց ռուսական նավատորմի «Սեստրիցա Նյուշա» նավը, որը Հայաստան էր բերվել դեռևս առաջին աշխարհամարտի տարիներին` Վանա լիճ փոխադրելու համար: Այն վերանվանվեց «Գեղանուշ»:

Անկախության հռչակումից հետո վերակազմավորվեցին կամ հիմնվեցին Երևանի և Ալեքսանդրապոլի զինվորական հոսպիտալները, Կարսի, Դիլիջանի, Ղամարլուի, Իգդիրի, Ջալալօղլու, Ղարաքիլիսայի, Քանաքեռի լազարեթները, նաևսանիտարական գնացքը: Բացի այդ, զորամասերում ստեղծվեցին բուժկետեր: Ռազմաբժշկական հիմնարկները և զորամասերը դեղորայքով և բուժսարքավորումներով ապահովելու համար, Երևանի ու Ալեքսանդրապոլի զինվորական հոսպիտալներին առընթեր բացվեցին բուժակների դպրոցներ, և կատարվեց մինչև 40 տարեկան բժիշկների և բուժակների զորահավաք:

«Երկու տարվա ընթացքում երկրում մոլեգնում էր խոլերայի, տիֆի, դողերոցքի և հարբուխի վարակը` իր ամենածանր դրսեվորումներով: Այսպես, տիֆով վարակվեցին բանակի ողջ անձնակազմի շուրջ 60 տոկոսը, որից մահացությունը կազմում էր 6 տոկոս: Վարակների դեմ պայքարի համար կիրառվում էին բոլոր միջոցները, սակայն լիարժեք հաջողության հասնելու համար բուժանձնակազմին խանգարում էր դեղորայքի և բուժական միջոցների բացակայությունը: Երկրում վերջիններիս արտադրություն գոյություն չուներ, իսկ դրսից ներկրելը ծայրահեղ դժվար էր»:

Կազմացրելու ընթացքում հայկական կորպուսում իսպառ բացակայում էին թե անասնաբույժները, և թե համապատասխան դեղորայքն ու սարքավորումները: Ամեն բան հարկ էր սկսել սկզբից: 1918թ. աշնանը ձևավորվեց ռազմաանասնաբուժական վարչությունը: «1920թ. սկզբին արդեն ստեղծվել էին Ալեքսանդրապոլի ռազմաանասնաբուժական լազարեթը, Կարսի բրիգադային լազարեթը, Երևանի անասանաբուժական բուժարանը, ուսումնական դարբնոցները: Բուժանձնակազմի համալրման համար Ալեքսանդրապոլում բացվեց անասնաբույժ բուժակների դպրոց: Նմանատիպ դպրոց բացվեց նաև Ղարաքիլիսայում»:

«Հայաստանի անկախության հռչակման շրջանում զորքի մատակարարման աղբյուրները իսպառ բացակայում էին: Հարկ եղավ զորքերի մատակարարման իրականացման նոր միջոցներ գտնել, քանի որ նախկին ռուսական բանակի բոլոր պահեստներն ընկել էին թուրքերի ձեռքերը, իսկ Թիֆլիսում եղածը փոխանցվել էր վրացիներին: Գույքի այն քանակը, որն ավելի վաղ առանձնացված էր հայկական կորպուսի համար և դեռևս գտնվում էր Թիֆլիսի պահեստներում, հնարավոր չէր ներկրել երկաթուղային հաղորդակցության բացակայության պատճառով: Ամողջ երկաթուղագիծը, ներառյալ Ուլուխանլու կայարանը, թուրքերը վերահսկում էին: Հաղորդակցությունն իրականացվում էր թուրքերի թույլատվությամբ, շաբանթը 1-2 անգամ` Ալեքսանդրապոլով, ընդ որում` կառավարության տնօրինության տակ կային 3-4 շոգեքարշ և 2 ապրանքատար գնացք: Բացի այդ, թուրքերն արգելում էին որևէ ռազմական գույք անցկացնելը:

Դեկտեմբերի 13-ին սկսվեց հայ-վրացական պատերազմը, որի հետևանքով հաղորդակցությունը արգելակվեց մինչև 1919թ. մարտ ամիսը: Ընդ որում, այդ հակամարտության ընթացքում ռազմական գույքի մեծ մասը Թիֆլիսում բռնագրավվեց վրացիների կողմից: Ավելին, հաղորդակցության վերականգնումից հետո էլ շատ դժվար էր դրսից ինչ-որ ռազմական գույք ստանալը, քանի որ վրացական կառավարությունը արգելել էր պարենային ու մանուֆակտուրային իրերի դուրս բերումը Վրաստանից, իսկ եթե հաջողվում էր թույլատվություն ստանալ, ապա հաճախ ֆինանսական դժվարություններ էին ծագում: Ահա այսպիսի անելանելի պայմաններում էր կազմավորվում հայկական երիտասարդ բանակը»:

Միաժամանակ, աշխատանք էր տարվում զորքի համար անհրաժեշտ գույքի արտադրության համար: Երկրի արդյունաբերության լիակատար կազմալուծումը հնարավորություն չէր տալիս ավելի խոշորածավալ արտադրություն ձեռնարկել: Այդ պատճառով 1918թ. արտադրվում էր սոսկ չնչին քանակությամաբ զինվորական հանդերձանք` տեղական տնայնագործական արտադրության հումքից:

Սկսած 1919թ. գարնանից, երկրի տնտեսական կյանքի աշխուժացմանը զուգընթաց, զինարտադրությունը սկսեց իրականացվել ավելի մեծ չափերով: Ալեքսանդրապոլում կազմակերպվեցին համազգեստի, ճթքակոշիկի, մանածագործական և մեխանիկական արհեստանոցներ:

1920թ. մայիսից բանակի սպառազինությունն ու հանդերձանքը հիմնականում ստացվում էր դաշնակից տերություններից: Անգլիայից ստացվեց 25000 միավոր հրազեն, մեծ քանակությամբ հանդերձանք և այլ պիտույքներ: Ռուս գեներալ Դենիկինը տրամադրեց «Մոսին» հրացանի 3մլն փամփուշտ, իսկ գեներալ Վրանգելը` հրետանային արկեր: Օգնություն ստացվեց նաև Հունաստանից` 10000 հրացան և 4մլն փամփուշտ: Մեծ օգնություն էին ցուցաբերում նաև սփյուռքի տարբեր գաղթօջախները:
 
Սպառազինության պակասը լրացվում էր համբանակային վարչությանը պատկանող արհեստանոցների արտադրանքի հաշվին: Երևանի և Կարսի ինժեներական արհեստանոցները թողարկում էին հիմնականում ռումբեր և այլ պայթուցիկ նյութեր , իսկ Ալեքսանդրապոլի և Կարսի կարի արհեստանոցները` ռազմական հանդերձանք, անդրավարտիքներ, շապիկներ, գլխարկներ և այլն:

Վահան Մկրտչյան «Հայ Զինվոր»

Просмотров: 130 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Февраль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728

Архив записей