Статистика |
|---|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2010 » Февраль » 19
Նորագույն հետազոտողներ ակադ. Հ.Մանանդյանը և մյուսները Տիգրանի զորքերի քանակին վերաբերող տվյալները բացահայտորեն խիստ չափազանցված են համարում։ Այդ գիտնականները իրականությանն ավելի մոտ են համարում Մեմնոնի տվյալները, ըստ որի Տիգրանակերտի ճակատամարտում Տիգրանի զորքն ունեցել է 80000 մարդ, և Ֆլեգոն Տրալլացու տեղեկությունները, ըստ որի Տիգրանի բանակը կազմված է եղել 30000 ձիավորից և 40000 հետևազորից։ «...Ւնչպես հայտնի է,— գրում է Մանանդյանր,— հռոմեական զորավարներն իրենց պաշտոնական զեկուցագրերում թշնամու բանակի մասին տալիս էին միշտ չափազանցված ու սուտ տեղեկություններ»:
Հ.Մանանդյանը շատ դիպուկ նկատում է, որ եթե Տիգրանն ունենար 260 հազարանոց բանակ, ապա նա այդպիսի հսկայական բանակով, մեծաքանակ գումակով, տարբեր բեռնատար կենդանիներով չէր կարող տեղափոխվել Տավրոսի լեռների նեղ կածաններով։ Մանանդյանը գտնում է, որ «Տիգրանի զորքը կարող էր Լուկուլլո ... Читать дальше »
|
Հայոց թագավորի կողմից Սիրիան և Կիլիկիան գրավելու փաստը և Հայաստանի սահմանները Փոքր Ասիայի սահմաններին մերձենալը հռոմեացիք համարեցին իրենց իրավունքների ոտնահարում։ Բուն Իտալիայում ծագած խռովությունների պատճառով հռոմեացիք ստիպված եղան ժամանակավորապես հաշտվել այդ փաստի հետ և խուլ ու համր մնացին Իսրայելի, Եգիպտոսի, Սելևկյան թագավոր Փիլիպպոս VI-ի դիմումներին, որոնք ռազմական օգնություն էին խնդրում Տիգրանի դեմ։ Երբ Միհրդատ Եվպատորը, օգտվելով Հռոմի ներքին խռովություններից, կռիվ հայտարարեց նրան և դիմեց Տիգրան II-ի օգնությանը, վերջինս մերժեց։ Այդ մերժումը պետք է բացատրել հետևյալ նկատառումներով.
Առաջին, Տիգրանը մտադիր էր նվաճումներ կատարել ոչ թե Արևմուտքում, այլ Արևելքում, հետևապես նա կարիք չուներ խճճվելու Արևմուտքում Հռոմի դեմ պատերազմի մեջ։ Նա ձգտում էր ստեղծել մի պետություն, որը ելք ունենար դեպի Միջերկրական, Սև և Կասպից ծովեզրերը։
... Читать дальше »
|
|
|
|