Статистика |
|---|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » Архив материалов
Ժողովրդի անվտանգությունը կարող են ապահովել միայն այնպիսի գործողությունները, որոնց դիմեց Նիկոլ Դումանի խումբը 100 տարի առաջ:
Դյուրին կլիներ, տրորված ճանապարհ բռնելով, Բաքվի 1905 թվի հայկական ջարդերը պատճառաբանել մի քանի լրագրերի («Կասպի», «Հայաթ»), կամ էլ մի խումբ պանթյուրքիստների և մեկ տասնյակի չափ կիսաընդհատակյա խմբակների քարոզչական գործունեությամբ: Անդրկովկասյան թաթարների զանգվածային հետամնացության ու անգրագիտության պայմաններում, մամուլը չնչին ազդեցություն ուներ: Ավելի արդյունավետ էր աշխատում բազարային քարոզչությունը: Հայերն անհավատ գյավուր են, որոնց պետք է ոչնչացնել: Իսկ նրանց տներն ու հարստությունը պետք է պատկանի մեզ: Այսպիսի քարոզչությունը չէր կարող նշանակալի հաջողություն չունենալ համբալների և թաթարական լյումպեն-պրոլետարիատի շրջանակներում, սակայն 1905 թվականի ողջ ընթացքում տեղի ունեցած Բաքվի ջարդերը պատճառաբանել բացառապես փ ... Читать дальше »
|
1917թ. Ռուսաստանում ծավալված դարակազմիկ իրադարձությունները, որոնք, ըստ էության, հանգեցրին Ռուսական հզոր կայսրության փլուզմանը, բախտորոշ նշանակություն ունեցան նաև Հայաստանի և հայ ժողովրդի համար: Քաղաքական կյանքի շրջադարձային փոփոխությունների կործանարար ազդեցությունն առաջինը կրեց ռազմաճակատը: Երկրի ներսում կատարվող հեղափոխական խմորման ալիքն արագորեն հասնում էր ճակատ, խարխլում բանակի կարգապահությունը և խիստ նվազեցնում մարտականությունը:
«Նոյեմբերին, - գրում էր Հովհ. Քաջազնունին, - ռուսական զորքերը, բռնկված բոլշեվիզմով, լքեցին Կովկասյան ճակատը և խուճապով սկսեցին վերադարձը դեպի Ռուսաստան: Թաթարներն արդեն առանց քողարկվելու անցան Թուրքիայի կողմը: Վրացիները բանակցությունների մեջ մտան Գերմանիայի հետ և չեզոք դիրք բռնեցին պատերազմի հանդեպ: Հայերը փաստորեն մնացին մենակ Թուրքիայի դեմ»: Միանգամայն բնական է, որ թուրքերը շտապեցին օգտվել ստեղծված բարենպ ... Читать дальше »
|
Թուրքական բանակը ջախջախելուց և Կովկասյան ճակատում վճռորորշ առավելության հասնելուց հետո, ռուսական հրամանատարության բարյացակամ վերաբերմունքը կամավորական խմբերի նկատմամբ իսպառ վերացավ: Հայ կամավորականներն իրենց դերն արդեն կատարել էին` աջակցել էին ցարական զորքերի փայլուն հաղթանկաներ տանել թշնամու նկատմամբ, և այժմ նրանց կարիքն այլևս չէր զգացվում:
Միանգամայն պարզ դարձավ, որ կայսրության կառավարող շրջանակների նպատակը ամենևին էլ հայ ժողովրդի կենսական շահերի սատարումը, նրա դարավոր իղձերի իրականացումը չէր, այլ սեփական ծավալապաշտական ծրագրերը կյանքի կոչելը: Նախատեսվում էր, որ հայաթափված Արևմտահայաստնում կայսերության հենարանը պետք է լինեն ոչ թե հայերը, այլ քրդերը և կազակները, որոնք պետք է վերաբնակեցվեին մեր ժողովրդի պատմական տարածքում:
|
1914թ. հուլիսի 23-ի հրովարտակով Նիկոլայ 2-րդը թույլատրեց ազգային, այդ թվում նաև հայկական, կամավորական զորամասերի կազմավորումը: Սկսվեց աշխարհի տարբեր ծայրերից տասնյակ հազարավոր հայ կամավորների հոսքը դեպի Կովկաս: Գալիս էին Ռուսական կայսրության տարբեր քաղաքներից, Բուլղարիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից և այլ երկներից: Զինվորագրվել և օր առաջ ճակատ մեկնել ցանկացողների քանակը նախատեսվածից անհամեմատ ավելին էր:
Միևնույն ժամանակ, հատուկ որոշմամբ ներում շնորհվեց քաղաքական հետապնդումների պատճառով վտարանդի դարձած հայ ազգային գործիչներին և հայդուկային շարժման ակնառու ներկայացուցիչներին, որոնք ևս ներգրավվեցին համազգային այս խոշոր ձեռնարկի մեջ: Օգոստոսին Վառնայից ժամանեց Զորավար Անդրանիկը, ով, ըստ նախնական պայմանվորվածության, պետք է ոչ միայն ստանձներ կամավորական ջոկատներից մեկի հրամանատարությունը, այլև, մարտական գործողությունների նախապատրաստման ընթ ... Читать дальше »
|
20-րդ դարասկզբի խոշորագույն իրադարձությունը 1914 թվականին բռնկված առաջին աշխարհամարտն էր: Պատերազմ, որն անլուր տառապանքներ, ավեր ու կոտորած բերեց մեր ժողովրդին: Միևնույն ժամանակ, այս պատերազմը վերածնեց պատմական Հայաստանի գերյալ հատվածներն ազատագրելու և վերստին ազատ ու միասնական հայրենիք ունենալու մեր ժողովրդի դարավոր երազանքը: Համայն հայության խանդավառությունն այդ օրերին հասել էր իր գագաթնակետին, ժողովրդի նվիրական երազի շուտափույթ իրականացման հեռանկարը հուսավառել էր բոլորին: Հովհաննես Թումանյանի հավաստմամբ` «Ամենքս դարձել էինք ռազմագետ` համոզված, որ պատերազմը լինելու էր համաշխարհային վերջին տագնապը, դժբախտությունը, Գերմանիայի ու նրա դաշնակիցների պարտությամբ լուծվելու էր հայկական հարցը»:
Ռուս–թուրքական հակամարտության Կովկասյան ճակատում պետք է վերստին վճռվեր Արևմտահայաստանի, ավելին` ողջ Հայաստանի բախտը: Թուրքիայի դեմ պատերազմներում ... Читать дальше »
|
Փորձենք հասկանալ Բել զորավարի գործողությունների էությունը, որը Հայկ զորավարի կիրառած մարտավարության վերլուծությունն ամբողջացնելու համար կարևոր նշանակություն ունի: Խորենացին կարևոր դիտողություն է անում. «Բելը, մեծ ամբոխով հանդարտ կանգնած էր ջրի ձախ կողմում մի բլրակի վրա՝ իբրև դիտանոցում»: Ակնարկվում է, որ Բելը հնարավորություն է ունեցել կատարելու հրամանատարի կողմից մարտի նախապատրաստման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքները. - Մարտադաշտի դիտում և տեղազննում. Բելի բանակը կանգնած էր Խոշաբի ձախ ափին, այնպես որ, անհրաժեշտության դեպքում կարող էր խուսափել ճակատամարտից: - Մարտական իրավիճակի գնահատում. Հայկի բանակի մոտենալուն հետևող Բելը վերլուծում էր նաև կողմերին նպաստող ու խոչընդոտող գործոնները, գետի մյուս ափին զորամասերի կենտրոնացման ու մարտակարգ շարելու հնարավորությունները:
|
«Սերը գոյության սկիզբը և վերջն է: Առանց սիրո չկա կյանք: Դրա համար էլ սերն այն է, ինչի առաջ խոնարհվում են իմաստուն մարդիկ»: Կոնֆուցիուս
Ամենայն Հայոց Գարեին Բ հայրապետի տնօրինությամբ, Ս.Սարգիս Զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 30-ին:
Սուրբ Սարգիս Զորավարը հայոց ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից Կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաները, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը: Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363 ... Читать дальше »
|
Ավելի քան 4500 տարի առաջ հայ ժողովուրդը, Հայկ Նահապետի գլխավորությամբ, Խոշաբի ճակատամարտում տարավ իր պատմության թերևս ամենակարևոր հաղթանակներից մեկը: Վաղուց ժամանակն է փորձել տալու Մովսես Խորենացու «Հայոց պատմության» «Հայկ և Բել» վիպասքում հայոց ռազմարվեստի ու ռազմատեսական մտքի համակողմանի գնահատականը: Վիպասքը դարեր շարունակ նաև հսկայական դաստիարակչական նշանակություն է ունեցել ու կարող է 21-րդ դարի հայ երիտասարդությանը հայրենասիրության ոգով կրթելու անփոխարինելի հենասյուներից մեկը դառնալ:
Եթե համառոտ ներկայացնենք վիպասքը, ապա ըստ Պատմահոր՝ հսկա աղեղնավոր Հայկը, չկամենալով ենթարկվել բոլորի վրա բռնանալ փորձող Տիտանյան Բելին, իր որդիների հետ հեռանում է հյուսիս: Բելը պատվիրակություն է ուղարկում Հայկի մոտ, առաջարկում վերադառնալ ու հնազանդվել իրեն, սակայն, վճռական մերժում ստանալով, մեծ բանակով արշավում է Հայկի դեմ: Հայկը հավաք... Читать дальше »
|
«Дорогие соотечественники,
Господа генералы, офицеры, солдаты,
Сердечно поздравляю вас с Днем Армянской армии.
Формирование и становление армянской армии стало историческим достижением, реализовавшимся на глазах у нашего поколения. Из-за потери государственности, а, значит, и отсутствия армии мы заплатили дорогую, очень дорогую цену, начиная со средних веков и ... Читать дальше »
|
Воспоминания детства для каждого человека являются светлыми. И почти у всех людей существует ностальгия по детству. Это тот период жизни, когда все вокруг является прекрасным. Когда нет причин для беспокойств, жизнь беззаботна и легка, а потому, хочется жить и жить. И совсем не важно, было ли у человека счастливое и обеспеченное, или трудное детство. Фактом остается то, что мы всегда с большой и светлой грустью вспоминаем наш город, нашу речку, наш двор и наш дом.
Военная агрессия Азербайджана против мирного населения Арцаха стала причиной весьма содержательного детства для целого поколения армянских детишек. Это было время ожиданий, время гордости и, конечно же, время побед. Это было время формирования победного мышления армянской нации. ... Читать дальше »
|
|
Календарь |
|---|
| « Сентябрь 2010 » | | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | | 27 | 28 | 29 | 30 |
|
|