Архив материалов - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » Архив материалов

Աշխարհագրական անունների առաջացման և իմաստավորման հարցով զբաղվող գիտությունը կոչվում է տոպոնիմիկա, իսկ ուսումնասիրվող անուններն էլ տոպոնիմ։ Արպիսով, ինքը՝ քաղաքը, մի բարդ տոպոնիմ է։ Չնայած աշխարհագրական քարտեզների վրա այն տրվում է որպես մի «կետ» կամ փոքրիկ շրջանակ (պունսոն), բայց իրականում նա էլ իր հերթին ունի իր ներքին ստորաբաժանումները, (թաղեր, փողոցներ, հրապարակներ և այլն), որոնք ունեն իրենց անունն ու պատմությունը և ձևավորվել են տարբեր ժամանակներում։
Ինչպես հայտնի է երկար ժամանակ քաղաքները բաժանվում էին ըստ թաղերի։ Ներկա իմաստով փողոցներ չկային։ Փողոցներին անուններ տալը, տախտակի կամ թիթեղի վրա գրելը ու պատերին փակցնելը, ինչպես նաև տների համարակալումը ավելի ուշ ժամանակի գործ է։ Ի դեպ, տասնութերորդ դարում առաջին անգամ Լոնդոնում մտցվեց տների համարակալումը, որպեսզի հեշտացվեր նամակների առ... Читать дальше »
Просмотров: 49 | Добавил: Admin | Дата: 03.05.2010 | Комментарии (0)


Տոպոնիմիկայից հայտնի է, որ տեղանունները կարող են նույնը լինել և գտնվել միանգամայն իրարից հեռու վայրերում։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ տվյալ վայրի բնակիչները մասնակի կամ էլ ամբողջապես տեղափոխվում են մի նոր տեղ և ի հիշատակ իրենց նախկին ծննդավայրի, պահում են նրա անունը։ Այդպիսի օրինակ կարող են ծառայել Ամերիկայում ստեղծված անունների կրկնությունը։ Սակայն Երևանում վերահաստատված տեղանունների պատմությունն այլ է։ Դրանք սոսկ աշխարհագրական անունների տեղափոխություն չեն, այլ տեղանուններ են, որոնք վերահաստատվել են Երևանում, կապված հայրենադարձաթյան հետ։ Սա կապված է աշխարհի և մարդկության առաջ կատարված այն հանցագործության հետ, որը կատարվեց սուլթանական Թուրքիայի կողմից։

Երբ սկսվեց առաջին համաշխարհային պատերազմը, ապա պանթյուրքիստները պատեհ առիթը չթողեցին և անցան վաղուց ծրագրված իրենց հայաջինջ քաղաքականության իրագործմանը։ Կատարվեց պանիսլամիստ... Читать дальше »
Просмотров: 77 | Добавил: Admin | Дата: 30.04.2010 | Комментарии (0)

Օսմանյան կայսրության ձևավորման և զարգացման պատմությունը սերտորեն կապված է նրա ռազմական կառույցի ձևավորման ու զարգացման հետ: Օսմանցի թուրքերը մշտական նվաճողական պատերազմներ էին վարում, սակայն սկզբնական շրջանում բավարար քանակությամբ ռազմական ուժ չունեին, քանզի փոքրամասնություն էին կազմում իրենց գրաված տարածքներում: Քրիստոնյա հպատակների ռազմական ուժը գործածելու և իրենց ռազմուժի շարունակ աճող կարիքները հոգալու նպատակով` սուլթանական իշխանությունները հպատակ քրիստոնյա բնակչության հանդեպ սկսեցին կիրառել մարդահարկ` դեվշիրմե (մանկահավաք, մանկաժողով): Բացի այդ ռազմագերիների հանդեպ կիրառվում էր նաև փենջեք կոչվող հարկատեսակը, որի միջոցով հպատակ ժողովուրդներից յուրաքանչյուր հինգ հոգուց մեկը հանձնվում էր Օսմանյան կայսրությանը` բանակի շարքերը համալրելու համար: Սուլթանական իշխանությունները պարբերաբար բռնությամբ հավաքագրում էին պնդակազմ ու առողջ մանկահասակ տղաներին և պատանիների, որոնց կրոնափոխ ... Читать дальше »
Просмотров: 85 | Добавил: Admin | Дата: 22.04.2010 | Комментарии (0)

1909 թ. գարնանը Աբդուլ Համիդի և մեծ վեզիր Քյամիլ փաշայի կողմնակիցները բրիտանական կառավարության գաղտնի աջակցությամբ փորձեցին տապալել երիտթուրքական ռեժիմը, սակայն հեղաշրջումն ավարտվեց անհաջողությամբ: Երիտթուրքերը ոչ միայն վերականգնեցին իրենց իշխանությունն, այլև գահնկեց արեցին Աբդուլ Համիդին, փոխարինելով նրան նոր սուլթանով, անդեմ Մեհմեդ 5-րդով: Մեծ վեզիրի պաշտոնը ստանձնեց գերմանական ազդեցության տակ գտնվող Հիլմի փաշան: Հայտնվելով նոր իրականության առջև, բրիտանական դիվանագիտությունը շատ արագ մոռացավ «սահմանադրական միապետ Աբդուլ Համիդին աջակցելու իրենց նախկին փորձերը»:
 
Այդ օրերին Գրեյը գրում էր. «...Պարզ դարձավ, որ մենք մեծապես թերագնահատեցինք կոմիտեի (Միություն և առաջադիմություն երիտթուրքական կոմիտե, Իթթիհատ - Ա.Կ.) տրամադրության ներքո գտնվող ուժերի հզորությունը...... Читать дальше »
Просмотров: 76 | Добавил: Admin | Дата: 22.04.2010 | Комментарии (0)

20-րդ դ. սկզբին եվրոպական տերությունների պայքարը Մերձավոր Արևելքում մտավ նոր փուլ: Նրանց միջև աշխարհի բաժանման գործընթացի ավարտի և վերաբաժանման պայքարի սրման պայմաններում Օսմանյան կայսրությունը շարունակում էր մնալ վաճառահանման շուկաների, հումքի աղբյուրների և ներդրումային ոլորտների համար մրցակցության խոշորագույն առարկա: Երկիրը փաստորեն վերածվել էր եվրոպական տերությունների կիսագաղութի, տնտեսության կարևորագույն ոլորտները գրավված էին օտարերկրյա կապիտալի կողմից: Կայսրության տարածքների հետզհետե կրճատումն էլ ավելի էր սրում տերությունների հակասությունները թուրքական տիրույթների համար մղվող պայքարում: Միաժամանակ թափ էր առնում մրցակցությունը նորանկախ բալկանյան պետությունների միջև, որը միահյուսված էր Թուրքիայի և Ավստրո-Հունգարիայի ճնշված ժողովուրդների ազգային ազատագրական շարժումների հետ:
 
Просмотров: 87 | Добавил: Admin | Дата: 21.04.2010 | Комментарии (0)

«Ճակատագիրը Թուրքիային գլորում է արևմուտքից արևելք: Մենք պետք է տարածվենք արևելքում: Այնտեղ մեր արյունն է, մեր կրոնը, մեր լեզուն: Դա տարերային ձգողություն է: Մեր եղբայրները Ադրբեջանում են Դաղստանում: Մենք պետք է ճանապարհ հարթենք դեպի նրանց: Եվ դուք, հայե´ր, մի կանգնեք մեր ճանապարհին»,- սա Վեհիբ փաշայի խոստովանությունն է դեռևս 1918թ. Բաթումի բանկցությունների ընթացքում: ՀՀ-ի երկամայ գոյության ընթացքում, ինչ խոսք, նրա և Թուրքիայի փոխհարաբերությունները բնավ էլ բարակամական չդարձան, սակայն դրանք առանձնապես սրվեցին այն բանից հետո, երբ Քեմալակն Թուրքիան սերտ կապեր հաստատեց Խորհրդային Ռուսաստանի հետ: Ներկայանալով իբրև բոլշեվիկյան առաջին պետության բարեկամ և միջազգային իմպերիալիզմի դեմ պայքարի ջատագով ` Թուրքիան այնքան մերձացավ Խորհրդային Ռուսաստանի հետ, որ  «համաշխարհային հեղափոխության» մեջ իր դերակտարության համար բոլշեվիկյան առաջնորդների... Читать дальше »
Просмотров: 113 | Добавил: Admin | Дата: 14.04.2010 | Комментарии (0)

Վահան Մամիկոնյանի մահից հետո, պարսկական արքունիքը որոշ ժամանակ Հայաստանի մարզպան էր նշանակում դարձյալ հայերից (Վարդ Պատրիկ, Մժեժ Գնունի), սակայն Խոսրով Նուշիրվան արքան վերստին վերականգնում է պարսից մարզպաններ նշանակելու կարգը և ցանկանում է մեկընդմիշտ լուծել հայկական հարցը՝ Հայաստանը Պարսկաստանի հետ ձուլելու միջոցով։
Դրությունը մխիթարական չէր նաև Արևմտյան Հայաստանում։ Բյուզանդիայի Հուստինիանոս կայսրը ձգտում էր ոչնչացնել հայ նախարարների ռազմական ինքնուրույնությունը և սեփական զորք ունենալու ժառանգական իրավունքը։ Նա պահանջում էր, որ «հայերը ամեն բանում հետևեն հռոմեական օրենքներին»։

Արևմտյան Հայաստանը այս դաժան քաղաքականությանը պատասխանեց 548 թվականի ապստամբությամբ, որի պարագլուխներն էին, ըստ Պրոկոպիոս Կեսարացու, հայ իշխան Հովհաննես Արշակունին և նրա որդի Արտավանը։ Ապստամբն... Читать дальше »
Просмотров: 98 | Добавил: Admin | Дата: 08.04.2010 | Комментарии (0)


Չնայած Ավարայրի ճակատամարտում հայերը ռազմական պարտություն կրեցին, սակայն 450—451 թվականների ապսաամբության քաղաքական և բարոյական նշանակությունը շատ մեծ էր։ Պարսիկ նվաճողները համոզվեցին, որ Հայաստանը և հայ ժողովրդին իրենց անսահմանափակ իշխանությանը ենթարկելը հեշտ գործ չէ։ Հայրենիքի անձնազոհ մարտիկները արյան գնով պաշտպանեցին հայրենի երկրի ներքին անկախությունը։
Հենց այդ բարենպաստ պայմաններում է, որ պատանդում գտնվող վրաց Աշուշա բդեշխը վերադարձավ (455 թ.) հայրենիք իր հետ բերելով Հմայակ Մամիկոնյանի՝ պատանդում գտնվող որդիներին՝ Վահանին, Վասակին և Արտաշեսին:

481 թվականին պարսից թագավոր Պերոզը հոների հետ հաշտություն կնքելուց հետո նորից փորձում է իրականացնել Հազկերտի ձեռնարկած քաղաքականությունը՝ Անդրկովկասի ժողովուրդների ներքին անկախությունը վերացնելու և պարսիկների հետ ձուլելու ուղղությամբ։ Այս անգամ ապստամբության դրոշը Ս... Читать дальше »
Просмотров: 113 | Добавил: Admin | Дата: 03.04.2010 | Комментарии (0)


Հեփթաղների դեմ պատերազմում պարտված Հազկերտ II-ը 450 թվականի աշնան վերջերին վերադառնում է Տիզբոն և ներման խոստումով ցանկանում է հայ ապստամբներին հնազանդեցնել։ Սակայն Հազկերտի այդ խոստումները հավատ չեն ներշնչում հայրենասեր հայ նախարարներին, որի համար էլ նրանք 450-451 թվականի ձմռանը լուրջ նախապատրաստական աշխատանքներ են տանում իրենց ռազմական ուժերը համախմբելու ուղղությամբ` նախապատրաստվելով ահեղ թշնամուն դիմադրելու։
 
Հազկերտ II-ը հատուկ հրովարտակով բռնի կրոնափոխության առաջարկ է անում հայերին, սակայն մերժում է ստանում։ Եվ ահա Հայաստանը վերջնականապես նվաճելու և հայերին պարսիկների մեջ ձուլելու նպատակով Հազկերտը, զորավար Միհրներսեհի գլխավորությամբ, մեծ բանակ է ուղարկում Հայաստան, որը Փայտակարանի ուղղությամբ մտնում է Հայաստան և 451 թվականի ապրիլին բանակ դնում Հեր և Զարևանդ գավառների սահմաններում։
Հայրենիքի համար այդ ահեղ օրերի... Читать дальше »
Просмотров: 101 | Добавил: Admin | Дата: 30.03.2010 | Комментарии (0)

Պարսկաստանի գերիշխանությունը Հայաստանում ամրապնդելու նպատակով սասանյան Վռամ IV թագավորը, հաստատելով հայ նախարարների ժառանգական իրավունքները, սահմանելով նրանց տիրույթների չափերը, ճանաչելով հողային սեփականության  և ֆեոդալական հողատիրության գոյությունը  Հայաստանում, 428 թվականին գահից զրկեց  Արտաշես թագավորին և Արևելյան Հայաստանում ստեղծեց մարզպանություն։

«Եվ երբ սրան էլ (Արտաշեսին) զրկեց թագավորությունից, իշխանությունն  անցավ հայոց նախարարներին,- գրում  է Եղիշեն,- որովհետև թեպետև հարկը  պարսից արքունիքն էր գնում, սակայն հայոց  հեծելազորն ամբողջապես նախարարներն  էին առաջնորդում պատերազմի ժամանակ»:
Просмотров: 132 | Добавил: Admin | Дата: 26.03.2010 | Комментарии (0)

« 1 2 3 4 5 ... 7 8 »

Поиск

Календарь

«  Июль 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Архив записей