Статистика |
|---|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2010 » Март » 2
 Հռոմեական Տրայանոս կայսրը նոր ագրեսիա է սկսում Արևելքի երկրների, այդ թվում և Հայաստանի դեմ։ Տրայանոսը իր զորքերով 113 թ. հոկտեմբերի 27-ին մտնում է Ասորիք և պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։ Իր արևելյան արշավանքը Տրայանոսն սկսում է երկու ուղղությամբ, դրանցից էր Մելիտենե-Խարբերդի դաշտը։ Այդ ուղղությունն ունեցել է խիստ կարևոր նշանակություն հարավից ու Տավրոսի լեռների կողմից իր զորքերի գլխավոր ուժերի աջ թևի և թիկունքի ապահովման համար։ Հենց այդ նպատակով էլ 114 թ. վերջին և 115 թ. սկզբին Տրայանոսը Մելիտենեից Խարբերդ է ուղարկում մի բանակ, որն առանց մարտի գրավում է Արածանիի գետափնյա Արշամաշատ քաղաքը (այժմյան Գյուլուշկերայի մոտ), որն ունեցել է ռազմագիտական և պաշտպանության համար խիստ կարևոր նշանակություն, իսկ կռվի ժամանակ նաև իշխել է Դիարբեքիրից Տիգրանակերտ, Տավրոսի լեռների վրայով Մուշի դաշտ իջնող և այնտեղից Մանազկերտ տանող ռազմական ուղուն։ Հռոմեացիների զորքերի գլխավոր ուժերը պետք է շարժված լինե ... Читать дальше »
|
Վրաց մենշևիկյան կառավարությունը, օգտվելով ՀՀ ծայրահեղ ծանր կացությունից (գրավյալ տարածքներ, փակ սահմաններ, տնտեսության կաթվածահար վիճակ, մի բուռ սովից ու համաճարակներից լլկված ժողովուրդ, դրան գումարած` հազարավոր անօթևան գաղթականներ), շահադիտական նպատակով մշտապես ոտնահարում էր Հայաստանի նորաստեղծ հանրապետության իրավունքները: Այդ մասին վկայում է այն փաստը, որ Վրաստանն ամեն կերպ ցանկանում էր սեփականացնել Թիֆլիսում եղած համակովկասյան նշանակության ողջ գույքի օրինականորեն Հայաստանին պատկանող մասնաբաժինը: Արդեն 1918թ. աշնանը Վրաստանը սկսեց իր հավակնություններն անթաքույց դրսևորել ինչպես Լոռի- Փամբակի, այնպես էլ սահմանամերձ հայկական այլ գավառների նկատմամբ:
Թեև Հայստանի և Վրաստանի միջև սահմանները դեռևս ճշգրտված չէին, այդուհանդերձ, ինչպես գրել է Լեոն. «Լոռին կտրել Հայաստանի մարմնից` կը նշանակե հայ աշխարհի ամբողջ կյանքն ու կուլտուրական գանձերը ... Читать дальше »
|
|
|
|