Статистика |
|---|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » 2010 » Февраль » 12
«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանությունը»: Այս պատմական հայտարարագրով 1918թ. մայիսի 28–ին, գրեթե 600-ամյա ընդմիջումից հետո, Հայաստանը հռչակվեց անկախ պետություն: «Ընդ հուր և ընդ սուր անցնելով` Հայաստանը կոչվեց անկախ կյանքի: Արցունքի ու տառապանքի ծովից ծնվեց Հայաստանի անկախությունը: Զարհուրելի էին պայմանները, և անկախությունը այդ պայմաններում թվում էր հեգնաք: Մի փոքրիկ հողաշերտ հազիվ 12000 քառ. կմ աղքատ ու կիսակործան մի երկիր` կծկված ցամաք լեռների մեջ, աշխարհի խուլ անկյունում, ծանրաբեռնված գախթականներով ու որբերով, շրջապատված ատամ կրճտացնող թշնամիներով, անհաց, անդեղ, անօգնական: Սով ու հիվանդություն, ավար ու ավեր, լաց ու թշվառություն, կոտարած ու սարսափ»,- գրել է Սիմոն Վրացյանը: ... Читать дальше »
|
|
|
|