Статистика |
|---|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2010 » Февраль » 23
Հռոմի սենատը 66 թ. (մ.թ.ա.) արևելյան երկրների հետ պայմանագրեր կնքելու և նրանց «Հռոմի բարեկամների ու դաշնակիցների» շարքերն ընդունելու իրավունք տալով Պոմպեոսին, նրան նշանակեց գերագույն հրամանատար, Արևելքից ետ կանչելով զորավարներ Մարկիուս Ռեքսին և Մանիոս Գլաբրիոնոսին։ Հայ-պոնտական դաշինքի դեմ պատերազմ նախապատրաստելով, Պոմպեոսը Հռոմի դաշնակից և հպատակ ասիական երկրներին հրամայեց օժանդակ զորքեր տրամադրել իրեն։ Ամեն տեսակի սպառնալիքներով ու խորամանկություններով Պոմպեոսը կարողացավ համախմբել արձակուրդավոր զինվորներին, որոնք հրաժարվել էին ծառայել Լուկուլլոսին։ Դեռ Կիլիկիայում գտնվելիս կարճ ժամանակամիջոցում նա կազմեց ավելի քան հիսունհազարանոց նոր բանակ։ Փոքր Ասիա գալուն պես Պոմպեոսը այդ բանակին պետք է միացներ այնտեղ գտնվող Մարկիուս Ռեքսի երեք լեգեոնները՝ ավելի քան տասնութ հազար մարդ, ինչպես նաև Հռոմի դաշնակից Բյութանիայի, Գալաթիայի և Փռյուգիայի զորքերը։ ... Читать дальше »
|
|
|
|