Статистика |
|---|
Онлайн всего: 0 Гостей: 0 Пользователей: 0 |
|
Главная страница
Առաջին աշխարհամարտի ավարտից հետո, Կովկաս մտած անգլիական զորքերի ճնշման ներքո, թուրքական զորքերը սկսեցին արագորեն հեռանալ Անդրկովկասում, այդ թվում նաև Հայաստանում իրենց կողմից գրավված տարածքներից: «Դեկտեմբերի 4-ին, -գրում է գեներալ Հովհ. Հախվերդյանը,- Երևանի և Էջմիածնի շրջանների հայկական պահակակետերից տեղեկացրին, որ թուրքական սահամապահները հետ են քաշվել, իսկ հաջորդ օրը պարզվեց, որ թուրքերը հապճեպ նահնաջում են դեպի Ալեքսանդրապոլ, որը դեկտեմբերի 6-ին նույնպես մաքրվեց թուրքերից»:
Ռազմական նախարարության հրահանգով, հայկական զորամասերը անմիջապես զբաղեցրին թուրքական զորքերի կողմից թողնված տարածքները: Հայկական զորքերն Ալեքսանդրապոլը գրավեցին առանց էական միջադեպերի: Ալեքսանդրապոլում տեղակայվեցին հայկական դիվիզիայի 1-ին և 4-րդ հետևակային գնդերը` հրետանու և հեծելազորային գնդի օժանդակությամբ: Հայկական զորքերի հ ... Читать дальше »
|
Պարսիկ Սասանի թոռ Արտաշիրը 224 թվականին ապստամբում է, գրավում պարթևական մայրաքաղաք Տիզբոնը, իրեն հայտարարում է Պարսկաստանի թագավոր և ագրեսիվ գործողություններ սկսում Փոքր Ասիայի մանր ժողովուրդների դեմ։ 228 թ. Ադիաբենից Արտաշիրը շարժվում է դեպի Հայաստան։ Կասիուս Դիոնը հաստատում է, որ Պարթևստանը, Մարաստանի մի շարք շրջաններն ու մարզերը հնազանդեցնելուց հետո, Արտաշիրը արշավում է Հայաստան։ «Բայց այստեղ նրան դուրս վանեցին երկրի բնակիչները և մեդիացիներից ոմանք ու նաև Արտավանի որդիները, և նա, որպես ոմանք ասում են, փախավ։ Իսկ ուրիշներն էլ ասում են, որ ետ քաշվեց, որպեսզի պատրաստի ավելի մեծ զորք»,— գրում է Կասիոս Դիոնը։
Արտաշիր I-ի պատերազմը Հայաստանի հետ տեղի է ունեցել 228 թվականին՝ Հայաստանի և Ատրպատականի սահմանագլխում։ 230 թ. Արտաշիրը պատերազմ է հայտարարում հռոմեացիներին։ Նա անցնում է Եփրատ գետը, գրավում Միջագետքը և պաշարում է Մծբի ... Читать дальше »
|
 Հռոմեական Տրայանոս կայսրը նոր ագրեսիա է սկսում Արևելքի երկրների, այդ թվում և Հայաստանի դեմ։ Տրայանոսը իր զորքերով 113 թ. հոկտեմբերի 27-ին մտնում է Ասորիք և պատերազմի է պատրաստվում Հայաստանի դեմ։ Իր արևելյան արշավանքը Տրայանոսն սկսում է երկու ուղղությամբ, դրանցից էր Մելիտենե-Խարբերդի դաշտը։ Այդ ուղղությունն ունեցել է խիստ կարևոր նշանակություն հարավից ու Տավրոսի լեռների կողմից իր զորքերի գլխավոր ուժերի աջ թևի և թիկունքի ապահովման համար։ Հենց այդ նպատակով էլ 114 թ. վերջին և 115 թ. սկզբին Տրայանոսը Մելիտենեից Խարբերդ է ուղարկում մի բանակ, որն առանց մարտի գրավում է Արածանիի գետափնյա Արշամաշատ քաղաքը (այժմյան Գյուլուշկերայի մոտ), որն ունեցել է ռազմագիտական և պաշտպանության համար խիստ կարևոր նշանակություն, իսկ կռվի ժամանակ նաև իշխել է Դիարբեքիրից Տիգրանակերտ, Տավրոսի լեռների վրայով Մուշի դաշտ իջնող և այնտեղից Մանազկերտ տանող ռազմական ուղուն։ Հռոմեացիների զորքերի գլխավոր ուժերը պետք է շարժված լինե ... Читать дальше »
|
Վրաց մենշևիկյան կառավարությունը, օգտվելով ՀՀ ծայրահեղ ծանր կացությունից (գրավյալ տարածքներ, փակ սահմաններ, տնտեսության կաթվածահար վիճակ, մի բուռ սովից ու համաճարակներից լլկված ժողովուրդ, դրան գումարած` հազարավոր անօթևան գաղթականներ), շահադիտական նպատակով մշտապես ոտնահարում էր Հայաստանի նորաստեղծ հանրապետության իրավունքները: Այդ մասին վկայում է այն փաստը, որ Վրաստանն ամեն կերպ ցանկանում էր սեփականացնել Թիֆլիսում եղած համակովկասյան նշանակության ողջ գույքի օրինականորեն Հայաստանին պատկանող մասնաբաժինը: Արդեն 1918թ. աշնանը Վրաստանը սկսեց իր հավակնություններն անթաքույց դրսևորել ինչպես Լոռի- Փամբակի, այնպես էլ սահմանամերձ հայկական այլ գավառների նկատմամբ:
Թեև Հայստանի և Վրաստանի միջև սահմանները դեռևս ճշգրտված չէին, այդուհանդերձ, ինչպես գրել է Լեոն. «Լոռին կտրել Հայաստանի մարմնից` կը նշանակե հայ աշխարհի ամբողջ կյանքն ու կուլտուրական գանձերը ... Читать дальше »
|
18 лет назад вооруженные силы и правоохранительные органы Нагорно-Карабахской Республики провели блестящую операцию по ликвидации и уничтожению бандитских вооруженных формирований в поселке Ходжалу на территории НКР. Это было одним из первых подтверждений жизнеспособности молодого государства, его готовности обеспечить своим гражданам мирную и безопасную жизнь. К сожалению, уже после самой операции, в пригороде населенного в то время азербайджанцами города Агдам, было убито немало гражданских лиц, которым вооруженные силы НКР предоставили возможность покинуть зону боевых действий.
Агдамская трагедия, и в этом не может быть сомнений, была запланирована азербайджанской стороной, а жители Ходжалу, в том числе и насильно заселенные в поселок, оказались заложниками, а затем и жертвами, человеконенавистнической политики Азербайджанской республ... Читать дальше »
|
Հռոմի դրածո վրացի Հռադամիզդին հայկական գահից հեռացնելը առաջ բերեց Հռոմի նոր պատերազմը Արևելքի դեմ, որը պատմագրության մեջ հիշատակվում է տասնամյա պատերազմ (54-64 թթ. մ.թ.) անունով։ Արևելքի, այդ թվում Հայաստանի հարցը լուծելու համար Հռոմի կայսր Ներոնը ընտրում է մարտերում փորձված և ժողովուրդների հնազանդեցման մեջ ընդունակություններ ցուցաբերած զորավար Դոմացիոս Կորբուլոնին, որին, լայն լիազորություն և մեծաթիվ զորք տալով, 55 թ. ուղարկում է Կապադովկիա։ Հռոմեական դիվանագիտությունը ոսկու ուժով Պարթևստանում պետք է ստեղծեր ներքին դժգոհություններ և ապստամբություններ։ Այդ դիվանագիտությանը շուտով հաջողվում է Վաղարշ I-ի դեմ բարձրացնել գահի թեկնածու, Պարթևստանի նախկին թագավոր Վարդանի որդուն, ինչպես նաև ապստամբեցնել Վրկանաց երկիրը։ Վաղարշը ոչ միայն չի կարողանում օգնություն ցույց տալ իր եղբայր Տրդատին, այլև ստիպված է լինում 55 թվականին պատանդներ ուղարկել հռոմեացիներին՝ խնդրելով վերականգնել բարեկամական հին հարաբերությու... Читать дальше »
|
Նորաստեղծ բանակի անձնակազմի համալրման աշխատանքները սկսվեցին ծայրահեղ ծանր պայմաններում: «Հաղորդակցության ուղիների բացակայության պատճառով, յուրաքանչյուր գավառում հիմնվեցին զորահավաքային կետեր` պահեստազորի և նորակոչիկների հաշվառման ու զորակոչի համար: Վերականգնվեց զինապարտների հաշվառման հիմնարկների աշխատանքը, և սկսկվեց նրանց գրանցումն ու ցուցակագրումը»:
Հանրապետության զինակոչի տարիքի քաղաքացիների հաշվառման գործընթացը և զորակոչը, ինչպես նաև զինված ուժերի անձնակազմի համլրումը կանոնակարգվում էին ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված օրենքներով: Մասնավորապես, համաձայն 1919թ. ընդունված «Զինապարտների հաշվառման ու զորակոչի մասին» օրենքի, պարտադիր զինվորական ծառայության հաշվառման էին ենթարկվում հանրապետության արական սեռի 16-43 տարեկան բոլոր քաղաքացիները: Զինծառայության ընդհանուր ժամկետը 18 տարի էր, ընդ որում, 3 տարին`իսկական զինվորական ծառայու ... Читать дальше »
|
«Ամենաազատ մարդը ռազմիկն է…»Ֆ.Նիցշե
Վերցնում ենք թեյի ափսե, մեջը լցնում ձեթ։ Հետո վերցնում ենք օգտագործված վիրակապ (չօգտագործվածն ափսոս է), կտրում ենք մի ափաչափ կտոր և փռում ափսեի մեջ՝ ափսեից դուրս թողնելով կտորի մի անկյունը, որ ոլորելով ու «պատրույգ» սարքելով, թողնում ենք օդում։ Արյունով ներծծված վիրակապը ներծծվում է արդեն ձեթով, և վառում ենք «պատրույգը»։ Ճրագ է։ Այսպես մոլորակի վրա գոյություն ունեցող ամենաֆանտաստիկ պետության մեջ լուսավորվում է նկուղ-ապաստարան-զորանոցը։ Այսպես կենցաղա... Читать дальше »
|
Տիգրան II-ի մահից հետո Հայաստանում գահ բարձացավ նրա կրտսեր որդին՝ Արտավազդ II-ը։ Նրա թագավորության ժամանակ միմյանց դեմ մարտնչում էին հարևան երկու պետությունները՝ Հռոմը և Պարթևստանը։ Ըստ Տիգրան II-ի և Պոմպեոսի միջև կնքված պայմանագրի՝ հայերը պարտավոր էին պահպանել դաշինքը։ Հռոմեական պետությունը ձգտել է արևելյան երկրների հետագա նվաճմանը։ Սիրիան նվաճելուց հետո, ամենահզոր պետությունը, որը համառ դիմադրություն էր ցույց տալիս հռոմեացիների արշավանքներին Մերձավոր Արևելքում, պարթևական պետությունն էր։ Հայաստանի տարածքը, գտնվելով այդ պետությունների մրցման ճանապարհների վրա, շարունակ եղել է Հռոմի և Պարթևստանի մղած պատերազմների թատերաբեմը կամ մնացել է աքցանի մեջ։ Արտավազդ II-ի ամբողջ գործունեությունը եղել է հմտորեն օգտագործել գոյություն ունեցող հակասությունները և դուրս բերել իր երկիրը Պարթևստանի և Հռոմի թշնամական ուժերի աքցանից։
|
Հռոմի սենատը 66 թ. (մ.թ.ա.) արևելյան երկրների հետ պայմանագրեր կնքելու և նրանց «Հռոմի բարեկամների ու դաշնակիցների» շարքերն ընդունելու իրավունք տալով Պոմպեոսին, նրան նշանակեց գերագույն հրամանատար, Արևելքից ետ կանչելով զորավարներ Մարկիուս Ռեքսին և Մանիոս Գլաբրիոնոսին։ Հայ-պոնտական դաշինքի դեմ պատերազմ նախապատրաստելով, Պոմպեոսը Հռոմի դաշնակից և հպատակ ասիական երկրներին հրամայեց օժանդակ զորքեր տրամադրել իրեն։ Ամեն տեսակի սպառնալիքներով ու խորամանկություններով Պոմպեոսը կարողացավ համախմբել արձակուրդավոր զինվորներին, որոնք հրաժարվել էին ծառայել Լուկուլլոսին։ Դեռ Կիլիկիայում գտնվելիս կարճ ժամանակամիջոցում նա կազմեց ավելի քան հիսունհազարանոց նոր բանակ։ Փոքր Ասիա գալուն պես Պոմպեոսը այդ բանակին պետք է միացներ այնտեղ գտնվող Մարկիուս Ռեքսի երեք լեգեոնները՝ ավելի քան տասնութ հազար մարդ, ինչպես նաև Հռոմի դաշնակից Բյութանիայի, Գալաթիայի և Փռյուգիայի զորքերը։ ... Читать дальше »
|
|
Календарь |
|---|
| « Март 2010 » | | Пн | Вт | Ср | Чт | Пт | Сб | Вс | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | | 29 | 30 | 31 |
|
|