Статистика |
|---|
Онлайн всего: 1 Гостей: 1 Пользователей: 0 |
|
Главная » Архив материалов
Վարչական տեսակետից Արևմտյան Հայաստանը բաժանվում է այնպիսի միավորների, որպիսիք գոյություն ունեին Թուրքիայում։ Ամենամեծ միավորը կոչվում էր վիլայեթ (համապատասխանում էր նահանգին)։ Արևմտյան Հայաստան ասելով մինչև 20-րդ դարի սկզբները քաղաքական աշխարհում հասկանում էին այն վեց նահանգները (վիլայեթները), որոնք ծանոթ են նաև «արևելյան նահանգներ» կամ «հայկական վեց նահանգներ» անվամբ։ Դրանք են՝ Վանի, Բաղեշի կամ Բիւթլիսի, Կարինի կամ Էրզրումի, Խարբերդի (Մումուրեթ ուլ Ազիզի), Դիարբեքիրի, Սեբսատիայի կամ Ավազի նահանգները
Ամեն մի նահանգ կամ վիլայեթ կառավարում էր նահանգապետը կամ վալին, որը նստում էր նահանգական քաղաքում։ Նահանգները բաժանվում էին շրջանների կամ սանջակների։ Շրջանը կառավարում էր գավառապետը (մութասարիֆը), որը ենթարկվում էր նահանգապետին։ Իսկ ամեն մի շրջան էլ բաժանվում էր ... Читать дальше »
|
1890- ական թվականներին ազատության ոգին նորից թևածում էր Զեյթունի լեռներում: Նորաստեղծ Հնչակյան կուսկցության գործիչներն իրենց գործութնություն էին ծավալել նաև Մարաշում և Զեյթունում: Նրանք ձգտում էին առաջին հերթին հավաքագրել ժողովրդի մեջ հեղինակություն վայելող հոգևորականներին: Դրանցից մեկը Մարաշի քահանա Ղևոնդ Տեր- Նահապետյանն էր, որն իր հայրենասիրական գործունեության պատճառով քանզիցս բանտարկվել էր թուրքական կառավարության կողմից: Տեր Ղևոնդը քահանա էր ձեռնադրվել 1880 թվականին, հետագայում դարձել էր հնչակյնա կուսակցության Մարաշի մասնաճուղի հիմնադիրներից մեկը: Նա էր, որ Զեյթունի 1895թ. ապստամբությանն օգնելու համար խոստացել էր 800 մարաշցի կռվողների աջակցությունը, սակայն Մարաշում կոտորածները սկսվելու և հենց իր ձերբակալվելու պատճառով չկարողացավ կատարել իր խոստումը:... Читать дальше »
|
Հրայրը և Վարդան վարդապետը բանկցություններ էին վարում և քրդերին հասկացնում, որ ազգամիջյան կռիվներից օգուտ է քաղում միայն օսմանյան կառավարությունը, իսկ տուժողներն իրենք են` հայերը և քրդերը: Վարդան վարդապետին և Հրայրին հաջողվում է շահել մի քանի քուրդ ցեղապետների բարեկամությունը և բայրացկամ վերաբերմունքը: Հայ - քրդական հարաբերությունների բարելավումը կարևորում էր նաև մեկ այլ տեսանկյունից: Այն ավելի դյուրին էր դարձնում Բասենից դեպի Խնուս և Կարսից դեպի Ալաշկերտ - Ախլաթ զենքի փոխադրության գործը: Նա չէր խուսափում նաև վտանգավոր առաջադրանքներից: «Մի անգամ Վարդան վարդապետը հանձն է առնում կյանքի գնով մի տեղեկագիր տեղ հասցնել, բայց որքան էլ նա փորձ է անում խուսափել լրտեսների և ոստիկանների աչքից, այնուամենայնիվ կառավարությունն իմանում է: 400-500 ոսկի են ծախսում, մինչև կարողանում... Читать дальше »
|
1877-1878թթ. ապստամբած զեյթունցիների մոտ հանձնաժողով էր ուղարկվել, որի կազմում էին երեք թուրք փաշաներ, Հալեպի անգլիական հյուպատոսը, Կ. Պոլսից` տխրահռչակ Հովհաննես Նուրյանը և Կիլիկիայի կաթողիկոս Մկրտիչ Քեֆսիզյանը, որոնք իբրև թե պիտի զբաղվեին Զեյթունում Բեռլինի դաշնագրած 61-րդ հոդվածի կենսագործման խնդրով, որն այդպես էլ իրականությու չդարձավ: Եվ երբ հանձնաժողովը, ոչիչ չարած, ցանկանում է հեռանալ, Գրիգոր վարդապետն ասում է. «Ոչինչ չարիք և ուզում եք հեռանա´լ»: Այս խոսքերից հետո վարդապետը աքսորվում է Զեյթունից:
1878թ. թուրք յոթ փաշաներ իրենց զորքերով արշավում... Читать дальше »
|
19-րդ դարի աշխարքաղաքական գործընթացների աննախադեպ աշխուժացումը հանգեցրերց Օսմանյան Թուրքիայ դարավոր լծի տակ տառապող ժողովրդների ազգային - ազատագրական շարժումների բուռն ակտիվացման: Այդ պայքարի արդյունքում ազատգրվեց Հունաստանը, Բուլղարիան, Ռումինիան, Սերբիան և այլ երկրներ ու ժողովուրդներ: Ոգևորված այդ ժողովուրդների ձեռք բերած հաջողություններից` հայ ժողովուրդը ևս ազգային-ազատագրական պայքարի պատմության փառավոր գրքում: Հայ ժողովրդի համար վճռորոշ այդ ժամանակաշրջանում ազգային- ազատագրական պայքարի պատմության մեջ իր առանձնահատուկ տեղն ունի հայդուկային կամ ֆիդայական շարժումը, որ արձագանքն էր գիտակցության, ինչն իմաստուն Խրիմյան Հայրիկը, հուսախաբված եվրոպական դիվանագիտության խաղերից, հստակ ձևակերպել էր 1878թ. բեռլինյան վեհաժողովից հետո «հարիսայից» բաժին ստանալու հա... Читать дальше »
|
Ալ. Խատիսյանը միանգամայն իրավացի էր. հայոց նորանակախ պետությունը հոգևարքի մեջ էր, քանի որ մնացել էր անպաշտպան արյունարբու ոսոխի առջև. Հայոց բանակի զինվորները այլևս հրաժարվում էին մարտի ելնել հանուն հայրենիքի փրկության և զանգվածաբար դասլքում էին: Այլևս միայն հրաշքը կարող էր փրկել Հայոց աշխարհը: Խորհրդանշական է, որ հայրենի երկրի հոգևարքի անհուն ողբերգականությունը հանճարեղ կարսեցին` Եղիշե Չարենցը, խտացրել է հենց դասալիքներին հրապարակայնորեն պատժելու համար կանգնեցրած կախաղանների մահագույժ պատկերում` «մի գորշ պարան ու երկնուղեշ փայտեր երկու» և այս համազգային ողբերգության մեղքը վերագրելով իրեն` Հիսուսի նման պատրաստ է ինքնազոհաբերության` հանուն երկիր Նաիրի փրկության:
Իջել է շուրջը մի անհուր իրիկնաժամ, Ու լռություն մի անստվեր, անդուռ, անդող, Ինչպես մորմոքը օրերի, ինչպես դաժան Մահվան թախիծը` իմ անլուր սիրտ... Читать дальше »
|
Նախքան Աղթամարի մասին խոսելը, ասենք Վանա լճի մասին, որտեղ գտնվում է Աղթամար կղզին։ Վասպուրականի հմայքը Վանա լիճն է իր ամբողջ ավազանով։ Վանա լիճը պատմական Հայաստանում կոչվել է ծով և հայտնի է եղել տարբեր անուններով։ Այսպես, օրինակ, «Նաիրի Վերին ծով» (Նաիրի երկրի անունով), «Տոսպա ծով» (համանուն գավառի անունով), «Բզնունյաց ծով» (համանուն նախարարության անունով), «Ռշտունյաց ծով» (Ռշտունյաց տոհմի անունով), «Արծրունյաց ծով» (Արծրունիների տոհմի անունով), «Վասպուրականի ծով» (Վասպուրականի նահանգի անունով), «Արճեշի ծով» (Արճեշ քաղաքի անունով), «Ախլաթի ծով» (Ախլաթ կամ Խլաթ քաղաքի անունով), «Աղթամարի կամ Ախթամարի ծով» (Աղթամար կղզու անունով):
Լիճը հարավից եզերված է Կորդվաց լեռներով, որոնց ամենագեղեցիկ գագաթներից է Արտոսը, արևելքում բարձրանում է Վասպուրականի նահապետ երկգագաթ Վարազը, հյուսիսային մասում վեր է խոյանում հայոց երկրորդ Մաս... Читать дальше »
|
Դեռևս Սեպտեմբերի վերջին Սուրմալուի զորախումբը մի քանի հաջող գործողություններով ետ շպրտեց Կողբում ամրանալ ձգտող թշնամուն և գրավեց ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այդ հենակետը: Հոկտեմբերի սկզբին թուրքերը, Սուրմալուի ճակատում կենտրոնալով նաև Բայազետի զորախումբը, գրավեցին մի քանի հայկական բանկավայրեր: Սակայն դրան անմիջապես հեևեց Դրոյի գլխավորած զորքրի հակահարձակումը, և թշնամին ետ շպրտվեց իր գրաված դիրքերից:
Հարաբերական անդորրից հետո հոկտեմբերի կեսերին Սուրմալուի ճակատում վերսկվեցին ծանր, անզիջում մարտերը: Ահա մի դիպված, որ խիստ բնորոշ է այդ կենաց - մահու պայքարին և վկայում է հայ ռազմիկների անընկճելի կամքի և մարտկան ոգու մասին. անելանելի վիճակում հայտնված զորամսերից մեկի հրամանատարը հեռախոսով դիմում է Դրոյին. «Ի՞նչ էք հրամայում անել»: Հետևում է Դրոյի կտրուկ պատասխանը. «Հրամայում եմ բոլորիդ մեռնել. ոչ մի քայլ ... Читать дальше »
|
Բարեպատեհ ձեռքս ընկավ 2007թ. Բուենոս Այրեսում հրատարակված «Մի հերոսի հեքիաթային ճակատագր պատմությունը» վիպասքը: Ավելի քան երեք հարյուր հիսուն էջ ունեցող գիրքը, ինչպես ասում են, կարդացի մեկ շնչով…
Համոզված, ավելին հավատացած եմ, որ Գրիգորի Տայանի (Գրիգորյանի) այս գիրքը ոչ մի ընթերցողի անտարբեր չի թողնելու, եթե հրատարակվի նաև մեզ մոտ` Հայաստանում: Երևելի հայի և նրա գերդաստանի անցած սխրալի ուղին ու կենսապատումն է շարադրել ու գեղարվեստական վիասքի աստիճանի հասցրել Գ. Տայանը` ձեռքի տակ ունենոլով ու ուսումանասիրելով տասնյակ սկզբնաղբյուրներ (դրանք թվարկավծ են առաջաբանում):
Վաթսուն գլուխներից բաղկացած գրքի առաջին մասում Գ. Տայանը փաստացի հարուստ նյութերի վրա նկարագրում է... Читать дальше »
|
Այնուհանդերձ, քննական նտվյալներից ոչ պակաս, և թերևս առավել էական էր բարոյակամային ու հոգեբանական այն իրավիճակը, որ տիրում էր հայկական բանակում պատերազմի նախօրյակին: Հանրապետության երիտասարդ բանկը իր սկզբնավորման օրվնից ի վեր այդպես էլ լիարժեք խաղաղությամ պայմաններում բանակաշինություն ծավալելու հնարավորություն չստացավ: Երկրի մերթ այս, մերթ մյուս շրջանում մահմեդականների` պարբերական բռնկվող խռովությունների հետևանքով զորամասերը գրեթե չէին հանգրվանում իրենց տեղակայման վայրերում, հարկադրված էին երկարատև ռազմարշավներ կատարել, ինչը, բնականաբար, հյուծում և ուժասպառ էր անում անձնակազմին, թե´ ֆիզիկապես և թե´ բարոյապես: Բանակի համար առանձնապես ծանր էր նախապատերազմյան շրջանը` 1920թ. գարունն ու ամառը, երբ մահմեդականների զինված ընդվոզումներին գումարվեցին թուրքական զորքերի պարբերևական սահմանխախտումները և հայ բոլշևիկների կազմավորված մայիսյան խռովությունը: Այդ պայմաններում հնարավոր չէր իրականացնել համակարգված զորա... Читать дальше »
|
|
Календарь |
|---|
| « Июль 2010 » | | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | | | | 1 | 2 | 3 | 4 | | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|