Статистика |
|---|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2010 » Февраль » 24
Տիգրան II-ի մահից հետո Հայաստանում գահ բարձացավ նրա կրտսեր որդին՝ Արտավազդ II-ը։ Նրա թագավորության ժամանակ միմյանց դեմ մարտնչում էին հարևան երկու պետությունները՝ Հռոմը և Պարթևստանը։ Ըստ Տիգրան II-ի և Պոմպեոսի միջև կնքված պայմանագրի՝ հայերը պարտավոր էին պահպանել դաշինքը։ Հռոմեական պետությունը ձգտել է արևելյան երկրների հետագա նվաճմանը։ Սիրիան նվաճելուց հետո, ամենահզոր պետությունը, որը համառ դիմադրություն էր ցույց տալիս հռոմեացիների արշավանքներին Մերձավոր Արևելքում, պարթևական պետությունն էր։ Հայաստանի տարածքը, գտնվելով այդ պետությունների մրցման ճանապարհների վրա, շարունակ եղել է Հռոմի և Պարթևստանի մղած պատերազմների թատերաբեմը կամ մնացել է աքցանի մեջ։ Արտավազդ II-ի ամբողջ գործունեությունը եղել է հմտորեն օգտագործել գոյություն ունեցող հակասությունները և դուրս բերել իր երկիրը Պարթևստանի և Հռոմի թշնամական ուժերի աքցանից։
|
|
|
|