Архив материалов - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » Архив материалов
Հայաստանի նկատմամաբ Ադրբեջանի տարածքային  նկրտումները, որ առաջին հերթին վերաբերվում էին Արցախն ու Զանգեզուրին, 1918թ. մայիսից հետո վերաճեցին այդ բնիկ հայկական տարածքները իսպառ հայաթափելու և Ադրբեջանի բռնակցելու հետևողական քաղաքականության: Հայաստանի նորաստեղծ կառավարությունը, ինչ խոսք, այդ տարածքները պաշտոնապես հայտարարեց Հայստանի անբաժանելի մաս, «ինչպես Վրաստանի հետ վեճի ժամանակ, Հայաստանը հիմնվում էր ազգագրական /հայ բնակչության մեծամասնության/ սկզբունքների վրա, իսկ Ադրբեջանը` ռազմավարական, այսինքն պատճառ էր բերում Ղարաբաղի` Ելիզավետպոլին հարակից լինելը և դրա վտանգավորությունը Ադրբեջանի համար /հաշվի առնելով Թիֆլիսի ու Բաթումիի հետ հաղորդակցության ուղիների մոտիկությունը/ Հայաստանի հետ ընդհարման դեպքում: Առհասարակ պետք է ասել, որ անգլիացիներն ավելի շատ աջակցում էին Ադրբեջանին, քան Հայաստանին /գուցե պատճառը Բաքվի նավթն էր/»:

... Читать дальше »
Просмотров: 162 | Добавил: Admin | Дата: 24.03.2010 | Комментарии (0)

1919թ. սկզբին, երբ թուրքական զորքերը արդեն հեռացել էին Արևելահայաստանի գրավյալ տարածքներից, սկսվեց այդ վայրից գաղթել հայ ազգաբնակչության վարադարձը իր հայրենի օջախները: Սա առաջին հերթին վերաբերվում էր Երևանի մերձակա Սուրմալուի  գավառի բնակչությանը: «Սուրմալուի շրջանից, - վկայում է Ռուբեն Տեր- Մինասյանը, - հազիվ 700 քառ. վերստ տարածություն էր մեր ձեռքին. մնացածը` Արալխի, Կողբի, շրջանները, /3000 քառ. վերստ/, քրդերի և թուրք -թաթարների ձեռքին կգտնվեին: Հոն ոստիկան և զորք ունեիք, բայց նրանք ավելի թակարդն էին ընկած: Այս շրջանից ուրեմն, որ ամենից հարուստն է Հայաստանի` իր բամբակով, իր առատ ջրերով ու հանքերով, մեզ ոչ մի օգուտ չկար, բացի վնասից»:  Գավառի հայ ազգաբնակչությունը պարբերեբար ենթարկվում էր, սահմանախախտ թուրքական զորքերի ու քրդկան հերոսակախմբերի ասպատակություններին: Անպատժելիությունը և հայ բնակչության գրեթե լիովին անպաշտպան վիճակը թշնամուն այնքան ինքնավստահություն էր ներշնչել, որ անգամ թուրք- քրդական  բազմա... Читать дальше »
Просмотров: 110 | Добавил: Admin | Дата: 20.03.2010 | Комментарии (0)

Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև սկսվում է Հայաստանը նվաճելու երկարատև պատերազմը, որը շարունակվում է 338—368 թթ.։ 338 թ. Հայաստանում գահակալում է Շապուհի որդի Ներսեհը, որին հայերը գահընկեց են անում և գահ բարձրացնում Խոսրով Կոդակի որդի Տիրանին (339—350 թթ.): Շապուհ II-ը բռնի կերպով նորից Հայաստանի գահն է բարձրացնում Ներսեհին։ Հայ ժողովուրդն ապստամբում է և դիմում հռոմեացիների օգնությանը։ 345 թ. գարնանը Շապուհ II-ը մեծաքանակ զորքով անցնում է Տիգրիս գետը և բանակ է գնում Հիլեյայի Սինգարա քաղաքի մոտ։ Այստեղ էլ տեղի է ունենում ճակատամարտը, որը կարելի է բաժանել երկու փուլի։

Առաջին փուլ։ Հայոց ծանր վահանավոր խիզախ հեծելազորը սկսում է մարտը։ Սկզբում հռոմեական և հայկական զորքերը նեղում են պարսից զորքերին։ Բայց պարսիկները, անցնելով գիշերային հարձակողական գործողությունների, պարտության են մատնում հռոմեական և հայկական զորքերին, որոնք ստիպված... Читать дальше »
Просмотров: 153 | Добавил: Admin | Дата: 12.03.2010 | Комментарии (0)

Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, Կովկաս մտած անգլիական զորքերի ճնշման ներքո, թուրքական զորքերը սկսեցին արագորեն հեռանալ Անդրկովկասում, այդ թվում նաև Հայաստանում իրենց կողմից գրավված տարածքներից: «Դեկտեմբերի 4-ին, -գրում է գեներալ Հովհ. Հախվերդյանը,- Երևանի և Էջմիածնի շրջանների հայկական պահակակետերից տեղեկացրին, որ թուրքական սահամապահները հետ են քաշվել, իսկ հաջորդ օրը պարզվեց, որ թուրքերը հապճեպ նահնաջում են դեպի Ալեքսանդրապոլ, որը դեկտեմբերի 6-ին նույնպես մաքրվեց թուրքերից»:

Ռազմական նախարարության հրահանգով, հայկական զորամասերը անմիջապես զբաղեցրին թուրքական զորքերի կողմից թողնված տարածքները: Հայկական զորքերն Ալեքսանդրապոլը գրավեցին առանց էական միջադեպերի: Ալեքսանդրապոլում տեղակայվեցին հայկական դիվիզիայի 1-ին և 4-րդ հետևակային գնդերը` հրետանու և հեծելազորային գնդի օժանդակությամբ: Հայկական զորքերի հ... Читать дальше »
Просмотров: 143 | Добавил: Admin | Дата: 06.03.2010 | Комментарии (0)


Պարսիկ Սասանի թոռ Արտաշիրը 224 թվականին ապստամբում է, գրավում պարթևական մայրաքաղաք Տիզբոնը, իրեն հայտարարում է Պարսկաստանի թագավոր և ագրեսիվ գործողություններ սկսում Փոքր Ասիայի մանր ժողովուրդների դեմ։ 228 թ. Ադիաբենից Արտաշիրը շարժվում է դեպի Հայաստան։ Կասիուս Դիոնը հաստատում է, որ Պարթևստանը, Մարաստանի մի շարք շրջաններն ու մարզերը հնազանդեցնելուց հետո, Արտաշիրը արշավում է Հայաստան։
«Բայց այստեղ նրան դուրս վանեցին երկրի բնակիչները և մեդիացիներից ոմանք ու նաև Արտավանի որդիները, և նա, որպես ոմանք ասում են, փախավ։ Իսկ ուրիշներն էլ ասում են, որ ետ քաշվեց, որպեսզի պատրաստի ավելի մեծ զորք»,— գրում է Կասիոս Դիոնը։

Արտաշիր I-ի պատերազմը Հայաստանի հետ տեղի է ունեցել 228 թվականին՝ Հայաստանի և Ատրպատականի սահմանագլխում։
230 թ. Արտաշիրը պատերազմ է հայտարարում հռոմեացիներին։ Նա անցնում է Եփրատ գետը, գրավում Միջագետքը և պաշարում է Մծբի... Читать дальше »
Просмотров: 171 | Добавил: Admin | Дата: 06.03.2010 | Комментарии (0)


Հռոմեական Տրայանոս կայսրը նոր ագրեսիա է սկսում Արևելքի երկրների, այդ թվում և Հայաստանի դեմ։ Տրայանոսը իր զորքերով 113 թ. հոկտեմբերի 27-ին մտնում է Ասորիք և պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։
Իր արևելյան արշավանքը Տրայանոսն սկսում է երկու ուղղությամբ, դրանցից էր Մելիտենե-Խարբերդի դաշտը։ Այդ ուղղությունն ունեցել է խիստ կարևոր նշանակություն հարավից ու Տավրոսի լեռների կողմից իր զորքերի գլխավոր ուժերի աջ թևի և թիկունքի ապահովման համար։ Հենց այդ նպատակով էլ 114 թ. վերջին և 115 թ. սկզբին Տրայանոսը Մելիտենեից Խարբերդ է ուղարկում մի բանակ, որն առանց մարտի գրավում է Արածանիի գետափնյա Արշամաշատ քաղաքը (այժմյան Գյուլուշկերայի մոտ), որն ունեցել է ռազմագիտական և պաշտպանության համար խիստ կարևոր նշանակություն, իսկ կռվի ժամանակ նաև իշխել է Դիարբեքիրից Տիգրանակերտ, Տավրոսի լեռների վրայով Մուշի դաշտ իջնող և այնտեղից Մանազկերտ տանող ռազմական ուղուն։ Հռոմեացիների զորքերի գլխավոր ուժերը պետք է շարժված լինե... Читать дальше »
Просмотров: 154 | Добавил: Admin | Дата: 02.03.2010 | Комментарии (0)

Վրաց մենշևիկյան կառավարությունը, օգտվելով ՀՀ ծայրահեղ ծանր կացությունից (գրավյալ տարածքներ, փակ սահմաններ, տնտեսության կաթվածահար վիճակ, մի բուռ սովից ու համաճարակներից լլկված ժողովուրդ, դրան գումարած` հազարավոր անօթևան գաղթականներ), շահադիտական նպատակով մշտապես ոտնահարում էր Հայաստանի նորաստեղծ հանրապետության իրավունքները: Այդ մասին վկայում է այն փաստը, որ Վրաստանն ամեն կերպ ցանկանում էր սեփականացնել Թիֆլիսում եղած համակովկասյան նշանակության ողջ գույքի օրինականորեն Հայաստանին պատկանող մասնաբաժինը: Արդեն 1918թ. աշնանը Վրաստանը սկսեց իր հավակնություններն անթաքույց դրսևորել ինչպես Լոռի- Փամբակի, այնպես էլ սահմանամերձ հայկական այլ գավառների նկատմամբ:

Թեև Հայստանի և Վրաստանի միջև սահմանները դեռևս ճշգրտված չէին, այդուհանդերձ, ինչպես գրել է Լեոն. «Լոռին կտրել Հայաստանի մարմնից` կը նշանակե հայ աշխարհի ամբողջ կյանքն ու կուլտուրական գանձերը ... Читать дальше »
Просмотров: 185 | Добавил: Admin | Дата: 02.03.2010 | Комментарии (0)

18 лет назад вооруженные силы и правоохранительные органы Нагорно-Карабахской Республики провели блестящую операцию по ликвидации и уничтожению бандитских вооруженных формирований в поселке Ходжалу на территории НКР. Это было одним из первых подтверждений жизнеспособности молодого государства, его готовности обеспечить своим гражданам мирную и безопасную жизнь. К сожалению, уже после самой операции, в пригороде населенного в то время азербайджанцами города Агдам, было убито немало гражданских лиц, которым вооруженные силы НКР предоставили возможность покинуть зону боевых действий.

Агдамская трагедия, и в этом не может быть сомнений, была запланирована азербайджанской стороной, а жители Ходжалу, в том числе и насильно заселенные в поселок, оказались заложниками, а затем и жертвами, человеконенавистнической политики Азербайджанской республ... Читать дальше »
Просмотров: 144 | Добавил: Admin | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Հռոմի դրածո վրացի Հռադամիզդին հայկական գահից հեռացնելը առաջ բերեց Հռոմի նոր պատերազմը Արևելքի դեմ, որը պատմագրության մեջ հիշատակվում է տասնամյա պատերազմ (54-64 թթ. մ.թ.) անունով։ Արևելքի, այդ թվում Հայաստանի հարցը լուծելու համար Հռոմի կայսր Ներոնը ընտրում է մարտերում փորձված և ժողովուրդների հնազանդեցման մեջ ընդունակություններ ցուցաբերած զորավար Դոմացիոս Կորբուլոնին, որին, լայն լիազորություն և մեծաթիվ զորք տալով, 55 թ. ուղարկում է Կապադովկիա։ Հռոմեական դիվանագիտությունը ոսկու ուժով Պարթևստանում պետք է ստեղծեր ներքին դժգոհություններ և ապստամբություններ։ Այդ դիվանագիտությանը շուտով հաջողվում է Վաղարշ I-ի դեմ բարձրացնել գահի թեկնածու, Պարթևստանի նախկին թագավոր Վարդանի որդուն, ինչպես նաև ապստամբեցնել Վրկանաց երկիրը։ Վաղարշը ոչ միայն չի կարողանում օգնություն ցույց տալ իր եղբայր Տրդատին, այլև ստիպված է լինում 55 թվականին պատանդներ ուղարկել հռոմեացիներին՝ խնդրելով վերականգնել բարեկամական հին հարաբերությու... Читать дальше »
Просмотров: 132 | Добавил: Admin | Дата: 26.02.2010 | Комментарии (0)

Նորաստեղծ բանակի անձնակազմի համալրման աշխատանքները սկսվեցին ծայրահեղ ծանր պայմաններում: «Հաղորդակցության ուղիների բացակայության պատճառով, յուրաքանչյուր գավառում հիմնվեցին զորահավաքային կետեր` պահեստազորի և նորակոչիկների հաշվառման ու զորակոչի համար: Վերականգնվեց զինապարտների հաշվառման հիմնարկների աշխատանքը, և սկսկվեց նրանց գրանցումն ու ցուցակագրումը»:

Հանրապետության զինակոչի տարիքի քաղաքացիների հաշվառման գործընթացը և զորակոչը, ինչպես նաև զինված ուժերի անձնակազմի համլրումը կանոնակարգվում էին ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված օրենքներով: Մասնավորապես, համաձայն 1919թ. ընդունված «Զինապարտների հաշվառման ու զորակոչի մասին» օրենքի, պարտադիր զինվորական ծառայության հաշվառման էին ենթարկվում հանրապետության արական սեռի 16-43 տարեկան բոլոր քաղաքացիները: Զինծառայության ընդհանուր ժամկետը 18 տարի էր, ընդ որում, 3 տարին`իսկական զինվորական ծառայու... Читать дальше »
Просмотров: 185 | Добавил: Admin | Дата: 25.02.2010 | Комментарии (0)

« 1 2 3 4 5 6 7 8 »

Поиск

Календарь

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Архив записей