Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 4/ - 22 Июня 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Июнь » 22 » Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 4/
12:14
Կիլիկիան Հայաստանը և նրա զինված ուժերը - /մաս 4/
nullԿիլիյան ասպետների դասը

Միջնադարյան Հայաստանում իր դաստիրակության համակարգով և բարոյական չափանիշներով եվրոպական ասպետների դասին նմանվում էր հայ ազնվականների ստորին դասը` ազատանին: Ազատները վասալական կանխման մեջ էին խոշոր հողատերերից և զինվորակա ու նաև այլ կարգի ծառայությունների համար նրանցից ստանում էին հողաբաժին և ժառանգաբար օգտագործում էին այն` դառնալով ավատառու: Ազատներից` սեպուհներից ու ոստանիկներից էր կազմվում երկրի ընտրյալ զորախումբը` Ազատագունդ զորքը կամ Ազտազորքը, այլ խոսքով` ազնվականների հեծելազորը: Ասպետները գերազանցապես հեծյալ ռազմիկներ էին, ուստի բնավ պատահական չէ, որ ասպետ բառը մի շարք լեզուներում ստուգաբանորեն նշանակում է «ձիավար»: Այսպես նույն ինքը` ասպետ բառի արմատը` ասպ, նշանակում է «ձի», ֆրանսերեն հանրածանոթ cheval «ձի» բառից և բառացի նշանակում է «ձիավոր», ռուսերեն рыцарь բառը ծագում է գերմաներեն Ritter «հեծյալ» բառից, իսկ Կիլիկյան Հայստանում ասպետները ճիշտ այդպես էլ կոչվում էին` «ձիավոր», «հեծլվոր» կամ «ձիավարժ»: «Ձիավորների»`ասպետական դասի անդամները հիմնակնում ազատների դասի մանր և միջին հողատերերն էին, որոնք իրենց կարգավիճակով հանրությոն մեջ զբաղեցվում էին չորրորդ աստիճանը` թագավորից, մեծ իշխաններից ու բարոններից հետո: Սակայն պատմական տվյալները վկայում են, որ «ձիավոր» ձեռնադրվել են նաև խոշոր իշխանները` հայրենատեր բերդապետները: Ըստ այդմ, Կիլիկյան Հայսատնում առկա էր ասպետությոն երկու աստիճան: Առաջին աստիճանի ասպետի կոչում շնորհվում էր երկրի սպարապետներին, մարաջախտին, խոշոր հողատեր իշխաններին, իսկ երկրորդ աստիճանի` մանր ազնվականներին: Վերջիններս բացի զինվորական ծառայությունից, ստանձնում էին նաև գործակալական այլ պատրաստականություններ, ինչպես օրինակ` թագավորի կողմի բանգնացի կամ պատգամավորի պաշտոնը: Վասալները, այդ և ասպետները, պարտավոր էին ծառայել թագավորին և ծառայությունից հրաժարվելը կամ այն ինքնակամ լքելը համարվում էր դավաճանություն և պատժվում էր օրենքով: 

Եվրոպական ասպետների նման կիլիկյան «ձիավորները» ևս զինվորական ծառայության դիմաց թագավորից ու մեծ իշխաններից ստանում էին այսպես կոչված «խոստակ» կամ «պարգևական» հողատարածք (համապատասխանում է եվրոպական նույնիմաստ beneficium տերմինին, որը հավասարապես կիրառում էր սենյորից ստացվող ֆեոդ` ավատ, տերմինին զուգահեռ): Հողից բացի, ձիավորները ստանում էին, թոշակ կամ ռոճիկ` հռոգ, (լատ. eroge «դրամ բաժանել» բայից): Հռոգը, ըստ Կիլիկյան Հայստանի պատմության հմուտ մասնագետներից` Գ. Միքայելյանի կարծիքի, համապատասխանում է ռուսական кормление տերմինին, և ներկայացնում էր բնակչության կողմից զինվորներին վճարվող պարտադրի հարկը: Բացի պարգևական հողատարածքից և թոշակից «ձիավորներին» հատկացվում էր նաև ռազմավարի կամ ռազմագետների դիմաց ստացվող փրկագնի մի մասը: Խաղաղության ժամանակ ձիավոր- ասպետները բնակվում էին իրենց պարգևական կալվածքներում և կատարում էին պարոնի նկատմամբ իրենց ստանձնած վասալական մյուս պարտականությունները:

Իրենց սպառազինությամբ ևս «ձիավորները» նմանվում էին եվրոպական ասպետներին. Գլխին կրում էին սաղավարտ, ամբողջ մարմինը ծածկող զրահի վրայից հագնում էին ճերմակ կամ կապտագույն համազգեստ` ոսկեղեն խաչով և առյուծի նշանով` «ծառայել խաչին և հայոց առյուծին» մակագրությամբ: 

«Ձիավորի»` ասպետի կոչում ստանալու համար ազնվական երիտասարդները զինախաղերում հրապարակավ ի ցույց էին դնում իրենց ուժը, ճարպկությունը և հմտավարժությունը ռազմական ոլորտում` ձիավարություն, թրի, նիզակի, նետոըաղեղի գործածության և այլն: «Ձիավոր» ձեռնադրելու արարողությունը, որ կոչվում էր որևէ հանդիսավոր իրադարձության` գահաժառանգի ծննդյան, մկրտության թագադրման, ջրօրհնեքի, հաղթահանդեսների կամ այլ տոնակաարությունների ժամանակ: Ձեռնադրվողին նվազագույն տարիքը էջ էր, որը սակայն ձեռնդրվող պարոնի հայացողությամբ կարող էր փոխվել «Եվ ըղորդ հասան տասն և հինգ տարին է, պարոնն կարէ կանուխցնել զհասակն չորս – հինգ տարի, քանզի ուզենա»: «Ձիավոր» ձեռնադրելու արաողություններ, անկակսկած, կատարվել են Կիլիկիայի հայկական պետության ողջ գոյության ընթացքում, մինչդեռ այդ մասին հիշատակությունները այնքան էլ շատ չեն: Առաջին վկայությանը հանդիպում ենք Սմբատ Գունդստաբլի «Տարեգրքում», համաձայն որի`Լամբրոնի իշխան Օշինը (1140-1170) «մկրտել տվեց Հեթումին, քանզի մկրտված չէր և կարգեց ձիավոր և պսակեց իր դստերի հետ միևնույն օրը, և ուրախացան հույժ»: 

Ուշագրավ է, որ եվրոպական ձեռնադրման արարողությունը վերահսկող արքունիքի հատուկ սուրհանդակի` հերոլդի նմանությամբ, Կիլիկյան Հայսատանում այդ պաշտոնյան կոչվում էր «պատգամավոր» (անգլերեն «հերոլդ» բառի թարգմանությունն է): Վերջիններս կատարում էին կարևոր հայտարարություններ, կարգավորում և վարում  էին տոնահանդեսներն ու արարողությունները: 

Այս ամնով հանդերձ` կիլիկյան հայ ասպետների դասը թե´ իր կոչմամբ ու երկրում ունեցած դերով թե´ դավանած բարոյական արժեքներով արմատապես տարբերվում էր եվրոպական խաչակիր ասպետներիև հոգևոր-ասպետական միաբանությունների (օրդենների)անդամներից:

…11 –րդ դարավերջին Հռոմի պապ Ուրբանոս երկրորդը աշխարհի բոլոր քրիստոնիաներին կոչ արեց միահամառ ուժերով անհավատներից ազատագրել Երուսաղեմը և Հիսուս Քրիստոսի գերեզմանը: Այս կոչը ըստ էության սկիզբ դրեց խաչակրաց շարժմանը` անհավատ մուսուլմանների դեմ շուրջ 200- ամյա սրբազան պատերազմին: Խաչակրաց առաջին արշավանքը, սկսվելով 1096թ., երեք տարի անց ավարվեց Երուսաղեմի գրավամամբ: Խաչակիրների բանկաը դեպի Արևելք էր առաջանում Միջերկրական ծովի ափամերձ շրջանով: Կիլիկիայի տարածքով անցնելիս` խաչակիր ասպետներին մեծ աջակցություն ցույց տվեցին տեղաբնակ հայերը: Գրավելով Երուսաղեմը և Պաղեստինը` խաչակիրները հիմնեցին Երուսաղեմի թագավորությունը, Անտիոքի իշխանությունը և Եդեսիայի ու Տրիպոլիի կոմսությունները: Վերջիններիս անվտանգությունը ապահովելու համար 12-րդ դարասկզբին հիմնվեցին հոգևոր – ասպեական միաբանություննրեր (օրդեններ), որոնց անդամները միաժամանակ և´ հոգևորոկաններ էին, և´ ասպետներ: Միաբանությունը ըստ էության ասպետական բանակի կազմակերպական նոր տեսակ էր: Միաբանության ղեկավարը` մագիստրոսն էր, որը կառավարում էր գրաված տարածքի կյանքը, ասպետների վերաբնակեցումը, հողայի սեփականության բաշխումը: Առավել ազդեցիկ էին Հիվանդախնամների կամ Հյուրընկալների, Տևտոնական կամ Սուրբ Կույս Մարիամի և տաճարականների միաբանությունները: Այսուամենայնիվ, այս միջոցառումները բավարար չէին խաչակիրների գերիշխանությունը Արևելքում պահպանելու համար: 12-րդ դարի կեսերից նրանց դիրքերը սկսեցին անշեղորեն թուլանալ: 1144թ. կործանվեց Եդեսիայի կոմսությունը: Սրան հետևեց նոր` ավելի ծանր հարված. 1187թ. Եգիպտոսի ու ԱՍորիքի տիրակալ Սալահ ադ Դինը գրավեց Երուսաղեմը: Բոթը շանթահարեց քրիստոնյա Եվրոպայի ժողովուրդներին և տիրակալներին: Սակայն ձեռնարկված խաչակրած նոր արշավանքները այլևս անկարող էին փոխել դեպքերի ընթացքը: 1270թ. ընկան Ակրան` խաչակիրների վերջին պատվարը Արևելքում. խաչակրաց երկուհարյուրամյա շարժումը անփառունակ վախճան ունեցավ:

Կիլիկյան Հայաստանի իշխաններն ու թագավորները մշտապես ձգտել են սերտ փոխհարաբերություններ հաստատել Արևմուտքի կաթոլիկ աշխարհի հետ, որպեսզի նրանց օժանդակությամբ կարողանան դիմագրավել թշնամի մուսուլմանական տերությունների և Բյուզանդական կայսերության ոտնձգությունները: Այս առումով նրանք մեծ հոըյսեր էին կապում խաչակրած արշավանքների հետ: Սակյան նրանց հոըյսեևը հիմնականում չարդարացան: Եթե խաչակրաց առաջին արշավանքները ինչ-որ չափով ամրապնդեց Կիլիկյան Հայսատանի դիրքերը Արևելքում, ապա հաջորդ արշավանքները որևէ օգուտ չբերեցին, ընդհակառակը` ավելի խորացրեցին հարևան մուսուլման երկրների թշնամանքը Կիլիկյան Հայաստանի նկատմամբ: Խաչակիրների արևելյան իշխանությունները անհաշտ մրցակից դարձան հայոց պետության համար, բազմիցս դավաճանեցին և փոխօգնության չհասան վերջինիս, անգամ օգտվելով հարմար առիթից, իրենք ևս ասպատակում և կողոպտում էին Կիլիկյան բնակավայրերը: «Նրանց փառավոր իշխաններն ու գլխավորները վերացան, և նրանց իշխանությունն ընկավ անարժանների ձեռքը, - գրում է Մատթևոս Ուռհայեցին,- այդ պատճառով հալածանքներ ու չարչարանքներ սկսեցին Քրիստոսի հավատացյալների նկատմամբ` իրենց սաստիկ արծաթասիրության պատճառով»:

Խաչակիրներից ոմանք հաստատվեցին Կիլիկյան Հայաստանում և հայ մեծ իշխանականներից ստանալով հողային նվիրավություններ` դարձան նրանց վասալները: Ասպետական հոգևոր օրդենների անդամները ևս հավաստարմորեն ծառայելու պայմանով հայոց թագավորից պարգևական հողեր ստացան, սակայ նրանցից շատերը անհավատարմության համար շնորհազրկվեցին և երկրից արտաքսվեցին:  

Վահան Մկրտչյան 
«Հայ Զինվոր»  









Просмотров: 101 | Добавил: Admin | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:

Поиск

Календарь

«  Июнь 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930

Архив записей