6 Марта 2010 - Ayrudzi


Статистика


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Форма входа

E-mail:
Пароль:
Главная » 2010 » Март » 6
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, Կովկաս մտած անգլիական զորքերի ճնշման ներքո, թուրքական զորքերը սկսեցին արագորեն հեռանալ Անդրկովկասում, այդ թվում նաև Հայաստանում իրենց կողմից գրավված տարածքներից: «Դեկտեմբերի 4-ին, -գրում է գեներալ Հովհ. Հախվերդյանը,- Երևանի և Էջմիածնի շրջանների հայկական պահակակետերից տեղեկացրին, որ թուրքական սահամապահները հետ են քաշվել, իսկ հաջորդ օրը պարզվեց, որ թուրքերը հապճեպ նահնաջում են դեպի Ալեքսանդրապոլ, որը դեկտեմբերի 6-ին նույնպես մաքրվեց թուրքերից»:

Ռազմական նախարարության հրահանգով, հայկական զորամասերը անմիջապես զբաղեցրին թուրքական զորքերի կողմից թողնված տարածքները: Հայկական զորքերն Ալեքսանդրապոլը գրավեցին առանց էական միջադեպերի: Ալեքսանդրապոլում տեղակայվեցին հայկական դիվիզիայի 1-ին և 4-րդ հետևակային գնդերը` հրետանու և հեծելազորային գնդի օժանդակությամբ: Հայկական զորքերի հ... Читать дальше »
Просмотров: 143 | Добавил: Admin | Дата: 06.03.2010 | Комментарии (0)


Պարսիկ Սասանի թոռ Արտաշիրը 224 թվականին ապստամբում է, գրավում պարթևական մայրաքաղաք Տիզբոնը, իրեն հայտարարում է Պարսկաստանի թագավոր և ագրեսիվ գործողություններ սկսում Փոքր Ասիայի մանր ժողովուրդների դեմ։ 228 թ. Ադիաբենից Արտաշիրը շարժվում է դեպի Հայաստան։ Կասիուս Դիոնը հաստատում է, որ Պարթևստանը, Մարաստանի մի շարք շրջաններն ու մարզերը հնազանդեցնելուց հետո, Արտաշիրը արշավում է Հայաստան։
«Բայց այստեղ նրան դուրս վանեցին երկրի բնակիչները և մեդիացիներից ոմանք ու նաև Արտավանի որդիները, և նա, որպես ոմանք ասում են, փախավ։ Իսկ ուրիշներն էլ ասում են, որ ետ քաշվեց, որպեսզի պատրաստի ավելի մեծ զորք»,— գրում է Կասիոս Դիոնը։

Արտաշիր I-ի պատերազմը Հայաստանի հետ տեղի է ունեցել 228 թվականին՝ Հայաստանի և Ատրպատականի սահմանագլխում։
230 թ. Արտաշիրը պատերազմ է հայտարարում հռոմեացիներին։ Նա անցնում է Եփրատ գետը, գրավում Միջագետքը և պաշարում է Մծբի... Читать дальше »
Просмотров: 170 | Добавил: Admin | Дата: 06.03.2010 | Комментарии (0)

Поиск

Календарь

«  Март 2010  »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Архив записей